Ագարակի պղնձամելիբդենային կոմբինատի արտադրությունը կանգ է առել գործադուլի հետևանքով
Ագարակի պղնձա-մելիբդենային կոմբինատի արտադրությունը կանգ է առել`անօրինական գործադուլի հետևանքով: Այս մասին հայտարարություն է տարածել լեռնահանքային ընկերութունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային խումբը, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցների չարտոնված գործադուլի հետևանքով կոմբինատի արտադրական գործունեության դադարի մասին․
Չարտոնված գործադուլի պատճառը հանդիսացել է աշխատանքային պայմանագրի կետերի և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի տարընթերցումը։
Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները կոմբինատի ղեկավարությանը ուղարկել են նամակ-դիմում, որում առաջադրել են լրացուցիչ դրամական միջոցների վճարման անհիմն պահանջ։
Կոմբինատի ղեկավարությունը 25.06.2019թ․ պատասխանել է Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների կոլեկտիվ նամակին, որում սպառիչ պատասխան է տրվել: Եղել են հանդիպման, ինչպես նաև ՀՀ գործող օրենքների շրջանակում հարցի հնարավոր կարգավորման վերաբերյալ քննարկման առաջարկներ։ Հանդիպմանը անպայման պետք է ներկա լիներ արհմիության կոմիտեի նախագահը և Մեղրի համայնքնի ղեկավարը, սակայն տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցները անտեսել են առաջարկը։
Հաջորդող օրերի ընթացքում ղեկավարության կողմից հանդիպումների առաջարկները նույնպես, անհայտ պատճառներով, անտեսվեցին։ Հուլիսի 2 -ին ժ․14.30-ից կոմբինատի աշխատանքը անմողջությամբ կանգ առավ, իսկ կոմբինատի ղեկավարության կողմից առաջարկված արտադրամասի աշխատողների հանդիպումը Մեղրի համայնքնի ղեկավարի հետ արդյունքներ չտվեց։
Հուլիսի 3-ին կոմբինատի ղեկավարությունը, հերթական անգամ, աշխատակիցներին հրավիրեց հարցը քննարկելու, սակայն հրավերը կրկին մերժվեց։ Այդուհանդերձ, կայացավ արտադրամասի աշխատակիցների հանդիպումը Սյունիքի մարզպետի և Մեղրի համայնքի ղեկավարի հետ, որը ևս ավարտվեց անարդյունք։
Ներկա պահին Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները շրջափակել են Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի գրասենյակը և հրաժարվում են բանակցային գործընթաց սկսել իրավական դաշտի շրջանակում։
Կոմբինատի ղեկավարությունը գտնում է, որ Տեխնոլոգիական տրասնպորտի արտադրամասի աշխատակիցների կոլեկտիվ նամակում նշված պահանջները անհրաժեշտ է լուծել իրավական դաշտում, ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի շրջանակում՝ առանց արտադրական գործունեության դադարեցման։ Այդ մասին բազմիցս նախազգուշացրել էին կոմբինատի ղեկավարությունը, Սյունիքի մարզպետը և Մեղրի համայնքի ղեկավարը։
Կոմբինատի աշխատակիցների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և զգալի վնաս են հասցնում կոմբինատին, Մեղրի համայնքնին և ՀՀ պետական բյուջեին։ Կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացնում է. անօրինական գործադուլի նախաձեռնողները աշխատանքային պայմանագրի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ ակտերի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).