ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ՈՒ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՆ
2019 թ.-իընթացքում՝ «Ռեսո ւրսներն ի բարօրություն» սոցիալական ծրագրի շրջանակում, Սոթք, Մասրիկ, Արարատ գյուղերի և Արարատ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների խնդրանքով «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ֆինանսավորեց նախադպրոցական և ընդհանուր կրթական հիմնարկների վերանորոգման աշխատանքները։ Մասնավորապես, ընկերության ֆինանսավորմամբ մեկնարկեցին Գեղարքունիքի մարզի Մասրիկ գյուղի մանկապարտեզի և Սոթք գյուղի միջնակարգ դպրոցի շենքերում վերանորոգման աշխատանքները։
Կապիտալ վերանորոգում իրականացվեց նաև Արարատի մարզի Արարատ գյուղի դպրոցի երկու դասարաններում, ինչը տվյալ դպրոցում պայմաններ է ստեղծում պարապմունքների առավել արդյունավետ կազմակերպման համար ։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ֆինանսավորմամբ Արարատ քաղաքում ավարտվեց մանկապարտեզի կապիտալ վերանորոգման առաջին փուլը։ Նախագծային աշխատանքների շրջանակում ֆինանսավորվեցին մանկապարտեզի տանիքի, հինգ մասնաշենքերի և սպորտային դահլիճի վերանորոգման աշխատանքները։ Բոլոր մասնաշենքերը արդեն հագեցված են անհրաժեշտ կահույքով, սպորտային և խաղային գույքով։ Սեպտեմբերին մանկապարտեզը իր դռները կբացի 200 երեխաների առջև։ Մանկապարտեզի վարչական հատվածի և հարակից բակի վերանորոգման աշխատանքները նախատեսվում են իրականացվել 2020 թ.-ի ընթացքում։
«Ուսուցման կազմակերպման համար արժանվույն պայմանների ստեղծումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը և ուսման նկատմամբ երեխաների ձգտումների մեծացմանը։ Իր հերթին, այդ պայմանները անհրաժեշտ են աճող սերնդի պոտենցիալ հնարավորությունների իրականացման և նրանց ավելի լավ ապագայի համար։ Այդ է պատճառը, որ արդեն 11 տարի կրթական հարցերը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության սոցիալական ծրագրի առաջնահերթութուններից են, և կշարունակեն լինել այնքան ժամանակ, որքան «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն իր գործունեությունը կիրականացնի Հայաստանում։ Մեր ծրագրերի նպատակն է ստեղծել կրթական ենթակառուցվածքներ, զարգացնել կրթական գործունեության պայմանները։ Շնորհավորում ենք բոլորին սեպտեմբերի 1-ի՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ»,- ասաց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության Արտաքին քաղաքականության և սոցիալական պատասխանատվության հարցերով ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը։
«ԳեոՊրոՄայնինգը» ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 12 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 միլիոն ԱՄՆ դոլարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 09:42
Старший научный сотрудник Института истории Национальной академии наук Республики Армения, кандидат исторических наук Каринэ Шагиданова вошла в состав Международной редакционной коллегии издания «За рубежом». Приглашение стать членом коллегии она получила благодаря своему глубокому академическому подходу и обширным знаниям в области истории армянской дипломатии и армяно-российских отношений XVII–XX веков.
-
2025-04-22 09:18
Вначале было Преступление, о котором сильные мира сего прекрасно знали. Потом последовало преступное Молчание на протяжении полувека. Армянам в СССР запрещали упоминать о своей трагедии. По сталинской инерции тема оставалась запретной. Но стена молчания давала трещины, и правда пробивала дорогу в жизнь. Очень коротко напомню, как это происходило.
-
2025-04-21 13:17
В ознаменование 80-летия Великой Победы организация ДИАЛОГ 2 мая в зале Союза архитекторов Армении (проспект Маршала Баграмяна, 17) проведет вечер общественного диалога «Наша победа» с участием Джаз-оркестра АРЦАХ.
-
2025-04-21 12:23
Процесс присоединения ЗАО «Ардшининвестбанк» к ЗАО «Ардшинбанк» успешно завершен.