Երևանում ընդհանում է դատավորների ընդհանուր ժողովը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց դատավորների հերթական ընդհանուր ժողովը։ NEWS.am-ի լրագրողը հայտնում է, որ ժողովն անցկացվում է դռնփակ կարգով։ Հայաստանում գործող 234 դատավորներից ժողովին մասնակցում են 190–ը։
Նշենք, որ ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Օրակարգում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության հարցը։ Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությունը կայանալու է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների՝ այդ թվում, Դավիթ Բալայանի, Անահիտ Թումանյանի, Վահե Խալաթյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Վարդուհի Հովնանյանի, Սիմիզար Հովսեփյանի, Արգիշտի Ղազարյանի, Մեսրոպ Մակյանի, Սուրեն Մնոյանի, Ռուբեն Վարդազարյանի և Ելենա Քոչարյանի միջև։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանների 66 դատավորներ դիմումներ էին ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
Ժողովն ամենայն հավանականությամբ կքննարկի նաև Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված նամակն՝ ուղղված դատավորների ընդհանուր ժողովին։
Տեղեկություններ կան, որ ժողովի ընթացքում 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը պատրաստվում է երդում տալ և դառնալ ԲԴԽ անդամ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 09:26
Затраты на лечение травм, полученных в результате падения, будут возмещены в рамках госзаказа. Об этом в соцсетях написала министр здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-02-22 09:21
Член Комитета «Ай Дата» Иерусалима Сероб Саакян в беседе с Alpha News коснулся вопроса армянских земельных владений в Иерусалиме.
-
2025-02-22 09:18
Эдгару Казаряну предъявили обвинение по статье, которая предусматривает лишение свободы до 5 лет.
-
2025-02-22 09:15
Процессы в Украине протекают в той же логике, что и в Армении, разве, что там война ведется немного по-другому, но логика политики та же. Об этом в беседе с корреспондентом Новости Армении–NEWS.am заявил координатор национального гражданского объединения «Айакве» Аветик Чалабян.