ԱՂԲՅՈՒՐԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է. ԱԳՆ-Ի ԼԵՎՈՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Հուլիսի 23-ին «ԳԱ»-ն հրապարակեց «Ստորագրյալների վերադարձը. ՀՀՇ-ի արշավանքը ԱԳՆ-ի վրա շարունակվում է» հոդվածը, որը լայն արձագանք ստացավ։
Մի քանի օր անց խմբագրություն զանգեց անհայտ մնալ ցանկացող մի ընթերցող, ներկայանալով որպես Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին աշխատակից, որը ներկայումս ապրում է երկրի սահմաններից դուրս։ Նա հաստատեց, որ ԱԳՆ-ում իսկապես հետևողականորեն ներդրվում են Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցները։ Դրա հետ մեկտեղ մեր ընթերցողը հաղորդեց, որ այդ գործընթացի հետևում կանգնած է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների նախկին պատասխանատուն, Տեր-Պետրոսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը՝ Վլադիմիր Կարապետյանը։
«ԳԱ»-ի աղբյուրի խոսքերով, վարչապետի մամլո քարտուղարը մշտապես փորձում է միջամտել ԱԳՆ-ի աշխատանքին, ձգտելով համակարգել Հայաստանի արտաքին քաղաքական ողջ գործունեությունը։ Չափազանց բարձր հավակնություններ ունեցող այդ մարդը, որը չի թաքցնում արտգործնախարարի կամ սկզբի համար փոխնախարարի պաշտոնի նկատմամբ իր նկրտումները, այդ թվում նաև այդ նպատակով օգտվում է իր պաշտոնեական դիրքից, ակտիվորեն կառույց վերադարձնելով զինակիցներին։
Մեր կողմից հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը (այն ժամանակ ԱԳՆ մամուլի քարտուղար) 2008 թվականի փետրվարին դարձավ նախարարության մի շարք աշխատակիցների հանրահայտ նամակի ստորագրյալներից մեկը, որում աջակցություն էր արտահայտվում Լևոն Տեր-Պետրոսյանին, և գործընկերների հետ մեկտեղ աշխատանքից հեռացվեց «Դիվանագիտական ծառայութան մասին» ՀՀ օրենքը խախտելու համար։ Հետագայում նա արեց ամեն ինչ, որպեսզի վերադառնա ԱԳՆ, ընդհուպ մինև փաստացի հրաժարում սեփական դիրքորոշումներից, սական դատարանը հրաժարվեց պաշտոնում վերականգնել նրան և մյուս ստորագրյալներին։
Մեր ընթերցողը հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց նաև այն մասին, թե ինչպես է Կարապետյանը հայտնվել ՀՀ ԱԳՆ-ում։ Համաձայն բավական հավաստի տվյալների, նրա մայրը 30 հազար ռուբլի (հենց ռուբլիներով) ճղճիմ կաշառք է տվել, որպեսզի որդուն տեղավորի պատվաբեր աշխատանքի։ Արդյունքում 1993 թվականին արևելագիտության ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո նա նշանակվել է ԱՊՀ վարչության քարտուղար, իսկ ևս երկու տարի անց աշխատանքի ուղարկվել Ուկրաինայում ՀՀ դեսպանատանը՝ երկրորդ քարտուղարի պաշտոնում։ 2006 թվականին Կարապետյանը հասավ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնին, իսկ խռովահույզ 2008-ին, ինչպես արդեն նշել ենք, հեռացվեց։ Հաջորդ 10 տարիների ողջ ընթացքում նա Տեր-Պետրոսյանի կողքին էր և առաջին նախագահի կողմից ղեկավարվող ՀԱԿ-ի առանցքային դեմքերից մեկն էր։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո եկավ Վլադիմիր Կարապետյանի աստեղային ժամը, որը, ըստ մեր զրուցակցի, ձգտում է գորշ կարդինալի դերը խաղալ արտաքին քաղաքականության մեջ, հետևողականորեն վերադարձնելով ԱԳՆ-ում պաշտոններն ու դիվանագիտական կոչումները իր (իմա՝ Տեր-Պետրոսյանի) համախոհներին։
Սակայն, ինպես հաղորդեց աղբյուրը, Կարապետյանի ջանքերի հետևում կանգնած է ոչ միայն իր անփոփոխ բոսսը։ Նրա կինը՝ Լիլիթ Նազարյանը բավական ակտիվ ու գործունյա անձնավորություն է, իսկ գլխավորը՝ ընկերություն է անում ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանի հետ, որը սատարում է Կարապետյան զույգի հավակնոտ ձգտումներին և օժանդակում նրանց մտադրություններին։ Ինքը՝ Նազարյանը հաջողակ գործարար է, նա Peter Justensen - Duty Free Shopping for Diplomats դանիական հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, ինպես նաև, ուշադրությո՛ւն, Թուրքիայում։ Ավելին, Կարապետյանի տիկինը փորձում էր այդ բրենդի ներկայացուցիչը դառնալ նաև… Ադրբեջանում, սակայն որևէ խոչընդոտ չճանաչող նրա ախորժակը բախվեց այդ երկրի իշխանությունների մերժմանը։
Մեր աղբյուրը հիշեցրեց նաև մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումները, որտեղ հավաստիացվում է, որ Վլադիմիր Կարապետյանը ռեստորանների սեփականատեր է Երևանում և Թբիլիսիում։ «Վարչապետի աշխատակազմը հերքեց այդ տեղեկությունները, սակայն կառավարության ղեկավարի մամլո քարտուղարին իսկապես պատկանում է «Ոսկեվազ» ռեստորանը Երևանի Սարյան փողոցում։ Նրա դուստրն աշխատում է այնտեղ որպես մատռվակ։ Ինչ վերաբերում է Թբիլիսիում ունեցած օբյեկտներին, ապա 2001-2004թթ. Վրաստանում Հայաստանի դեսպանությունում որպես խորհրդական աշխատելու ընթացքում Կարապետյանն իսկապես փորձել է այնտեղ ռեստորան բացել, օգտվելով Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ մտերիմ հարաբերություններից։ Սակայն գործը չի ստացվել»,- ասաց նա։
Նշենք, որ մեր զրուցակիցը ևս մի քանի հետաքրքիր փաստեր հաղորդեց Կարապետյան-Նազարյան ընտանիքի մասին, սակայն մենք համարում ենք, որ դրանք վերաբերում են ավելի շուտ անձնական կյանքին, ուստի հարկ չենք համարում հրապարակել։
Միանգամայն այլ հարց են Վլադիմիր Կարապետյանի ծրագրերը՝ վերածելու Հայաստանի ԱԳՆ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների որջի, Հայաստանի շահերին նվիրված պրոֆեսիոնալներին այդ կառույցից դուրս մղելու ճանապարհով։ Այդ գործընթացը որքան ակներև, նույնքան էլ վտանգավոր է և հղի լուրջ հետևանքներով առաջին հերթին Արցախյան կարգավորման, ինչպես նաև Թուրքիայի հետ մեր երկրի հարաբերությունների հարցում։ Թե տվյալ դեպքում որքանով է մեծ վարչապետի կնոջ դերը, դժվար է դատել, սակայն ավելորդ է խոսել այն մասին, որ անթույլատրելի է, որպեսզի անձնական ընկերական հարաբերությունները գործոն դառնան Հայաստանի համար առանցքային հարցերում։
Ասենք, տվյալ դեպքում, կարծում ենք, ՀՀ ԱԳՆ-ի հհշականացման և առհասարակ արտաքին քաղաքական ուղեգիծը Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսության հուն փոխադրելու գործընթացի հետևում կանգնած են շատ ավելի լուրջ գործոններ, քան Ա.Հակոբյանի քմահաճույքները և նրա ընկերուհիների անկշտում հավակնություններն ու բիզնես-շահերը։ Այդուհանդերձ մենք անհրաժեշտ համարեցինք հրապարակել աղբյուրի հաղորդած տեղեկությունները, քանզի համոզված ենք, որ Արցախին և Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող ամեն ինչ ճակատագրական նշանակություն ունի երկրի համար, և նման հարցերը լռության մատնելը պարզապես անթույլատրելի է։
«ԳԱ»-ի քաղաքական բաժին
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-07-31 23:35
-
2023-12-08 11:17
Поздравляем коллег с 18-летием! Добраться до совершеннолетия в бушующем море армянской журналистики и не изменять принципам свободной прессы – большой труд, профессионализм и успех.
-
2023-09-22 11:17
Уважаемые читатели, Все последние дни сайт "Голоса Армении" подвергается мощным хакерским атакам и взломам, мы едва успеваем восстанавливать.
-
2023-05-30 12:16
29 мая вечером скоропостижно скончался председатель Союза деятелей культуры Армении, председатель Союза драматургов Армении, многолетний замредактора журнала "Возни" Гурген БАЛАЯН (Лореци), поэт, художник, патриот своей страны. Он не раз выступал на страницах "ГА".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-15 08:03
Վավերացման կողմնակիցները Հուլիսի երկրորդ կեսին Ստամբուլյան կոնվենցիան կառավարության նիստում կներկայացնի արդարադատության նորաթուխ նախարար Ռուստամ Բադասյանը։ Ասում են, որ այդ կոնվենցիան Արտակ Զեյնալյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկն է. նա դեմ չգնաց իր սկզբունքներին և հրաժարվեց փաստաթուղթն առաջադրել վավերացման։
-
2019-07-11 14:35
Վարշավայում հանդիպման ժամանակ քննարկվել է Բաքվում Լեհաստանի ԱԳ նախարարի արած հայտարարությունների հարցը։ Այս մասին հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ ամփոփելով Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ Վարշավայում տեղի ունեցած համատեղ աշխատանքի արդյունքները։
-
2019-06-19 11:15
Վաշինգտոն'ում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
-
2019-05-15 13:07
Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում: Այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի պետ Մնացական Սաֆարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Չինաստան այցի օրակարգին, երկկողմ կապերի այլ ասպեկտներին: