Последние новости

ՖԻԳԱՐՈՆ ՆԱԽԱՆՇԵՑ ՎԵԿՏՈՐԸ

Հասկանալով, որ «հին ռեժիմի» հայ դիվանագետներից օգուտը քիչ է, Նիկոլ Փաշինյանը շարունակում է անձամբ նախապատրաստել առաջիկայում կայանալիք իր այցը ԱՄՆ։ Արդեն առիթ ունեցել ենք խոսելու Nouvelle d’Armenie պարբերականին տված նրա հարցազրույցի մասին, որում, մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունները, Փաշինյանը, կրկնելով ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի միտքը, ստրկամտորեն խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է ազատվի իր «դարավոր բարդույթներից»։

Այդ հարցազրույցում կան էլի բազմաթիվ հատկանշական պահեր։ Օրինակ, Փաշինյանի կողմից փաստացի ընդունումը, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններն ամենևին էլ փայլուն չեն, ինչի մասին նա շատ էր սիրում կրկնել մինչև վերջին ժամանակներս։ Այժմ նա այլ հարցադրումներ է անում և ասում. «Մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու»։ Եվ այնուհետ. «Եվ եթե որևէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։»։

Փաշինյանի խոսքերի հաստատումն իրեն երկար սպասել չտվեց. Հայաստանը քաղաքական ապաստան տրամադրեց ոմն Վիտալի Շիշկինի։ Այդ մասին վերջինս ինքն է գրել իր ֆեյսբուքյան էջում. «Ես երախտապարտ եմ Հայաստանին փախստականի կարգավիճակ տրամադրելու համար՝ որպես քաղաքական շարժառիթներով Ռուսաստանում հետապնդվող քաղաքական գործչի»։

Մենք գրեցինք «ոմն Շիշկին», բայց աջ արմատական ուղղվածության այդ գործիչը բավական հայտնի է որոշակի շրջանակներում։ Նա մասնակցել է Յանուկովիչի դեմ բողոքներին, մայդանական հեղափոխությանը, բողոքել Էրդողանի, Նազարբաևի, Պուտինի դեմ։ 2011-ին մասնակցել է Սերժ Սարգսյանի դեմ միտինգներիՊրոֆեսիոնալ Ֆիգարո է. մերթ այստեղ է, մերթ այնտեղ։

Այդ Ֆիգարոն նաև «Աջերը՝ հանուն եվրոպական զարգացման» չգրանցված կուսակցության ղեկավարն է, «Բիլոյե» հրատարակչության տնօրենը, քաղբանտարկյալների երեխաներին օգնության հիմնադրամի նախագահը, «Ո՛չ անօրինությանը, խոշտանգումներին և ստրկությանը» միջազգային հասարակական կոմիտեի նախաձեռնողը, ազգայնական ակցիաների մշտական մասնակից։

Բացի ամենայնից, 2013-ի դեկտեմբերին փորձել է հակահայկական հավաք կազմակերպել Արզամասում (առիթը՝ ռուս երիտասարդի սպանությունը կենցաղային հողի վրա), բայց ստացել 7 օր ժամկետով վարչական կալանք։ Արզամասում հակահայկական ելույթների այդ օրերին նրա ֆեյսբուքյան էջում գրված էր. «Արզամա՛ս։ Նոր հերոս-քաղաք. էթնոհանցավորության դեմ պայքարը ելնում է որակական նոր մակարդա՛կ»։

Ռուսաստանում Շիշկինը երկու անգամ դատվել է։ Առաջին անգամ ստացել է պայմանական ժամկետ, երկրորդ անգամ՝ 2015 թվականին դատապարտվել է ՌԴ Քր.օր.-ի 282-րդ հոդվածի 1-ին մասով և 212-րդ հոդվածի 3-րդ մասով. ատելության կամ թշնամանքի հրահրում և զանգվածային անկարգությունների կոչեր՝ բռնության կիրառմամբ և գույքի վնասումով։ Ստացել է իրական ժամկետ՝ 4 տարվա ազատազրկում, ազատ է արձակվել այս տարվա փետրվարին և, ինչպես տեսնում ենք, շատ չանցած փախստականի կարգավիճակ ստացավ Հայաստանում

Ակնհայտորեն ընկեր Շիշկինի պարագայում ամեն ինչ գործնականում պարզ է։ Վերադառնանք մեր վարչապետին։ Հասկանալի է, որ հենց նա, այլ ոչ թե Միգրացիոն ծառայությունը ղեկավարող երիտասարդը՝ Կովկասի ինստիտուտի նախկին աշխատակից Արմեն Ղազարյանն է որոշում ընդունել Շիշկինի վերաբերյալ։ Ինչո՞ւ Փաշինյանն ընդունեց այդ որոշումը։ Հասկանալի է, թե ինչու. որպեսզի ցույց տա Բոլթոնին, թե ինչպես է Հայաստանը ձերբազատվում «դարավոր բարդույթներից», դե, և հետն էլ պատասխանի Պուտինին՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու և Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելու դիմաց։ Որպեսզի դա նրան խրատ լինի ու հաջորդ անգամ չշնորհավորի։

Ինքը Ֆիգարո-Շիշկինը, իհարկե, անչափ գոհ ու երախտապարտ է։ Մեկնաբանելով իրեն փախստականի կարգավիճակ տրամադրելու որոշումը, նա գրում է. «Այժմ կարելի է նետվել մարտի՛»։ Այնուհետ. «Հայաստանը և Ռուսաստանը այսուհետ էլ միասին կլինեն, բայց առանց Պուտինի»։

Դե, և որպես ամփոփում. «Սա ոչ միայն պարզապես որոշում է, սա Հայաստանի զարգացման վեկտո՛րն է»։ Ֆիգարոն, որն այդչափ ձգտում է մարտի, ըստ երևույթին, իրավացի է։ Ափսոս միայն, որ այդ մարտը, ամենայն հավանականությամբ, կբռնկվի մեր տարածքում։ Աստված փրկի Հայաստանը։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В ПОГОНЕ ЗА НОБЕЛЕВКОЙ
    2025-07-10 10:11

    Итак, сегодня в Объединенных арабских эмиратах пройдет встреча Никола Пашиняна и Ильхама Алиева. Встреча, ради достижения прогресса в которой, Никол Пашинян и затеял все эти скандалы с Самвелом Карапетяном, Католикосом, «разоблачением заговора», уголовными делами против оппозиционных депутатов и прочим… Встреча, ради достижения прогресса в которой, Пашинян предварительно посетил Эрдогана и получил его благословение.

  • СТАЛИН С ВЫШИНСКИМ ПЛАЧУТ В СТОРОНКЕ
    2025-07-10 09:23

    Прослушал интервью Генпрокурора 1-му каналу. Ну что сказать… Да, с первых дней говорили, как притянуты за уши обвинения против Самвела Карапетяна, священнослужителей и других. Говорили с первых дней, что имеем дело с заказом Никола Пашиняна, потребовавшего от правоохранителей поспешить с «разоблачением». Говорили, что легко предположить, что Абазян подал в отставку, поскольку именно его ведомство начало процесс, и он как опытный оперативник видел, что на основании имеющегося материала трудно говорить о раскрытии «государственного переворота». С правовой, а не с политической точки зрения. Тем более, обосновать в суде, тем более, так, чтобы общественность в это обоснование поверила.

  • ПОЗОРНЫЕ ДНИ: ГЛАВНОКОМАНДУЮЩИЙ НА МАРШЕ
    2025-07-09 10:12

    В своих шагах против Армянской апостольской церкви и ее главы Пашинян действовал по ему привычном лекалу. Сначала полагал, что одного слова его, «великого и ужасного», будет достаточно, чтобы Католикос сложил с себя полномочия. Оказалось – недостаточно. Тогда решил создать общественные отряды, которые, предполагалось, взяли бы на себя функцию «общественной атаки» на Церковь. Не удалось, призыв остался без ожидаемого резонанса. 

  • УК СОВСЕМ ЗАПЫЛИЛСЯ
    2025-07-08 11:02

    Главный блюститель общественной нравственности Никол Пашинян начал рабочую неделю с очередного выпада в адрес Католикоса и Кафедрального собора Армянской Апостольской Церкви. Теперь Пашинян решил заявить, что Католикос разделяет идеологию и планы архиепископов Баграта и Микаэла «совершить военный переворот, расстреливать людей под стенами, создать в стране хаос». По Пашиняну, Католикос разделяет «идеологию и планы» переворота и расстрела, поскольку считает арест архиепископов незаконным.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ