ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է EUROMONEY 2019 ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ
Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այդ մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը:
Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է յոթերորդ անգամ:
Արդեն 28 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:
Հաղորդվում է, որ Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին:
Արդեն 50 տարի է, ինչ Euromoney-ն լուսաբանում է միջազգային ֆինանսական կյանքը՝ հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական: Վերջին 12 ամսվա ընթացքում ամսագրին հարցազրույց է տվել աշխարհի տարբեր երկրների բանկերի շուրջ 100 տնօրեն, ֆինանսների նախարար ու կենտրոնական բանկի նախագահ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել Euromoney-ի պաշտոնական կայք:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-14 08:17
Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։
-
2025-06-11 17:45
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։
-
2025-06-10 11:13
Հունիսի 18-ին Երևանում տեղի կունենա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է և նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը:
-
2025-05-31 15:19
Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS Champions League մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS Champions League-ի հեղինակավոր մրցանակին։