«Այլընտրանքային նախագծեր խումբ»․ Ռոբերտ Քոչարյանը պատանդ է
Իրավական համայնքը երկրորդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ ձևակերպում է։ Բայց ներհայաստանյան տրամադրությունների և ներհայաստանյան զարգացումների տեսակյունից ավելի ճշգրիտ ձևակերպումը, ըստ իս, պատանդն է։ Նման կարծիք է հայտնել «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը «Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ» վերնագրով հոդվածում։
«Պատանդի և քաղբանտարկյալի միջև կա որակական տարբերություն։ Քոչարյանի հանդեպ չի պահպանվում դատաիրավական որևէ նորմ։ Նա բանտում է, որովհետև այդպես է ուզում մեկ հոգի։
Քաղբանտարկյալի համար հարմարեցվում է որևէ հոդված, լինում են դատարավարություններ և հաճախ արտաքուստ պահպանվում են դատավարական ընթացքի բոլոր նորմերը։
Պատանդի պարագայում այս ամենը բացակայում է։ Մինչ այս պահը հայտնի չէ, թե Ռ. Քոչարյանին ինչի մեջ են մեղադրում։ Մեղադրող կողմը ինքն է ասում, որ մարտի 1-ի զոհերի հետ կապ չունի, մեղադրում են մի հոդվածով, որը այն ժամանակ չի եղել, անտեսում են նրա անմեղությունը ապացուցող ցուցմունքների 99 տոկոսը և հենվում ընթացում հերքված 1 ցուցմունքի վրա։
Պատանդի և քաղբանտարկյալի կարգավիճակները տարբերվում են նաև պաշտպանության իմաստով։ Շատ հաճախ քաղաքական հայացքներով այս կամ այն շրջանակները չեն ընդունում կոնկրետ դեպքով «քաղբանտարկյալ» ձևակերպումը։ Սա այդպես է ոչ միայն Հայաստանում։ Բայց պատանդի դեպքում քաղաքական հայացքներ չեն կարող լինել։ Երբ տեռորիստները պատանդ են վերցնում քաղաքացիական ինքնաթիռ, ոչ ոք չի քննարկում ինքնաթիռի ուղևորների քաղաքական հայացքները, կրոնական կամ աշխարհքաղաքական տարբերությունները․նրանք բոլորը պատանդ են, և գործադրվում են բոլոր ջանքերը՝ նրանց ազատման համար։
Ռ. Քոչարյանի պահով նույն վիճակն է։ Ոչ ոք չի պահանջում որևէ մեկից՝ լինել Քոչարյանի քաղաքական համախոհը կամ չի պահանջում՝ ցանկանալ նրա վերադարձը իշխանության։ Ամենևին։ Բայց այսօր բոլոր քաղաքական և այլ տարբերությունները պետք է դնել մի կողմ և հասնել նրա՝ պատանդի կարգավիճակից դուրս գալուն։ Անգամ նրա քաղաքական հակառակորդները կամ «ոխերիմ բարեկամները», լայնախոհ լինելու դեպքում, պիտի հասկանան պահի նրբությունը։
Մեծ հաշվով, միայն Քոչարյանի ազատության մեջ է հնարավոր նրան քննադատել, մեղադրել կառավարման ընթացքում այս կամ այն սխալի, բացթողման կամ տապալման մեջ։ Որովհետև միայն այդ դեպքում նա հնարավորություն կունենա՝ հավասար պայմաններում պատասխանելու, առարկելու կամ նաև՝ համաձայնելու։ Հակառակ դեպքում պատանդառուի հոգեբանություն է՝ զենքի տակ, անազատության մեջ պահվող մարդուն պահանջներ ու մեղադրանքներ ներկայացնել»,- գրել է վերլուծաբանը, տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է:
-
2020-09-24 19:44
Ո՞ւմ քաղաքական շահերն է սպասարկում ՍԴ դատավոր Գրիգորյանը Գեղարքունիքի մարզում կա մի գեղեցիկ գյուղ՝ Վարսեր ռոմանտիկ անունով։ Տեղացիներն այդ անվանումը կապում են լեռնային մարգագետինների շատ բարձր խոտի հետ։
-
2020-09-11 21:29
Մարգարիտա Խաչատրյանին լսեց ողջ Հայաստանը Մարտի 1-ի զոհերի հարազատները դատավարությունն անվանել են «անբովանդակ միջոցառում» և որոշել այլևս չայցելել նիստեր, որոնք բաց չէին թողնում երկու տարի շարունակ։ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիսը, որը ժամանակ առ ժամանակ իրեն չափազանց ագրեսիվ էր պահում երկրորդ նախագահի փաստաբանների նկատմամբ, դատավարությունն անվանել է ֆարս։