ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ՍԻՐԵԼՈՎ
2018-ին Հայաստանի գլխին եկավ Նիկոլը։ 2019-ի տարեվերջից, ինչպես հիմա արդեն պարզ է դառնում, աշխարհի գլխին եկավ կովիդը։ Փոքրիկ Հայաստանի համար դա արդեն ծայրահեղ էր։ Դժբախտությունը միայնակ չի գալիս. որպես այդ երկու պատուհասների հետևանք՝ 2020-ին Հայաստանի ու Արցախի գլխին եկավ պատերազմը։ 2021-ին սահմանները բացեցին, և կրկին պատուհաս. մարդիկ սկսեցին հեռանալ Հայաստանից։
Մի կողմից, ոչ ոք իրավունք չունի դատել որևէ մեկին։ Յուրաքանչյուրն իր հանգամանքներն ունի, որոնցից ելնելով մարդիկ իրենք են որոշում, թե ինչպես վարվեն։ Չիմանալով կոնկրետ ընտանիքի կամ անձի կոնկրետ հանգամանքները, չի կարելի բոլորին նույն արշինով չափել։ Ո՜վ գիտի, գուցե վաղը ինքդ էլ հավաքես իրերդ ու գնաս օդանավակայան։ Մանավանդ որ Հայրենիքը կարելի է սիրել նաև հեռվից։ Ասում ենք առանց հեգնանքի. իսկապես կարելի է։ Հեռվից այդ սերը հաճախ նույնիսկ ավելի թեժ է։
Մյուս կողմից... Գեղամ Մանուկյանը խորհրդարանում ասում էր, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Եվ նույնիսկ իշխող խմբակցության ներկայացուցիչը ստիպված էր համաձայնել նրա հետ։ Գեղամ Մանուկյանը նկատի ուներ կոնկրետ մարդու։ Բայց մի՞թե զանգվածային արտագաղթը նույն ուրացումը չէ Արցախից, Հայաստանից, Եռաբլուրից։
Իսկ եթե նույն կերպ փախչեն նաև Արցախի՞ց։ Այո, մեր բախտն անասելի բերել է, որ կա այդպիսի երկրամաս, և այնտեղ ապրում են ուժեղ մարդիկ։ Բայց նույնիսկ երկաթը կարելի է այնուամենայնիվ ծռել։ Եվ եթե զանգվածային արտագաղթ սկսվի Արցախից, ապա Ալիևն իրավացի կգտնվի. չի լինի ոչ մի Արցախ, ոչ մի Ղարաբաղյան հիմնախնդիր։
Այսօր Արցախում կանգնած են ռուսները։ Նրանք կատարում են իրենց պարտքը. ապահովում են Արցախի սահմանների և բնակչության անվտանգությունը ճիշտ այնպես, ինչպես որ ապահովում են Հայաստանի անվտանգությունն այստեղ։ Նույնիսկ ապուշը չի կարող չնկատել դա։
Այսօր ռուսներն ապահովում են ոչ միայն Արցախի անվտանգությունը։ Նրանք ապահովում են կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը, իրականացնում հումանիտար ծրագրեր, օգնում դպրոցներին, ապահովում գյուղատնտեսական աշխատանքները, նպաստում խողովակաշարերի կառուցմանը և ՀԷԿ-երի աշխատանքի վերսկսմանը։ Չենք խոսում արդեն Լաչինի միջանցքի մասին։ Ռուսներն այսօր իրենց գործողություններով օգնում են արցախցուն Հայրենիքը չլքելու, այն չուրանալու որոշման մեջ։ Սամվել Բաբայանի խոսքերով, որպեսզի ազգովի չտեղափոխվենք Երևան…
Մինչդեռ Երևանում մի խումբ ընկերներ պարբերաբար անցկացնում են հակառուսական միտինգներ։ Մի խումբ ընկերներ խնդրում են մարդկանց ոտքի ելնել «ռուս-թուրքական դավադրության» դեմ։ Ոտքի ելնել, որ ի՞նչ լինի։ Որ ռուսները հեռանա՞ն Արցախից, հեռանա՞ն Հայաստանից, որպեսզի այստեղ և այնտեղ վերջնականապես մնան միայն Նիկոլն ու կովի՞դը։
Մենք զայրանում ենք, երբ մի ոմն Կորոտչենկո ռուսական հեռուստատեսության եթերում ասում է, թե Հայաստանը, պարզվում է, ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Մենք ասում ենք, որ նրա բարբաջածը հերետիկոսություն է, ուրեմն կա միայն մեկ բացատրություն. մարդը պինդ նստած է ադրբեջանական խավիարի վրա։ Այն աստիճան պինդ, որ չի ամաչում է հնչեցնել այդ զառանցանքը, և նույնիսկ հաղորդավարները ստիպված են ընդհատել նրան։
Հիմա նայեք «ռուս-թուրքական դավադրության» դեմ մեր միտինգներին՝ այն ժամանակ, երբ ռուսներն ապահովում են Հայաստանի անվտանգությունը թուրքական ներխուժումից, իսկ Արցախինը՝ ադրբեջանականից։ Նայեք դրան Մոսկվայի աչքերով: Մի՞թե այդ մարդկանց մասին չեն ասի այն, ինչ մենք ասում ենք Կորոտչենկոյի մասին. նրանք հնչեցնում են այդ բարբաջանքը լոկ այն պատճառով, որ փող են ստացել դրա համար։ Ումի՞ց։
Ոմանք դա անվանում են քաղաքականություն։ Ես կանվանեի հիմարություն։ Ի դեպ, եթե դա «քաղաքականություն» է, ապա ինչո՞ւ մեզանում տեղի չեն ունենում, օրինակ, հակաամերիկյան հանրահավաքներ։ Առիթ չկա՞։ Առիթ կարելի է գտնել միշտ և հեշտությամբ։ Ադրբեջանին օգնել է Թուրքիան, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ՆԱՏՕ-ում վճռորոշ դեր է խաղում ԱՄՆ-ը, և ԱՄՆ-ը չկասեցրեց թուրք-ադրբեջանական ագրեսիան…
Մի՞թե սխալ բան ենք ասում։ Կարելի է միտինգ անել և դեմքի խելացի արտահայտությամբ անվանել դա քաղաքականություն։ Բայց, ինչպես ասում էր գեղարվեստական մի հայտնի կերպար, խելացի դեմքը դեռ խելքի նշան չէ. պետք չէ շփոթել քաղաքականությունը հիմարության հետ, մանավանդ՝ վարձատրվող հիմարության։
Հ.Գ.- Ի դեպ, հիմարության մասին: Հարց Նիկոլին. «Ինչպե՞ս է այդտեղ, թանկագինդ մեր, սերտիֆիկացված տնկիների համար այգիները հատելու քաղաքականությունը։ Գործը տեղից շարժվո՞ւմ է, աղավնյակս»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:08
Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.
-
2024-11-20 12:53
Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…
-
2024-11-18 12:45
Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.
-
2024-11-16 13:53
Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։