Последние новости

Աշխատանքային հանդիպում Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն:

Սմոլնիում կայացած հանդիպման ընթացքում երկու կառույցների ղեկավարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության արդյունքները և Հայաստանի ու Ռուսաստանի քննչական կոմիտեների համագործակցության ամրապնդման և զարգացման հետագա ծրագրերը: Բացի այդ, ստորագրվել է գիտակրթական ոլորտում Ռուսաստանի Դաշնության ՔԿ-ի և Հայաստանի Հանրապետության ՔԿ-ի 2020-2022թթ. համագործակցության ծրագիրը:

Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների իրագործումը կնպաստի երկկողմանի հարաբերությունների կայուն զարգացմանը: Աշխատանքը տարվում է ոչ միայն հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման, այլ նաև երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, բարձր բարոյական արժեքներ և իրավագիտակցություն ունեցող արժանի սերնդի դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Խոսելով աճող սերնդի մասնագիտական կողմնորոշման մասին՝ ռուսական կառույցի ղեկավարը կիսվել է իր հայ գործընկերների հետ մանկական կենտրոններում իրականացված «Երիտասարդ հետաքննիչ» ծրագրի արդյունքներով, որին մասնակցել են Բելառուսի Հանրապետության սպաների երեխաները: Նա նաև հայտնել է թեմատիկ ամառային հանդիպումներ կազմակերպելու մասին, որոնք նախատեսվում են իրականացնել հաջորդ տարի Ռուսաստանի մանկական կենտրոններում գործընկերների երեխաների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ներկայացուցիչների երեխաների համար: Այդ հարցը քննարկվում է Կրասնոյարսկում կայացած միջգերատեսչական համաժողովի արդյունքում:

Ռուսաստանի ՔԿ նախագահը նաև փաստել է, որ «ավելի վաղ Կրասնոյարսկում ՀՀ ՔԿ և ՌԴ ՔԿ-ի միջև ստորագրված նախնական հետաքննության քրեագիտական ապահովման շուրջ համագործակցության ծրագիրը հիմք էր պրակտիկ գործունեության մեջ ժամանակակից գիտության և տեխնիկայի ձեռքբերումները կիրառելու համար, և, ինչը առավելապես կարևոր է, մեր կառույցների մասնագետների համագործակցային աշխատանքի համար, երբ հնարավոր է դարձել փորձի փոխանակումն առանձին քննչական գործողություններն իրականացնելու, հետաքննության ժամանակակից մեթոդների, քրեագիտական տեխնիկայի նորագույն տեսակների կիրառման և քրեագիտության ոլորտի այլ պրակտիկ հարցերում»:

Հաշվի առնելով շարունակական փորձը՝ Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ նպատակահարմար է նաև ստորագրել երկու կառույցների միջև գիտակրթական համագործակցության ծրագիրը, որը կդառնա օրինաչափ արդյունքը՝ հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրվածությունը գիտական շրջանակներում, որակավորումը բարձրացնելու, փորձի փոխանակման և հանցագործությունները հետաքննելու լավագույն օրինակներով կիսվելու, ինչպես նաև հետազոտական գործունեության ոլորտում»:

Հաշվի առնելով երկու կառույցների համագործակցության ինտենսիվ զարգացումը՝ Ռուսաստանի ՔԿ նախագահը սատարել է բելառուս գործընկերների ավելի վաղ հնչեցրած նախաձեռնությունը՝ առաջարկելով անցկացնել համատեղ նիստեր Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տարեկան երկու անգամ:

Հայկ Գրիգորյանը դրական է գնահատել աշխատանքային հանդիպման փորձագիտական ձևաչափը՝ նշելով, որ համագործակցությունը թույլ է տալիս արդյունավետ և օպերատիվ կերպով լուծել պրակտիկ հարցերը:

Կողմերը նաև քննարկել են առաջիկայում կայանալիք գործընկերների համատեղ նիստը առկա ամենաարդի հարցերի տեսանկյունից, որի շրջանակում պլանավորվում է նաև լսել կատարված աշխատանքի մասին հաշվետվությունները Կրասնոյարսկում պայմանավորվածությունների շուրջ: Ընդ որում՝ Ալեքսանդր Բաստրիկինը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայկ Գրիգորյանի նախաձեռնությանը Հայաստանում հերթական միջգերատեսչական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ՍԻՐԵԼՈՎ
      2021-11-03 16:49

      2018-ին Հայաստանի գլխին եկավ Նիկոլը։ 2019-ի տարեվերջից, ինչպես հիմա արդեն պարզ է դառնում, աշխարհի գլխին եկավ կովիդը։ Փոքրիկ Հայաստանի համար դա արդեն ծայրահեղ էր։ Դժբախտությունը միայնակ չի գալիս. որպես այդ երկու պատուհասների հետևանք՝ 2020-ին Հայաստանի ու Արցախի գլխին եկավ պատերազմը։ 2021-ին սահմանները բացեցին, և կրկին պատուհաս. մարդիկ սկսեցին հեռանալ Հայաստանից։

    • «HOMO SOROSIKUS»-Ը ՈՐՊԵՍ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐ
      2020-07-30 18:34

      ՌԲԿ-ին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, բացի ամենայնից, մեկնաբանել է Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառման այն մասը, որտեղ խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքում հակառուսական ուղղվածության կազմակերպությունների գործունեությանը: Ըստ վարչապետի՝ Ռուսաստանին հանդեպ թշնամական համարվող ՀԿ-ները գործում են այն նախագահների կառավարման ժամանակներից, որոնց լոյալությունը Մոսկվայում ոչ ոք կասկածի տակ չէր առնում. «Բոլոր այդ կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք։ Եթե նրանք այդքան ռուսամետ էին, ապա ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները»։

    • ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՉԱՍԱՑ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ
      2020-07-21 08:38

      Գաղտնիք չէ, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հայ-ռուսական հարաբերությունները պարբերաբար փոթորկվում են, ինչը կանխատեսելի էր, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը կատաղի քննադատում էր ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:

    • ՈՎ Է ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՄՂՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ...
      2020-07-15 20:28

      Ահաբեկիչները չեն սիրում անվտանգության գեներալներին «Հինգերորդ շարասյունը դավաճանական կոնգլոմերատ է՝ Ծառուկյան, Վանեցյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան և մյուսներ»,-հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը: