«ԼՀ»․ «Թավշյա հեղափոխությունից» հետո դիվանագիտության առումով ոչինչ չի արվել
«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսը, ըստ էության, ուժեղ փոփոխություն չի կրել: Օգոստոսի 29-ին Ազգային ժողովում Հայաստանի ԱԳՆ Գլխավոր վարչության և արտասահմանյան երկրներում հանրապետության դիվանագիտական ծառայությունների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության և նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում դեռևս մինչ հեղափոխությունը գրանցվել էին բավականին լուրջ հաջողություններ, բայց դրանից հետո անցել է 1,5 տարի, սակայն նոր իշխանություններին չի հաջողվել հասնել ոչ մի թեկուզ ինչ-որ լուրջ հաջողության:
Նա հիշեցրեց, որ մինչև հեղափոխությունը Հայաստանը ՀԱՊԿ-ում միակ երկիրն էր, որը ՆԱՏՕ-ի հետ սերտորեն համագործակցում էր: Դրանից բացի, ինչպես նշեց պատգամավորը, Հայաստանը ԵՏՄ միակ երկիրն է, որը Եվրամիության հետ ստորագրել է ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: «Դուք ասում եք, որ մենք ժողովրդավարական պետություն ենք: Ի՞նչ բարեփոխումներ եք անցկացրել այս 1,5 տարում: Այս պահին, մեծ հաշվով, ոչ մի բան չկա: Մենք կարող ենք պատմել, թե հեղափոխությունն ինչպես տեղի ունեցավ, բայց հետո ի՞նչ է արվել բարեփոխումների իրականացման հարցում»,- դժգոհեց Մարուքյանը
«ԼՀ» ղեկավարը շեշտեց, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում է երկրի Կառավարությունը: Սակայն, նրա գնահատմամբ, խնդիրներ կան երկրի արտաքին քաղաքականության հայտարարված առաջնահերթությունների հետ կապված:
Խոսելով խորհրդարանական դիվանագիտության խնդիրների մասին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ բոլոր ձևաչափերում՝ լինի ՀԱՊԿ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ, Եվրանեսթ և այլն, հայ խորհրդարանականները «ակտիվ սպասման» ռեժիմում են, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-16 05:43
Совет по защите прав арцахцев выступил с заявлением.
-
2025-04-16 05:39
Прокуратура обжалует решение суда касательно 71-летнего жителя Арцаха Альберта Арустамяна, обвиняемого в том, что он бросил яблоко в премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявила начальник управления по связям с общественностью Генеральной прокуратуры Аревик Хачатрян.
-
2025-04-16 05:36
Войну между Израилем и Турцией можно предотвратить с помощью Азербайджана, пишет израильское издание The Jerusalem Post.
-
2025-04-16 05:31
15 апреля состоялось заседание Национального Собрания Арцаха, на котором был принят проект изменений в Конституцию, согласно которому обеспечивается преемственность государственных институтов. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявила депутат парламента Арцаха Метаксе Акопян.