APAVEN․ Հայաստանը շահավետ աշխարհագրական դիրք ունի
Ոչ ոք չի վիճի այն հարցում, որ Հայաստանը բավական լուրջ տրանսպորտային և լոգիստիկ խնդիրներ ունի, և դրանք փոխկապակցված են։ Դրանց լուծումը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Այս մասին Երևանում, PechaKucha ձևաչափով «Լոգիստիկա. Հայաստանի արյունատար անոթները» թեմայով բանավեճի ընթացքում օգոստոսի 26-ին ասաց խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը խնդիրներ ունի ապրանքների ցամաքային փոխադրման ոլորտում, ինչն իր հերթին հանգեցնում է ավիափոխադրումների թանկացմանը։ «Ես ընդունում եմ, որ խնդիրներ կան, և որ այդ խնդիրները հարկավոր է լուծել։ Ես ընդունում եմ նաև, որ մենք պետք է լինենք մրցունակ հարևան երկրների հետ»,- ընդգծել է Թունյանը՝ ավելացնելով, որ հարկային բարեփոխումների առաջին փուլը չի հետապնդել բոլոր խնդիրները «մեկ հարվածով» լուծելու նպատակ, քանի որ դա անհնար է։ Պատգամավորը նկատել է, որ դրա համար պետք է ունենալ ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ նպատակներ՝ նշելով, որ իրադարձությունների անգամ ամենադրական զարգացման դեպքում Հայաստանը չի կարողանա լուծել իր բոլոր լոգիստիկ խնդիրները, և դրանք, որոշակի չափով, կպահպանվեն, տեղեկացնում է NEWS.am-ը։
Իր հերթին APAVEN միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը չհամաձայնեց բանավեճի որոշ մասնակիցների հետ, որոնք բազմիցս հայտարարել են այն մասին, որ Հայաստանը նպաստավոր աշխարհագրական դիրք չունի։ «Հայաստանը նույնիսկ շատ էլ նպաստավոր դիրք ունի։ Ինչի՞ մասին եք խոսում։ Ես այստեղ բիզնես եմ հիմնել՝ հաշվի առնելով այն ամենը, ինչի մասին դուք հիմա ասացիք։ Ո՞վ է ասել, որ մենք դեպի ծով ելք չունենք։ Այն մեզնից ընդամենը 400 կիլոմետր հեռավորության վրա է, և որ ոք մեզ չի փորձում զրկել դրանից։ Մենք համագործակցում ենք աշխարհի 8 խոշոր բեռնափոխադրող ընկերությունների հետ... Շվեյցարիան նույնպես դեպի ծով ելք չունի, և ի՞նչ.. Բանն աշխարհագրությունը չէ, այլ քաղաքականությունը և աշխարհաքաղաքականությունը։ Մի շփոթեք մեկը մյուսի հետ։ Մենք շատ էլ լավ դիրք ունենք։ Մենք կարող ենք միմյանց հետ կապել չորս երկրներ, բայց ոչ մեկը չի պատրաստվում ժխտել իրականությունը։ Մենք ամեն ինչ հասկանում ենք»,- ասաց Աղաջանյանը՝ ավելացնելով, որ այդ առավելությունից անհրաժեշտ է օգտվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 20:00
Американская делегация покинула генконсульство России в Стамбуле после переговоров, передает РИА Новости.
-
2025-04-10 19:58
Ни одна оппозиционная политическая сила в одиночку не сможет добиться смены власти. Об этом заявил депутат от Республиканской партии Армении (РПА) Артак Закарян.
-
2025-04-10 19:57
В 2024 году в Вооруженных силах Армении зафиксировано 40 смертей. Об этом говорится в отчете Ванадзорского отделения Хельсинкской Гражданской Ассамблеи.
-
2025-04-10 19:56
Обстановка в регионе может создать условия для развязывания Азербайджаном агрессии против Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил бывший министр иностранных дел Арцаха Карен Мирзоян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-01 10:47
Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսով փոխադրվող բեռների առավելագույն թույլատրելի զանգվածը 40 տոննայից կնվազի մինչև 38 տոննա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ կասկած հայտնելով, թե բոլոր բեռնափոխադրողները գիտեն այդ մասին։
-
2019-09-24 07:11
Վերին Լարսի անցակետում առաջացած հերթերի պատճառը ոչ թե Հայաստանից արտահանվող, այլ Ռուսաստանից դեպի Հայաստան ու այլ երկրներ արտահանվող բեռներն են։