Bloomberg. Եվրոպան հեռանում է ԱՄՆ-ի Իրանի հանդեպ քաղաքականությունից
Լցանավերի վրա հարձակումից և անօդաչու թռչող սարքերի խոցումից հետո ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում լարվածության աճն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ստիպեց կոալիցիոն դաշնակիցներին կոչ անել պաշտպանել Պարսից ծոցում իրենց նավերը, գրում է Bloomberg-ը:
Այս շաբաթ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան խնդրեցին իրենց բացառել՝ ԱՄՆ-ին միանալու փոխարեն:
«Եվրոպական նախաձեռնության ստեղծման ձգտումը հստակ ազդանշան է, որ Եվրոպան հետ է քաշվում ԱՄՆ-Իրան հարաբերություններին չմիջամտելու համար»,- ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում Մերձավոր Արևելքի հարցերով ծրագրի տնօրեն Ջոնաթան Ալտերմանը:
Այդ միտքն աջակցել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ հայտարարելով, որ Եվրոպան ցանկանում է միջոցներ փնտրել Իրանի հետ հարաբերություններում լարվածություն թուլացնելու համար:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, սակայն, հայտարարել է, որ այդ ջանքերը «փոխլրացնող» են:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պառլիի խոսքով՝ Պարսից ծոցում նավերի պաշտպանության հարցով եվրոպական նախաձեռնությունը տարածաշրջան հավելյալ նավերի ուղարկում չի պահանջում:
«Մենք շփումներ ունեցել ենք Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ: Դա թույլ կտա ներդրում կտարել Պարսից ծոցում անվտանգության ապահովման, փոխադրումների գործում և իրավիճակի անկախ գնահատական ստանալ»,- ասել է նա:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ջերեմի Հանթն իր հերթին հայտարարել է, որ եվրոպական ծովային նախաձեռնությունն ուղղված է լարվածության նվազեցմանը:
Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ նավավարության ազատության պաշտպանության հարցով կհամագործակցի իր գործընկերների և դաշնակիցների հետ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որ եվրոպական երկրները կարևոր դեր խաղան նավերի պաշտպանության գործում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.
-
2025-07-30 19:31
Азербайджанцы разрушили памятник художнику-маринисту Ованесу (Ивану) Айвазовскому в оккупированном Степанакерте, сообщает Агентство развития туризма и культуры Арцаха.
-
2025-07-30 19:09
Кандидат исторических наук, бывший депутат Национального собрания Мигран Акопян опубликовал статью под заголовком «Кто на самом деле живёт «на 50% лучше», в которой жестко критикует заявление премьер-министра о повышении уровня жизни в Армении.