Բագրատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը կրկին փակ է
Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտյան կրկին փակել են Բագրատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը եւ պահանջում են լուծել իրենց գյուղի ջրի խնդիրը:
Նշենք, որ Արճիսը ներառված է Այրում խոշորացված համայնքի կազմում։ Այրումի համայնքապետ Արայիկ Պարանյանը նշեց, որ գյուղի բնակիչները հուսահատված են, ակնկալում են ջրի խնդրի արագ լուծում. «Մարդիկ ջուր չունեն, ջուր են ուզում ունենալ, հույսները կտրված վիճակ է, իրոք խայտառակ վիճակ է, գյուղը սնուցող աղբյուրները ցամաքել են, մարդիկ այստեղից–այնտեղից սեփական ավտոմեքենաներով են ջուր տանում»։ Նրա խոսքով՝ Լոռի-Բերդ-Նոյեմբերյան ջրագիծը գյուղի տակով է անցնում, «առաջին հերթին այդտեղ պետք է պոմպ կառուցվի, ջրի ճնշումը չի հերիքում»։
Համայնքապետի փոխանցմամբ՝ հարցը ներկայացվել է կառավարությանը. «Ընթացքի մեջ է, հաշվարկներ են անում, քննարկումներ են անում»։
Ավելի վաղ Արճիսի բնակիչները կրկին փակել էին Բագրատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը, բայց դադարեցրել էին բողոքի ցույցը, քնաի որ մարզպետարանից հայտնել էին, որ զբաղվում են խնդրով, լուծում կտան, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:25
Президент Турции Реджеп Тайип Эрдоган резко осудил атаку Израиля на Иран, отметив, что израильская администрация пытается втянуть весь регион и мир в катастрофу, передает ТАСС.
-
2025-06-13 18:23
Правительство Ирана провело экстренное заседание в связи с ударами Израиля. Об этом сообщает пресс-служба президента Ирана Масуда Пезешкиана.
-
2025-06-13 18:21
Военная операция Израиля против Ирана только начинается, страна готова к ответным действиям со стороны Тегерана, заявил пресс-секретарь Армии обороны Израиля (ЦАХАЛ) Эфи Дефрин.
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.