Последние новости

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՏՂԱՄԱՐԴՈՒ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻՋԵՎ

Կիրակի էր, Արարատյան դաշտավայրի խաղաղ ու տոթ կիրակիներից մեկը։ Եվ հանկարծ

«Նախկին կոռումպացված համակարգը կանանց ընկալում ա որպես դասակարգային թշնամի»,- հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթական «կենդանի եթերի» ժամանակ։ Իսկ աչքերն այդ պահին տխուր-տխուր էին, ինչպես Լենինինը՝ Գոռկիում

Այ, հետաքրքիր է, երկա՞ր էր մտածել, թե՞ դա մտքի պայծառացում էր էքսպրոմտով։ Ասենք, և՛ մեկը, և՛ մյուսը հավասարաչափ արժանի են հարգանքի։ Եվ հասկանում ես արձակուրդի օգուտը։ Աշխատանքային առօրյայում սոված փորով այդպիսի բան չես հորինի։ Իսկ ահա հանգստացավ, հաց կերավ։ Ժամանակ ուներ մտորելու։ Եվ վարչապետի միտքը սրընթաց ճախրեց դեպի երկինքՀետևից չեն հասնի ո՛չ Գյոթեի «Ֆաուստը», ո՛չ էլ Գորկու «Մայրը»…

Միայն խորամուխ եղեք, ինչպիսի՜ մերկացում։ Հայ ժողորդավարության հոր ինչպիսի՜ լարված մտավոր աշխատանք է թաքնված այդ կարծես թե պարզ խոսքերի հետևում։

Բրավո՛, Նիկոլ։ Ֆրանսիացիներից այն ո՞վ է ասել, որ եթե Աստված չլիներ, նրան պետք էր հորինել։ Չգիտեմ, չգիտեմԲայց գիտեմ, որ եթե չլիներ Նիկոլը, ապա մեր կյանքը կլիներ տաղտկալի ու միօրինակ, և անպայման անհրաժեշտ կլիներ արարել նրան ու նստեցնել վարչապետի աթոռին, որպեսզի ցանկացած եղանակի լուսավորի մեր միտքն ու մեր ճանապարհը դեպի երջանիկ ապագա։ Եվ ուրեմն՝ Նիկոլը կար, Նիկոլը կա և Նիկոլը կլինի անպայման։ Ըստ էության, ո՞ւր պիտի կորչի։

Իսկ բացի այդ, մեր ամենահամակրելի և ամենահմայիչ վարչապետն ասաց, թե որպես տղամարդ ինքը հասկանում է այն ամուսիններին, որոնք չեն ուզում, որ իրենց կանայք ավելի շատ վաստակեն։ Այո, հասկանում է։ Բայց որպես վարչապետ դա ընդունել չի կարող։ Չի՛ կարող ընդունել։ Այդպես խոսեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատյան դաշտավայրի խաղաղ ու տոթ օգոստոսյան այս կիրակի։ Վարչապետը, որն այդպես էլ աշխատում է առանց իրեն խնայելու՝ անձի երկփեղկման սարսափելի պայմաններում։ Բայց այդպիսին է տղամարդու և վարչապետի դժվարին առօրյան, ի՜նչ արած, և Նիկոլ Փաշինյանը արժանապատվորեն, առանց թնկթնկալու, կրում է իր ծանր խաչը։

Օ՜, դեռ որքա՜ն զարմանահրաշ բացահայտումներ է մեզ խոստանում վարչապետի ճկուն միտքըԱխր ինչո՞ւ, Նիկո՛լ։ Մեր պայծա՛ռ արև։ Մեր սքանչալի՛ք։ Շողշողուն աստղ՝ խավար երկնակամարում։ Ինչո՞ւ ես մեզ տեռորի ենթարկում մտքի այդպիսի թռիչքներով, օ՜ կեպիավոր հրաշք։ Այն ո՞վ էր ծաղրում Գալուստ Սահակյանին։ Ճիշտ էր ծաղրում. ո՞նց կարող է հասնել «ինստիտուցիոնալ կոռումպացված» Գալուստը՝ հայության գեղեցիկ կեսի դասակարգային թշնամին, Նիկոլ Փաշինյանին։ Թեպետ ի՜նչ Գալուստ, ավելի բարձր օրինակներ բերենք։ Ջորջ Վաշինգտոնը, Աբրահամ Լինկոլնը։ Չէ, ինչ-որ բան իրենց երկրի համար նրանք արել ենԲայց, համաձայնեք, մեր մտքի գիգանտի հետ համեմատվել չեն կարող։

Եվ ամեն ինչ անպայման լավ կլինի, ամեն ինչ Հայաստանում կկարգավորվի, քանի որ կանանց դասակարգային թշնամին՝ ի դեմս նախկին կոռումպացված համակարգի, ոչ միայն բացահայտված է, այլև գործնականում ոչնչացված. փռված ասֆալտին, ծեփված պատին և գետտո քշված։ Այժմ, երբ բոլոր շեշտադրումներն արված են և վարչապետը բացատրեց, որ հայ ամուսինների տրամաբանությունը հասկանալ կարող է, բայց ընդունել՝ ոչ, կյանքը կկարգավորվի. մեր «տիկնայք փափկասունք» միկրոբիզնեսներ կբացեն և տնտեսությունը վեր կսլանա։

Եվ վերջում ասենք բոլոր նրանց, ովքեր քննադատում են վարչապետի վերջին ուղերձը և հիմարություններ ու հակասություններ, դեմագոգիա և պոպուլիզմ փնտրում դրա մեջ։ Պետք չէ՛ դա անել, պետք չէ։ Լուռումունջ նստեք տեղներդ։ Ձեռքերդ հեռո՛ւ վարչապետից. նա մեր ուրախությունն է, նա մեր ամեն ինչն է։ Թողեք մարդն աշխատի։ Նրա համար առանց այդ էլ ծանր է անձի երկփեղկման դաժան պայմաններում, երբ աշխատանքի ես գնում որպես վարչապետ, իսկ վերադառնում և, ավա՜ղ, արդեն ամուսին ես։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БРИКС, КОТОРЫЙ НАМ НЕ СВЕТИТ
    2025-07-07 10:28

    В минувшие выходные в Рио-де-Жанейро прошел саммит БРИКС. С учетом проходящих в мире процессов решения саммита не могут не вызвать интерес. Ведь вот даже Ален Симонян говорит о том, что на внешнюю политику Армении влияет ситуация того геополитического разлома, который сейчас происходит в мире…

  • ОПАСНАЯ СИНХРОНИЗАЦИЯ
    2025-07-04 09:34

    Так ли уж случайна синхронизация по времени агрессивной антироссийской политики Баку с перманентными антироссийскими выпадами в Армении? В Баку закрывают «Спутник» и его журналистов. Азербайджанские СМИ пишут, что причиной задержания стала работа руководителей азербайджанского «Спутника» Игоря Картавых и Евгения Белоусова на ФСБ России. Затем отлавливают российских туристов, и угрожают прикрыть русские школы и обучение на русском, отменяют культурные мероприятия и сворачивают другие программы, связанные с Россией.

  • СНИМАЯ ШЛЯПУ ПЕРЕД РИЧАРДОМ МУРОМ
    2025-07-04 09:25

    Программа по обороне и безопасности представительства Transparency International (TI) Соединенного Королевства 30 июня объявила конкурс заявок на исследовательские услуги для проведения исследования Индекса целостности оборонного сектора Армении.

  • ПАСТВА ААЦ – ДАЛЕКО НЕ ТОЛЬКО ГРАЖДАНЕ АРМЕНИИ
    2025-07-03 09:37

    Ах, как Арарат Мирзоян отчитал Лаврова за вмешательство во внутренние дела Армении! Дескать, пусть в дальнейшем тебе неповадно будет, и не только тебе, но и твоим соратникам в парламенте, политологам вашим и журналистам. Вслед за Мирзояном подтянулся хор осуждения Лаврова от провластных политологов, начиная от Армана Бабаджаняна, который потребовал, чтобы в ответ на слова Лаврова Армения официально покинула ОДКБ… Понятно, что слова Макрона о том, что Франция поддерживает Пашиняна в его борьбе против нападок на армянскую демократию никто из этой кампании вмешательством не посчитал.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է
    2019-08-13 20:01

    Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը: