«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունն Թեղուտի խնդրի վերաբերյալ
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեղուտի վերաբերյալ այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը: ՀԲՃ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այսօր վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է արել Թեղուտին, պոչամբարին, երկրաշարժին ու բնապահպաններին։ Քանի որ որպես նախաձեռնություն, ինչպես նաև նախաձեռնության անդամներն առանձին միշտ բարձրաձայնել են Թեղուտի խնդրի մասին, կարծում ենք հասցեատեր բնապահպանները նաև մենք ենք։
Ուրախ ենք, որ Վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, սակայն նրան խնդրում ենք մեզ թշնամի չդարձնել։ Մեր հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսևորել համալիր մասնագիտական ու պատասխանատու մոտեցում։ Խնդրում ենք սկայպ-խորհրդակցություններ կազմակերպել Համաշխարհային բանկի կողմից վարձված փորձագետների հետ, ովքեր ուսումնասիրել են Հայաստանի պոչամբարների վիճակը դեռ 2015-2016թթ․, ինչպես նաև Վալեքսի կողմից վարձված միջազգային ինժեներների հետ։
Փորձն ապացուցում է, որ նման բաց սկայպ զրույցները կառավարության հետ բավականին լայն իրազեկող ու կողմնորոշիչ դեր կարող են ունենալ ինչպես կառավարության, այնպես էլ հանրության համար», տեղեկացնում է aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 16:22
СК счел необходимым проинформировать общественность о продолжении расследования событий ночи на 10 ноября 2020 г.
-
2025-05-22 16:22
Азербайджан, считающий себя «частью европейского наследия», также уничтожил бюст Шарля Азнавура в Степанакерте. Об этом сообщает омбудсмен по культурному наследию Армянского нагорья Овик Аванесов.
-
2025-05-22 15:08
В оккупированном Арцахе завершились совместные военные учения армии Азербайджана и сил специального назначения Корпуса стражей исламской революции Ирана «Араз-2025", сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-22 15:07
Правящая партия "Гражданский договор" готовится к выборам правления — будет новая программа и новый устав.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-12 06:52
Հայաստանում կստուգվեն բոլոր 27 մետաղական հանքերը` գործող և լքված։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
-
2019-02-23 17:00
Ուժգին քամին Թեղուտի պոչամբարից վեր բարձրացրեց սպիտակ փոշու ամպը, որին անխռով հետևում էին գյուղի կենտրոնում հավաքված մի քանի տասնյակ բնակիչներ։ Բնավ դա չէ այսօր հուզում գյուղացիներին։ Կվերականգնի՞ արդյոք աշխատանքը Թեղուտի լեռնահանքային համալիրը. սա է այս վայրերում հիմա ամենատարածված հարցը։