Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ․ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՃՃՎԵԼ Է ԻՐ ԻՍԿ ԹԵԼԱԾ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ՈՍՏԱՅՆՈՒՄ
Նիկոլ Փաշինյանը երկիրը գլորում է դեպի աննախադեպ հիասթափության և ապատիայի անդունդը: Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նման կարծիք է հայտնել հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ոզնուն էլ պարզ է, որ ժողովրդի վարչապետը խճճվել է իր իսկ թելած պոպուլիստական ոստայնում: Փաստացի, այլևս ժամանակավրեպ է Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և գեներալ Օգանովսկու վրա արագ-արագ ինչ-որ քրեական գործեր մոգոնելն ու ձերբակալելը: Որովհետև եթե ժողովրդի վարչապետը ձերբակալի նաև Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և հետմահու քրեական հետապնդումների ենթարկի ասենք` Յակով Զորաբյանին ու Անտոն Քոչինյանին, միևնույնն է` Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված աղմուկից հնարավոր չէ շեղել հանրության ուշադրությունը:
Ավելին, ինչքան էլ ժողովրդի վարչապետն իր ընտանեկան մատների վրա հաշված ընթերցող ունեցող թերթում և կայքում անստորագիր հոդվածներ հրապարակի` փորձելով իր կառավարության ներկայիս ամլությունն ու անճարակությունը պայմանավորել նախկինների գոյությամբ, նախկինների արած-չարածով, նախկինների ստվերի դեմ հողմաղացային պայքարով և ինչքան էլ օդ կրակի «առաջնագծի զինվորների օրապահիկի հաշվին միլիարդատեր դարձածներ» և նման այլ անտակտ ու անապացույց, բայց ճռճռան բառակապակցություն-նախադասաություններ, միևնույնն է` բանը բանից անցել է:
Զավեշտն այն է, որ ժողովրդի վարչապետին թվում է, թե հնարավոր է բոլորին անվերջ մոլորեցնել ու մանիպուլացնել: Զավեշտն այն է, որ ժողովրդի վարչապետին թվում է, թե ինքն ամենախելոքն ու իր իսկ բառապաշարով ասած` ամենաշուստրին է, որ իր բացթողումների, սխալ ու ակնհայտ կիսագրագետ քաղաքական և կառավարչական քայլերի մեղքը կարող է բացի իրենից բարդել բոլորի վրա (էլ նախկին հանցավոր ռեժիմ, էլ սերմացու գողացող մկներ և ձկներ, էլ սաբոտաժնիկներ, էլ միջազգային մութ ուժեր) և ջրից չոր դուրս գալ:
Հազար ափսոս, որ աննախադեպ ժողովրդական աջակցություն ունեցող վարչապետն ընդամենը մեկ տարվա մեջ հալումաշ արեց վստահությունն ու երկիրը գլորում է դեպի աննախադեպ հիասթափության և ապատիայի անդունդը: Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանած, փոխադարձ ատելության աննախադեպ ալիք բարձրացրած ժողովորդի վարչապետը հիմա ինքն է ճաշակում այն ողջ ոխը, որ տարուց ավել գեներացնում էր այլոց դեմ: Բազմաթիվ խելացի մարդիկ ժողովրդի վարչապետին զգուշացնում էին` «քամի ցանողը, փոթորիկ է հնձելու», բայց ականջալուր չեղավ` կարծելով, թե հնարավոր է միայն վհուկների որսով թոզ փչել մարդկանց աչքերին ու պահպանել իշխանական աթոռները:
Հ.Գ. Կյանքի օրենքն է: Չարժեր սատանայի հետ գործարքի գնալ, որովհետև մոտենում է հատուցման ժամը: Հիմա ժողովրդի վարչապետին խժռում են այն հակապետական խումբ-խմբակները, որոնց ձեռքերի վրա նա եկավ իշխանության: Եվ հեռու չէ այն օրը, երբ ժողովրդի վարչապետին ուրանալու է իր իսկ անմիջական շրջապատը: Դա աքսիոմա է, այդպես են ավարտել բոլոր կռապաշտությունները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.