Գառնիկ Իսագուլյանը ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ
Ղարաբաղի իշխանություններին դեռ հաջողվում է չտրվել Հայաստանի իշխանությունների սադրանքներին:Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով, դա գալիս է ԼՂՀ ղեկավարության այն ըմբռնումից, որ նման գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանի հետ լրացուցիչ խնդիրներին:
«Իմ Քայլը» դաշինքի խմբակցության պատգամավորների մեծամասնությունը իրենց հաշիվ չի տալիս, թե ինչի մասին է խոսում: Նրանք կարծում են, որ եթե մի քանի անգամ եղել են Ղարաբաղում, ապա ամբողջ տեղեկատվությանը տիրապետում են: Դուք դեռ այն իշխանությունները չեք, որոնք կարող են պահել գաղտնիքները, ինչի օրինակ է Վենետիկի հանձնաժողովի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասաց նա:
Իսագուլյանը նշեց, որ իշխանությունների կողմից ՎՀ արձանագրությունը թաքցնելու փորձերի փաստը ցույց է տալիս, որ ժողովրդն այլևս պետք չէ իշխանություններին, և այժմ նրանք զբաղված են թավշյա օլիգարխների հարստացմամբ, որոնք այդքան նկատելի չեն, սակայն զբաղված են աննախադեպ մասշտաբներով սեփականության վերաբաշխմամբ:
«Այդ իմաստով կարևոր դեր է խաղում նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, որը ոչ միայն մեծ քաղաքական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի գործողությունները թաքցնելու տեսանկյումից և ոչ միայն մարտի 1-ի գործով, այլև տնտեսական, որպես սեփականության վերաբաշխման առարկա: Բնականաբար, դատավարությունն ինքնին շեղող մանևր է: Նույնն է նաև քննադատության ալիքը «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նկատմամբ»,- ընդգծեց նա:
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ իշխանության ներկայացուցիչները, որոնցից շատերը չեն ծառայել բանակում, ատելություն են զգում զինվորականների նկատմամբ, ինչը դրսևորվում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ «դատական շոուուվ»:
Կուսակցության առաջնորդը հավելեց, որ նույնիսկ «թավշյա հեղափոխության» կողմնակիցները ընդունում են, որ տեղի է ունենում իշխանության ուզուրպացիա:
Ընդ որում գործադիր և օրենսդիր իշխանությունների անդամները արդեն վաղուց օրենքից դուրս են գործում՝ մասնակցելով դատարանների շենքերի շրջափակմանը:
Հատկանշական է, որ փորձ է արվում ճնշել իշխանության դեռևս միակ լեգիտիմ ճյուղը՝ դատական իշխանությունը, ինչը դրսևորվում է Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորի հայտարարություններով այն մասին, որ նա Սահմանադրական դատարանի ղեկավարն է: Սրանք մտավոր շեղումներով ունեցող անձին բնորոշ բառեր են», - եզրափակեց «Ազգային անվտանգության» ղեկավարը, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-24 16:37
Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, այդ հակամարտությունն անվտանգության շարունակական սպառնալիք է ՀԱՊԿ անդամ երկրների համար։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀԱՊԿ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։
-
2019-07-02 15:01
Երբ վերջին անգամ ՀՀ-ում աշխատավարձը բարձրացվեց 2015-ին, դա 80 մլրդ դրամ գումար պահանջեց: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը:
-
2019-05-11 08:59
Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմեր, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ՝ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից, այս մասին մայիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, տեղեկացնում է aysor.am-ը:
-
2019-05-08 14:19
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում ԱԱԾ-ում ստուգումների անցկացումը: