ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ։
«Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող:
Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում: Դրանք անտեսում են նաև արտաքին գործերի նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից:
Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա», - ասված է հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 11:53
Власти штата Флорида сообщили, что человеком, устроившим стрельбу в университете, оказался 20-летний сын заместителя окружного шерифа, передает РИА Новости.
-
2025-04-18 11:53
Турция не может быть посредником в вопросе армяно-азербайджанского урегулирования. Об этом говорится в заявлении, распространенном «Айакве».
-
2025-04-18 11:52
Ряд европейских государств присоединились к переговорам по урегулированию конфликта на Украине. Об этом сообщил телеканал SkyNews со ссылкой на советника президента Франции Эммануэля Макрона.
-
2025-04-18 11:51
В Вооруженных силах Армении необходимо учредить должности сержанта Генерального штаба, корпусного сержанта и штабного сержанта. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения законопроекта о внесении изменений в закон «Об оплате труда лиц, замещающих государственные должности и должности госслужащих» заявил 18 апреля заместитель министра обороны республики Арман Саркисян.