«ԳեոՊրոՄայնինգ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑԵՑ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Շտապի՛ր նվիրել բարություն» խորագրով բարեգործական միջոցառման շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տոնական գեղեցիկ օր էր կազմակերպել պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնում բուժում ստացող երեխաների համար։ Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«ԳեոՊրոՄայնինգ»-ը «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ երեխաների համար պատրաստել էր տոնական ներկայացում՝ անիմատորների, սիրելի Դիսնեյի ֆիլմերի հերոսների մասնակցությամբ և, ինչպես սպասվում էր, ներկայացման ընթացքում բարին հաղթեց չարին՝ պարգևելով երեխաներին ուրախ տրամադրություն։ Ընկերությունը նաև երեխաներին հանձնեց նվերներ։ Այս ամենից զատ, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը բուժհիմնարկին տրամադրել է ֆինանսական օգնություն՝ հաստատության ընթացիկ գործունեությանը օժանդակելու նպատակով», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
«Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաները ստանում են անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները։ Մեր երկրում օգտագործվում են քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդներ։ Մենք հավատում ենք, որ մեր երեխաները ունեն ցանկություն ու կամք՝ հիվանդությունները հաղթահարելու համար, իսկ մենք, մեր կողմից պատրաստ ենք նրանց ջերմացնել ու փարատել մեր ուշադրությամբ։ Ծանր հիվանդությամբ տառապող երեխաները, որոնք ապրում են այն համայնքներում, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է իր գործունեությունը, /ք․Արարատ, գ․Արարատ, ք․Վարդենիս, Գեղամասար/, նրանց թիվը մոտավորապես հասնում է 100-ի և բոլորն էլ գտնվում են մեր ընկերության ուշադրության կենտրոնում։ 10 տարի շարունակ մենք մշտական կապի մեջ ենք նրանց և նրանց ընտանիքների հետ՝ տրամադրելով անհրաժեշտ աջակցություն։ Ամենադժվար փորձություններից մեկը, որ մենք հաղթահարեցինք, կապված էր Արարատ քաղաքի մեկ ընտանիքի պատմության հետ: Եվ այսպես. մոտ երեք ամիս առաջ կատարվեց15-ամյա աղջնակի ողնաշարի սկավառակների տրասպլանտացիայի վիրահատություն։ Ի ուրախություն մեզ, նա այժմ լիովին առողջ է և այսօր ներկա է մեր միջոցառմանը։ Նա պատրաստ է իր բարությունը փոխանցել բախտակից մյուս երեխաներին»,- ասաց ընկերության Արտաքին քաղաքականության և սոցիալական պատասխանատվության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը:
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։
Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես2500 մարդ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-12-19 11:42
Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել և կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։
-
2023-07-14 19:03
ԳեոՊրոՄայնինգ-ի նախագահի շնորհավորական ուղերձը ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ, 70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։
-
ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ2022-12-23 15:56
2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։
-
2022-12-20 15:48
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր: ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ: