Ռուբիկ ՀԱԿՈԲՅԱՆ. ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐևԷ ԾՐԱԳԻՐ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԸ ՆԱԽԿԻՆԻ և ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Նիկոլ Փաշինյանը փորձում է ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում, ինչը հղի է վտանգներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը։
«Օրենսդիր մարմինն իմպոտենտ է քաղաքական ու օրենսդրական գործունեություն ծավալելու առումով: Իսկ գործադիր իշխանությունն այս 30 տարիների ընթացքում երբեք այսքան դիլետանտ ու քաղաքական դիմագիծ չունեցող մարմին չի եղել, որքան հիմա»,-ասաց նա:
Քաղաքական գործչի խոսքով՝ օրենսդիրն ու գործադիրը գտնվում են Փաշինյանի ազդեցության տակ, վերջինս փորձում է հակասահմանադրական քայլերի գնով նաև դատարանները ենթարկեցնել իրեն:
«Կան դատավորներ, ովքեր ուզում են մասնագիտության պատիվը բարձր պահել, ինչպիսին Ալեքսանդր Ազարյանն է, Դավիթ Գրիգորյանը, բայց տեսնում ենք, թե ինչպես են վարվում նրանց հետ: Հակասահմանադրական կեցվածք կա Սահմանադրական դատարանի նկատմամբ: Օրերս բացահայտ քաղաքական բարտեր առաջարկվեց, որ եթե դուք ենթարկվեք ինձ, ես ձեզ ցմահ ապահովեմ թոշակով: Սա պարզ կոռուպցիոն առաջարկություն է, որը, ինչպես տեսնում ենք, իրավացիորեն մերժվում է ՍԴ անդամների կողմից: Նրանք, ովքեր ծանոթ են Փաշինյանի ձեռագրին, նրա անհավասարակշիռ պահվածքին, կհամաձայնեն, որ լուրջ վտանգներ է սպառնում պետությանը, եթե Փաշինյանը շարունակի իր որդեգրած քաղաքականությունը»,-ասաց նա:
Ռուբիկ Հակոբյանի համոզմամբ՝ Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել. համակարգը նույնն է մնացել: Նա ասաց, որ ժողովուրդը իրավացիորեն դժգոհ էր նախկին համակարգից ու իշխանություններից, բայց դրա փոխարեն հիմա որևէ նոր համակարգ չկա, չի էլ առաջարկվել: «Չունենալով պետության զարգացման որևէ ծրագիր՝ իշխանությունը պահելու հիմնական ռեսուրսը դարձավ ատելության քարոզը: Ատելության նման քարոզ, անհանդուրժողականություն, ինչպիսին այսօր էր, նախկինում երբևէ չի եղել: Քաղաքական դալտոնիզմը հասարակությանը բաժանեց սևի ու սպիտակի, ինչը կարող է բախումների պատճառ դառնալ: Անհանդուրժողականության նման չափաբաժին երբևէ չի եղել: Իսկ նման ապագան կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ»,-ասաց նա։
Դիտարկմանը՝այդ դեպքում ինչպե՞ս Փաշինյանը դարձավ վարչապետ, Ռուբիկ Հակոբյանը հարցով պատասխանեց՝ ինչպե՞ս եղավ, որ «բռնապետական համակարգում» հնարավոր եղավ 50 հոգով հարձակվել և գրավել ռադիոտունը, որը պետական պահպանության ռազմավարական նշանակության օբյեկտ է ու մեկուսացնել զինված պահապանին և գրավելով ռադիոտունն ու ջարդելով ստուդիաներից մեկի դուռը պահանջել ուղիղ եթեր:
«Ժամանակը կտա գնահատական, թե ինչպես դա տեղի ունեցավ, ինչպե՞ս Փաշինյանը դարձավ վարչապետ: Տարբերակներից մեկն այն է, որ սցենարը գրված է եղել Հայաստանից դուրս՝ համագործակցելով իշխանության ներսում գոյություն ունեցող դավադիր ուժերի և, կարծում եմ, հասարակական որոշ կազմակերպությունների հետ: Ժամանակն ամեն ինչ կբացահայտի ու իր տեղը կդնի:
Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակը պարտադրում է, որ բոլոր ընդդիմադիր ուժերն ու քաղաքական գործիչները, միավորեն իրենց ուժերը, ունենան մեկ օրակարգ՝ դիմակայելու Արցախին և Հայաստանին սպառնացող վտանգին»,-ասաց նա:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ելույթի մասին, որում ասել էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Ռուբիկ Հակոբյանը հայտարարությունը «բացահայտ ամբոխահաճո և սադրիչ» որակեց՝ պնդելով, որ այն հնարավոր է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծի: «Ուսումնասիրելով ադրբեջանական թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական մամուլը, պարզորոշ երևում է, որ նրանք պատրաստվում են պատերազմի, իսկ առիթը կարող է հանդիսանալ այս դեպքում նաև Փաշինյանի հայտարարությունը»,-ասաց Հակոբյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանը, ըստ էության, մեկուսացվել է արտաքին հարթակներից: Եթե տարիներ առաջ Հայաստանը դիտվում էր որպես կառուցողական գործընկեր, այդպիսի կարծիք ուներ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, իշխանափոխությունից հետո ՀՀ-ն դիտարկվում է որպես ապակառուցողական պետություն՝ «իր ապակառուցողական իշխանությամբ»:
«Չեմ ուզում ծավալվել, կասեմ միայն այն, որ նրանք, ովքեր համարժեք գնահատում են իրավիճակը, պետք է համախմբվեն՝ պատրաստ լինելով դիմակայելու բավականին լուրջ մարտահրավերները, որովհետև իշխանությունը ծրագիր չունի, աբխոխահաճությամբ ռեյտինգ ապահոված Փաշինյանը օր օրի կորցնում է իր համակիրներին: Ըստ էության, «Մերժիր Սերժին» կարգախոսին կողմ մարդկանց մի զգալի մաս հիմա հիասթափվել են՝ տեսնելով, որ գործնականում այդ կարգախոսը վերաձևակերպվել է «մերժիր Սերժին՝ հանուն Փաշինյանի»:
tert.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.