«Պոբեդան» կվերականգնի Հայաստանում ավիատոմսերի վաճառքը
«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերականգնի Գյումրիում (Հայաստան) ավիատոմսերի վաճառքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Ձմեռային չվացուցակով թռիչքների տոմսերի վաճառքը դադարեցվել էր օգոստոսի սկզբին օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով:
«Այսօր մենք վերականգնում ենք Գյումրիում չվերթների տոմսերի վաճառքը. Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ բոլոր միջոցներն ընդունել վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք անչափ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին Գյումրի կթռչեն»,- ասել է նա:
«Պոբեդան» ձմեռային սեզոնից Հայաստան չվերթների ավիատոմսերի վաճառքը դադարեցրել էր օգոստոսի 6-ին: Այդ ժամանակ աղբյուրը հայտնել էր, որ որոշումը կապված է այն բանի հետ, որ «վառելիքի լիցքավորման ընկերությունը պարբերաբար կիրառում է թերլիցքավորում»: Նա ասել էր, որ ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդրելով իրավիճակը պարզել, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-06-22 15:01
«Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ամբողջությամբ դադարեցնում դեպի Վրաստան չվերթների իրականացումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: