ՓԱՍՏԱԲԱՆ Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. ՍԱ ԿԱՏԱՐՅԱԼ ՁԱԽՈՂՈՒՄ Է
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մարտի 1-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գեղամ Պետրոսյանի ազատ արձակման փաստին և գրել.
«2008թ. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել, ով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր ս.թ. հունիս ամսին:
Վարույթն իրականացնող մարմինը ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն չի ներկայացրել դատարան:
Մարտի 1-ի գործի շրջանակներում այսպիսի մեղադրանքի պայմաններում այսպիսի որոշում կայացնելը հնարավոր է միայն մի դեպքում, եթե քրեական հետապնդումը չունի հեռանկար, իսկ առաջադրված մեղադրանքն էլ փաստացի տապալված է:
Սա կատարյալ ձախողում է: Ուղղակի ապշել կարելի է: Դուք շարունակե՛ք նույն տեմպով՝ չլսելով ու չհանդուրժելով որևէ այլ տեսակետ ու կարծիք, այն դեպքում, երբ այս քրեական գործի հարուցման պահից Ձեզ հրապարակավ բազմիցս զգուշացվել է մարտի 1-ի գործով որևէ բացթողում թույլ տալու բացառման մասին:
Ուրիշների ձախողումներից հեշտ է խոսել: Ժողովուրդն էլ Ձեզ մանդատ է տվել պատասխանատվության ենթարկել այդ ձախողողներին, ոչ թե օրը մի քանի անգամ միայն խոսել այդ մասին: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այս ձախողումների համար», տեղեկացնում է Aysor.am:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 17:21
Председатель общественной организации "Информированный и защищенный потребитель" Бабкен Пипоян на своей странице в Facebook опубликовал ролик. Он аргументированно критикует позицию мэрии относительно того, что общественный транспорт в Ереване должен стоить намного дороже, в том числе и потому, что закупаются новые автобусы.
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է:
-
2020-09-24 19:44
Ո՞ւմ քաղաքական շահերն է սպասարկում ՍԴ դատավոր Գրիգորյանը Գեղարքունիքի մարզում կա մի գեղեցիկ գյուղ՝ Վարսեր ռոմանտիկ անունով։ Տեղացիներն այդ անվանումը կապում են լեռնային մարգագետինների շատ բարձր խոտի հետ։
-
2020-09-11 21:29
Մարգարիտա Խաչատրյանին լսեց ողջ Հայաստանը Մարտի 1-ի զոհերի հարազատները դատավարությունն անվանել են «անբովանդակ միջոցառում» և որոշել այլևս չայցելել նիստեր, որոնք բաց չէին թողնում երկու տարի շարունակ։ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիսը, որը ժամանակ առ ժամանակ իրեն չափազանց ագրեսիվ էր պահում երկրորդ նախագահի փաստաբանների նկատմամբ, դատավարությունն անվանել է ֆարս։
-
2019-10-04 14:26
Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: