Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇՆ ԱՅՍՕՐ ՍԴ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱԶՄԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է
Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումը տրամաբանական է, իրավական պետության դրոշն այսօր ՍԴ ներկայիս կազմի ձեռքերում է: Եվ առաջին անգամ չէ, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում ոչ թե նորմը, այլ նորմի բացակայությունը:
Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման եզրափակիչ մասին, համաձայն որի Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական և անվավեր, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխան:
«Սահմանադրական դատարանում ամբաստանյալի աթոռին ոչ թե մարդիկ են, այլ օրենքներն ու այլ իրավական ակտեր: Այն չի կարելի համարել սովորական դատարան: Ձևակերպումը, որ ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասում տեսնում ենք, շատ տրամաբանական է, հասկանալի է, և մինչ այդ, ձեռնպահ եմ մնում կանխատեսում անելուց, այս պահին միայն եզրափակիչ մասով ասելով՝ շատ հասկանալի էր առնվազն քրեական դատավարության մասնագետների և շատ իրավաբանների համար:
Ես կարծում եմ, որ այստեղ աշխատել է պարզ մեխանիզմ, Սահմանադրությունը նախատեսում է երաշխիք, բայց այդ երաշխիքը չի իջել, օրենքի մակարդակում չի ամրագրվել, ինչն իրավակիրառական պրակտիկայում առաջացրել է կամ կարող էր առաջացնել որոշակի բացեր, ինչին անդրադարձել է Սահմանադրական դատարանը»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե, այսինքն` օրենքի բաց կա՞, և անվավեր ճանաչված մասը, ոչ թե նորմն է, ինչպես է գոյություն չունեցող մասը ճանաչվել հակասահմանադրական ու անվավեր, այլ օրենքի բացը, Ռուբեն Մելիքյանը դրական պատասխան տվեց. «Նման քննադատություն լսել եմ, սա կարևոր հարց է, բայց սա նոր հարց չէ, այստեղ մենք ոչ թե գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՍԴ-ն մի նոր բան արեց, այլ ուղղակի շարունակում է տարիներ ի վեր ձևավորված իրավունքը: Ամենևին նոր բան չէ, երբ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում ոչ թե նորմը, այլ նորմի բացակայությունը: Նման պրակտիկա ունենք, բազմաթիվ: ՍԴ-ն մի շարք դեպքերում, այդ թվում նաև Քրեական դատավարությանը վերաբերող հարցերում հակասահմանադրական է ճանաչել որոշակի երաշխիքի բացակայությունը»:
Հարցին, թե «Մարտի 1»-ի գործով առանձնացված մասով նիստը նախատեսված է սեպտեմբերի 12-ին, նոր հանգամանք կա՝ ՍԴ-ի որոշումը, ինչ պետք է անի դատարանը, պետք է սպասի՞, որ օրենսդրական փոփոխություն արվի, թե՞ պետք է քննության առնի խափանման միջոցի հարցը, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դա որոշման երկրորդ թևն է. «Մենք այս պահին չենք կարող որևէ դատողություն անել, թե կոնկրետ անձի՝ տվյալ դեպքում 2-րդ նախագահի դիմումի դեպքում ինչ իրավական գնահատականներ ու հիմնավորումներ է տվել ՍԴ-ն, որովհետև այս պահին բացառապես որոշման եզրափակիչ մասն է հրապարակված: Չեմ կարծում, որ այստեղ ճիշտ է կանխատեսումներ անել, միայն մի բան եմ ուզում նշել, որ քանի որ նոր հանգամանք է ՍԴ որոշումը, կոնկրետ դրույթ է հակասահմանադրական ճանաչվել, այս հանգամանքը ինքին բավարար է, որպեսզի սեպտեմբերի 12-ին սկսվող դատավարությանը առաջին հարցերից մեկը, եթե ոչ առաջին հարցը, քննարկվի խափանման միջոցը»:
Անդրադառնալով ՍԴ-ի և արդարադատություն իրականացնող մարմինների վրա ճնշումներին՝ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ տարբեր դրսևորումներով ճնշումներ կան, քրեական մեխանիզմն են աշխատեցնում, և այն, որ ՍԴ դատավորները կարողացել են այդ լրջագույն ճնշումներին դիմագրավել, դա պետականության համար շատ կարևոր է, և ոչ միայն այսօրվա, այլև վաղվա համար. «Իրավական պետության դրոշն այսօր ՍԴ ներկայիս կազմի ձեռքերում է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-05 20:27
Թող ներեն ինձ մեր վրացի եղբայրները, բայց ժամանակին մի այսպիսի հայտնի անեկդոտ կար։. Վրացական դպրոցում թվաբանության դաս է։ Ուսուցիչը հարցնում է. «Գոգի, ինչքա՞ն կլինի՝ երկու անգամ երկու»։ Գոգին կանգնում է ու հպարտ պատասխանում. «Ո՛ւթ»։ Ուսուցիչը նախատինքով տարուբերում է գլուխը. «Գոգի, ախր լավ, թող լինի հինգ, վեց, յոթ... բայց հաստատ ո՛չ ութ»։
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2020-08-20 17:44
Ստիպված ենք արձանագրել. հոտառությունը դավաճանում է։ Պետք է թարգել քաղաքականությունն ու անցնել սպորտի։ Երբ սկսվում էր «կորոնայի» հետ կապված ողջ այս պատմությունը, մի տեսակ վստահ գրում էի, թե ոչ մի գլոբալ փոփոխություն աշխարհում տեղի չի ունենա, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, նույնիսկ մեջբերում էի Ժողովողին, թե «ինչ որ եղել է, այն էլ կլինի, և ինչ որ արվել է, այն էլ կարվի, և ոչինչ նոր չէ այս արևի տակ»... Ավա՜ղ։
-
2019-09-28 13:24
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է 2-րդ նախագահի փաստաբանական խումբը։