Հին հռոմեական խճանկարների ցուցադրություն - ՀՀ Նախագահի նստավայրում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում այսօրվանից առաջին անգամ կգործի աշխարհի հնագույն թանգարաններից մեկի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրությունը:
Բացման արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա չէին, նրանց ողջյունի խոսքը փոխանցեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը՝ նշելով, որ ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է հաղորդակցվելու իտալական մշակույթի հետ: «Ինչպես արդեն գիտեք, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ Խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այդ հոյակապ հավաքածուից մի քանի խճանկարներ բացառիկ կարգով ցուցադրվելու են մեզ մոտ: Նախագահը ցանկանում է ստեղծել ևս մեկ հնարավորություն՝ հաղորդակցվելու իտալական մշակույթին, խորասուզվելու այն հեռավոր ժամանակների մեջ, երբ Հին Հռոմը և Մեծ Հայքն ունեին բազմազան ու հարուստ կապեր և, ինչու չէ, նաև ավելի սերտացնելու մեր երկու երկրների նորօրյա միջպետական հարաբերությունները»,- նշեց նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Միջոցառմանը ներկա Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի խոսքով` համատեղ ջանքերը միտված են ավելի խթանելու երկկողմ օրակարգը, հատկապես, մշակույթի ու արվեստի ոլորտներում: «Պատիվ ունեմ իմ ներդրումն ունենալու բարձրագույն իշխանության՝ նախագահի ու կառավարության մշակութային քաղաքականության մեջ՝ նախագահականի սրտում ցուցադրելով այս հռոմեական խճանկարները: Մշակույթը շատ հզոր գործոն է մեր երկկողմ հարաբերություններում, մշակույթը Հայաստանի և Իտալիայի ընդհանուր բնորոշ գիծն է, մշակույթը մեր ԴՆԹ-ի մեջ է»,- նշել է Իտալիայի դեսպանը:
Իտալիայից Կապիտոլյան թանգարանների խճանկարների փոխադրումն իրականացրած ընկերության ներկայացուցիչ Դոմինիկ Լորան նշեց, որ առաջիկայում իմ գործունեությունը նվիրելու է Իտալիայում այնպիսի ցուցադրությունների կազմակերպմանը, որոնք իտալացի հանրությանը կներկայացնեն հայկական գլուխգործոցների գոնե մի փոքր մասը, որի հետ հասցրել է ծանոթանալ այստեղ գտնվելու ընթացքում:
Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Հայաստանի նախագահի նստավայրում ցուցադրվող երեք նմուշները հայտնաբերվել են Հռոմում՝ 19-20-րդ դարերի ընթացքում, երբ քաղաքը վերակառուցվում էր՝ դառնալով մայրաքաղաք:
Հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերի համար կգործի մինչև սեպտեմբերի վերջ, տեղեկացնում է armeniasputnik.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-12 06:55
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ գրողի թանգարանում բացվեց «Թումանյանը՝ լուսանկարիչ» խորագրով ցուցահանդեսը, որի շնորհիվ ընթերցողները կարող են բացահայտել մեծանուն գրողի լուսանկարչական տաղանդը: Ներկայացված են Թումանյանի՝ իր զավակներին արած լուսանկարների գեղեցիկ հավաքածուն, թանգարանի արխիվի ապակե նեգատիվների նմուշները, ինչպես նաև բանաստեղծի շքեղ լուսանկարչական ալբոմները։