Ինչու՞ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց Զարիֆի դեմ
Միացյալ Նահանգները Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ է սահմանել բանակցություններ վարելու նրա մեծ վարպետության պատճառով: Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամերիկյան իշխանությունների պարադոքսն ու հիմարությունն այն է, որ նրանք հայտարարում են իբր Զարիֆը իրանական քաղաքականության մեջ դերակատարում չունի, բայց անմիջապես նրան ամբողջությամբ բոյկոտում են»,- իր Twitter-յան էջում նշել է Մուսավին: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Իրանի ԱԳ նախարարի դեմ սահմանափակումներ է մտցրել, քանի որ «ամերիկացիները խորապես վախենում են դոկտոր Զարիֆի տրամաբանությունից և բանակցություններ վարելու նրա տաղանդից»:
Չորեքշաբթի ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Զարիֆի դեմ պատժամիջոցներ է սահմանում: Նրա խոսքով՝ «Զարիֆը միջազգային հանրության համար իրանական ռեժիմի դեմքն է և գլխավորում է քարոզչության ու ապատեղեկատվության տարածումը Թեհրանի միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների ստեղծման և ահաբեկչական ցանցերի աջակցության օգտին»: Պատժամիջոցային ցուցակի մեջ հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և նրա ֆիգուրանտների հետ բիզնես վարելու արգելք ԱՄՆ քաղաքացիների ու ընկերությունների համար:
Իրանի ԱԳ նախարարն ինքը նշել է, որ ամերիկյան պատժամիջոցներին ենթարկվելը չի ազդի ո՛չ իր վրա, ո՛չ իր ընտանիքի, քանի որ, նրա խոսքով, ինքը «Իրանի սահմաններից դուրս սեփականություն կամ որևէ այլ շահ չունի»:
Զարիֆի համոզմամբ՝ Վաշինգտոնի մտցրած սահմանափակումների պատճառն այն է, որ ԱՄՆ-ն իրեն դիտարկում է «որպես ամբողջ աշխարհում Իրանի գլխավոր ներկայացուցիչ», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.