Հեղինակները
Ալեքսանդր ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել է մամուլում. «Կոմունիստ» օրաթերթ, «Արդյունաբերական Հայաստան» ամսագիր, մամուլի կենտրոն, ավելի ուշ՝ ՀԽՍՀ թեթև արդյունաբերության «Իլիկ» շաբաթաթերթ։ 1995 թվականից՝ «ԳԱ»-ում։
Հրապարակումների թեմաները-իրավական, ներքաղաքական իրավիճակ, Ցեղասպանություն, գրախոսականներ։
Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
«ԳԱ» մեկնաբան։
P.S մշտական խորագրի վարող։
«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։
Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։
Արևիկ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Ժուռնալիստ, «ԳԱ» խորհրդարանական թղթակից։
Հետաքրքրությունների ոլորտը-քաղաքականություն, օրենսդրություն, սոցիալական հարցեր։
Ավարտել է Ռուսաց և օտար լեզուների պետական ինստիտուտը, որակավորման բարձրացման դասընթացները ընտրական իրավունքի գծով, Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողովի ԶԼՄ-ների գծով ենթահանձնաժողովի անդամ։
«ԱիՖ-Երևան»-ի մշտական հեղինակ։
«ԳԱ»-ում է 2001 թվականից։
Արիստակես ՂԱԶԻՆՅԱՆ
Ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը, մասնագիտությունը՝ գեոմորֆոլոգ։ 1992-1994 թվականներին՝ քարտեզագիր ԵՊՀ «Ատլաս» լաբորատորիայում և խմբագիր-քարտեզագետ՝ Երկրաբանության և քարտեզագրության ինստիտուտում։ 1994-1999թթ.՝ «Ազգ» թերթի թղթակից։ 1999-2000թթ.՝ «Երկիր» թերթի քաղաքական մեկնաբան։ 2000 թվականից՝ «ԳԱ» թերթի քաղաքական մեկնաբան։ Տարբեր տարիներ համագործակցել է ռուսաստանյան ՌԵԳՆՈՒՄ լրատվական գործակալության, ռադիո «Սվոբոդա»-ի ռուսական ծառայության, Armenianow ինտերնետային թերթի հետ, հանդիսանում է քաղաքական հետազոտությունների «Կավկազ» ռուսաստանյան ինստիտուտի վերլուծաբան։
Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը-Ղարբաղյան հիմնախնդիր, տարածաշրջանային քաղաքականություն։ 1990-ականներից որպես մի շարք հայկական և ռուսական ԶԼՄ-ների քաղաքական մեկնաբան աշխատել է Հյուսիսային Կովկասի և Վոլգայի ավազանի ինքնավարություններում, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Վրաստանում։ Հեղինակել է մի քանի գեղարվեստական գրքեր (հայերեն), Հայաստանի պատմության և աշխարհագրության վերաբերյալ չորս ալբոմներ և երկու հետազոտություններ (ռուսերեն) տարածաշրջանային քաղաքական պատմության թեմաներով («Ադրբեջան» հրաձգարանը»-2012թ. «Երևան. խաչով կամ խաչի վրա»-2013թ.)։
Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ծնվել է 1956 թվականին։ Ավարտել է Օտար լեզուների ինստիտուտի անգլո-ֆրանսիական բաժինը։ Աշխատել է որպես թարգմանիչ։ 2002 թվականից մինչև օրս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ մասնագետ է։
Հիմնական հետաքրքրության ոլորտը՝ ջազային երաժշտություն։ 2002 թվականից «Գոլոս Արմենիի» թերթի մշտական հեղինակ է։ Եղել է «Ջազ Կվադարտ» (Բելառուս) տպագիր հրատարակության խմբկոլեգիայի անդամ և հեղինակ։ Ներկայումս գրում է նաև «Ջազ-ինֆո» ամսագրի համար (Գյումրի, Հայաստան)։ «Արձագանք» ռադիոյի և ՍԻԹԻ-Էֆ-Էմ-ի ջազային ծրագրերի վարողն է, ներկայումս՝ «Ռադիո Վան»-ի հեղինակային ծրագրի վարող։ Հայկական ջազի մասին բազմաթիվ հոդվածներ է գրել www.jazz.ru, www.zvuki.ru, www.jazzquad.ru, www.jazzhouse.org կայքերի համար։ «Ջազի մեծերը» գրքի հեղինակներից մեկն է («Պլանետա մուզիկի» հրատարակչություն, Ռուսաստան)։ Հայ երաժիշտների ջազային ալբոմների անոտացիաների հեղինակ է։ Անոտացիաներ է գրել հայկական ազգագրական երաժշտության ալբոմի համար, որը թողարկվել է NAXOS լեյբլի պատվերով (Հոնկոնգ)։
2002 թվականից ջազային լրագրողների համաշխարհային միության անդամ է (առանց խորհրդակցական ձայնի իրավունքի)։ 1998 թվականից հանդիսանում է Երևանում բոլոր խոշոր ջազային իրադարձությունների կազմակերպիչ թիմերի անդամ։ www.armenianjazz.am կայքի խմբագիրն է և www.armjazz.net կայքի հիմնադիր-հեղինակներից մեկը։
Աշոտ ԱՐԱՄՅԱՆ
«ԳԱ»-ի բազմամյա տնտեսական մեկնաբանն է։ Զբաղեցրել է նաև «Բազիս» (2004-2009թթ.) և «Ռեվյու» (2011թ.) տնտեսագիտական ամսագրերի գլխավոր խմբագրի պաշտոնները։ Մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով Ստամբուլում (Թուրքիա) մասնակցել է «Չարաշահումները տնտեսական բարեփոխումների ընթացքում և ֆոնդային շուկայում» գործնական սեմինարին, իսկ 2002 թվականի փետրվար-մարտին International Center for Journalists-ի (ԱՄՆ) հրավերով մասնակցել է կրթական ծրագրի՝ ԶԼՄ-ների ժուռնալիստիկայի և մենեջմենտի ասպարեզում, Հարավային Կովկասի երկրների խմբագիրների համար։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ. ՀՀ Կենտրոնական բանկի առաջին մրցանակ «Տնտեսագիտական թեմայով 2001 թվականի լավագույն նյութի համար», «Կոնվերս-Բանկի» առաջին մրցանակ «Ֆինանսատնտեսական թեմայով 2002 թվականի լավագույն նյութի համար», ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրասիա-Մեդիայի առաջին մրցանակ «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասին լավագույն հոդվածի համար» (Մոսկվա, 2005 թվական)։ Հայաստանի Բանկերի միության առաջին մրցանակ «Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի 2012 թվականի խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանելու համար»։ Զարգացման Եվրասիական բանկի կողմից հայտարարված «Եվրասիական ինտեգրում և զարգացում. XXI դար» ԶԼՄ-ների Երկրորդ միջազգային ստեղծագործական մրցույթի հաղթող (Մոսկվա, 2016թ.), Եվրասիական ժողովուրդների ասամբլեայի «Հանուն Եվրասիական հումանիտար ինտեգրացիայի խորացման» հատուկ անվանակարգի հաղթող (2018թ.)։
Վադիմ ՄԿՐՏՉՅԱՆ
«Գոլոս Արմենիի» թերթի մարզական մեկնաբան։ Ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 11-ին Ադր.ԽՍՀ Բաքու քաղաքում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան, որտեղ 1993 թվականին ավարտել է Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատային բաժնի շրջանավարտ է։ Սպորտի վարպետության թեկնածու է շախմատի գծով։
2005 թվականի փետրվարից աշխատում է որպես «ԳԱ»-ի մարզական մեկնաբան։ Տպագրվում է նաև «ԱիՖ-Երևան» շաբաթաթերթում և «ԳԱ»-ի «Մոստ» գիտահանրամատչելի հավելվածում։ Ամուսնացած է։ Սիրելի մարզաձևերն են շախմատը, ֆուտբոլը, բասկետբոլը։
Վլադիմիր ԱԲՐՈՅԱՆ
ՀՀ Վաստակավոր նկարիչ, Հայաստանի Նկարիչների միության անդամ, ծաղրանկարի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրության աշխատակից։
1960 թվականից տպագրվում է հանրապետական և միութենական հեղինակավոր հրատարակություններում։ Նրա ծաղրանկարները, հեղինակի ստեղծագործական բնութագրով և կենսագրականով, ներառված են Հումորի միջազգային հանրագիտարանում (ք. Թուրին, Իտալիա), ինչպես նաև Ծաղրանկարի համաշխարհային հատընտիրում։
Գայանե ՍԱՐՄԱՔԵՇՅԱՆ
«ԳԱ»-ի գիտական մեկնաբան։
Հեռանկարային հետազոտությունների և նորարարական հեռանկարների, բժշկագիտության խնդիրների և նվաճումների վերաբերյալ հրապարակումների հեղինակ, «ԳԱ»-ի «Կլոր սեղան»-ների վարող։
«Մոստ» գիտահանրամատչելի հավելվածի խմբագիր։
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ
Լրագրող, վերլուծաբան, սյունակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու
Զարուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հրապարակախոս, «ԳԱ»-ի մեկնաբան սոցիալական հարցերով։
Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են սոցիալական, տարածաշրջանային, ճարտարապետական-քաղաքաշինական, սոցիոլոգիական, հոգևոր թեմատիկան։
«ԱիՖ-Երևան» և «Մոստ» գիտահանրամատչելի հավելվածի մշտական հեղինակ է։
Լանա ՄՇԵՑՅԱՆ
«ԳԱ»-ի դատական մեկնաբան։
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Ժուռնալիստիկայում է 1998 թվականից։
2007 թվականի հունիսից մինչև 2010 թվականի դեկտեմբեր եղել է ՀՀ արդարադատության նախարարության մամլո քարտուղար։ Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի խորհրդականն է մամուլի հարցերով։ Իրավական թեմաներով բազմաթիվ նյութեր է հեղինակում «ԱիՖ-Երևան»-ում։ Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են դատա-իրավական թեմատիկան, պատահարները, դատական փորձաքննությունը։
Լիանա ԳՅՈԶԱԼՅԱՆ
Ծնվել է տնտեսագետների ընտանիքում, ստացել տնտեսագետի մասնագիտություն, բայց տարիների հետ, մի որոշ ժամանակ բանկային համակարգում աշխատելուց հետո հասկացավ, որ տնտեսության մասին գրելը շատ ավելի հետաքրքիր է, քան տնտեսագետ աշխատելը։ Որպես մասնագիտական ժանր ընտրելով գործարար ժուռնալիստիկան, սկսեց հետևել, հավաքել ու վերլուծել ֆինանսներին և բիզնեսին առնչվող տեղեկատվությունը, ռեպորտաժներ վարել հայրենական ձեռնարկություններից, պատմելով դրանց հաջողությունների և խնդիրների մասին։
2012 թվականից «ԳԱ»-ի արտահաստիքային տնտեսական մեկնաբանն է։
Մագդալինա ԶԱՏԻԿՅԱՆ
ԵՊՀ շրջանավարտ (ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ), 1-ամյա դասընթացներ է անցել Կովկասի ԶԼՄ-ների ինստիտուտում։ Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են մշակութաբանության, մշակույթի, արվեստի հարցերը, ինչպես նաև առողջապահությունը, սոցիալական խնդիրները։ 1991-ից մինչև 2000 թվականը աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Միջազգային հարաբերություններ և արտասահմանյան կապեր» բաժնի խմբագրությունում որպես քարտուղար-ռեֆերենտ, ապա ավագ խմբագիր, որպես թղթակից համագործակցել է «Ա1» և «Միր» հեռուստաընկերությունների հետ։ «ԳԱ»-ի թղթակիցն է 2002 թվականից, աշխատակցում է «ԱիՖ-Երևան»-ին։
Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԳԱ» գլխավոր խմբագրի տեղակալ։
Ժուռնալիստիկայում է 1987 թվականից։ Մասնագիտական հետաքրքրությունները. Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայոց Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանային քաղաքական խնդիրներ։ Աշխատել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներում, կազմակերպություններում և գերատեսչություններում, եղել է Միջազգային ֆրանսիական ռադիոյի (RFI ) թղթակից։ 1995 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ժուռնալիստական մի քանի մրցանակների դափնեկիր է, 2013 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
1997 թվականից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ 2009 թվականից ղեկավարում է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որն իրագործվում է ՀՀ նախագահի վարչակազմի Հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից և որի շրջանակներում ստեղծվում են փաստագրական ֆիլմեր, ինտերնետ-կայքեր և հրատարակվում են գրքեր, նվիրված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի 1988-1992թթ. իրադարձություններին։
Հետաքրքրությունները. գրականություն, կինո, ճանապարհորդություններ, թարգմանություններ։ Մոսկվայում հրատարակված դետեկտիվ վեպերի հեղինակ է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ
Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։
Մարթա ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ
«ԳԱ»-ի թղթակից է 1998 թվականից, նամակների բաժնի վարիչ՝ 2000 թվականից։
Ժուռնալիստական նախասիրություններն են՝ սոցիալական խնդիրները, կրթության ոլորտը։
Նատալիա ԳՈՄՑՅԱՆ
Ժուռնալիստ, արվեստաբան, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան, Հայաստանի Ժուռնալիստների և Թատերական գործիչների միությունների անդամ։ Մշակույթի թեմաներով գրում է տարբեր ժանրերում. ակնարկներ, գրախոսականներ, հոդվածներ առկա խնդիրների մասին , դիմանկարներ։ Հայաստանի նկարիչների մասին տասնյակ ալբոմների հեղինակն ու կազմողն է։
Նորա ԿԱՆԱՆՈՎԱ
Ծնվել և կրթություն է ստացել Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Մասնագիտական պրակտիկան անցել է Մոսկվայում, Համամիութենական հեռուստատեսության տեղեկատվական ծրագրում և «Նեդելյա» շաբաթաթերթում։ Աշխատել է «Վեչերնի Թբիլիսի» թերթի խմբագրությունում, զբաղվելով գիտության և մշակույթի հարցերով, լուսաբանելով Թբիլիսիի քաղաքապետարանի և դրա բոլոր ծառայությունների աշխատանքը, համագործակցել հանրապետության առողջապահական և իրավապաշտպան մարմինների։ Տպագրվել է նաև Ռուսաստանի և Վրաստանի մի շարք այլ պարբերականներում, ունի կառավարական պարգևներ։
2002 թվականին մշտական բնակության է տեղափոխվել Հայաստան, աշխատել է «Նովոյե վրեմյա» թերթում, լուսաբանելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, զբաղվել է սոցիալական խնդիրներով և գիտությամբ։ Ներկայումս «ԳԱ» թերթի աշխատակից է։
Ունի երաժշտական և բալետային կրթություն, զբաղվել է գեղանկարչությամբ, ինչն էլ նախորոշել է հետաքրքրությունների շրջանակը հետագա ողջ կյանքի համար։
Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։
Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։
Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։
Սոնա ՄԵԼՈՅԱՆ
«ԳԱ»-ի մշակույթի բաժնի մեկնաբան։
Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը. մշակույթ, մասնավորապես՝ թատրոն, մասամբ՝ հրապարակախոսություն։ Հայաստանի Թատերական գործիչների միության քարտուղարն է։ Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնի տնօրենը։
Տիգրան ՄԻՐԶՈՅԱՆ
«ԳԱ»-ի թղթակից։
Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը. ճարտարապետություն, բժշկություն, մշակույթ, հնագիտություն։