ԻՍԿ ԵՂԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՎԱՆԵՑՅԱՆԸ
Հիշո՞ւմ եք, Օբամայի աշխատակազմում կար ոմն Ջեն Պսակի՝ ԱՄՆ նախագահի օգնականը հաղորդակցությունների գծով և Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնի իր խելահեղ «մարգարիտներով»։ Մի այդպիսի «Քոմեդի քլաբ»՝ առանձին վերցրած Պետդեպարտամենտում, ի զվարճություն լրագրողների։ Մի անգամ Պսակին ճեպազրույցի եկավ՝ հագին մեկ երկարաճիտ կոշիկ, իսկ հետո խոստովանեց, թե «ուզում էի մի ամբողջ պատմություն հորինել, բայց ոչ մի լավ բան չկարողացա մտածել»։
Ահա և Էդուարդ Աղաջանյանը՝ մեր վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, պարզաբանելով ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի հրաժարականի պատճառները, ըստ երևույթին, նույնպես ուզում էր մի ամբողջ պատմություն հորինել, բայց ոչ մի լավ բան չկարողացավ մտածել։ Եվ սահմանափակվեց նրանով, որ հայտարարեց, իբր՝ «այդ երկու պաշտոնյաների (Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի.-Զ.Գ.) գործունեությունը վարչապետին չի գոհացրել»։
Այստեղ ցանկացած մարդու, նույնիսկ խելքով ու տրամաբանությամբ ոչ շատ ծանրաբեռնվածի մոտ պետք է հարց ծագի. եթե վարչապետը դժգոհ էր, մասնավորապես, Օսիպյանի աշխատանքից, ապա ինչո՞ւ հրժարականից անմիջապես հետո նրան վերցրեց որպես իր գլխավոր խորհրդական։ Հենց այն պատճառով, բացատրեց Աղաջանյանը, որ վարչապետի կարծիքով, «այդ կարգավիճակում նա օգտակար կլինի»։ Ստացվում է, որ Օսիպյանը վատ է աշխատում, բայց լավ խորհուրդներ է տալիս։ Վարձատրության դիմաց։ Որովհետև, ինչպես հայտնի է, անվճար խորհուրդներն ընդունվում են որպես քննադատություն, իսկ վճարովիները՝ մասնագիտական օգնություն։ Թե չէ միայն այն էր պակաս, որ երկրի նախկին գլխավոր ոստիկանն անցներ ընդդիմության շարքերն ու սկսեր այնտեղ անվճար խորհուրդներ տալ։ Իսկ դա պե՞տք է վարչապետին։
Մի բան է անհասկանալի. եթե ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը իրոք այդքան վատ էին աշխատում, ապա ինչո՞ւ հենց նույն վարչապետի որոշմամբ հուլիսին, ընդամենը մի երկու ամիս առաջ, նրանց շնորհվեց գեներալ-մայորի բարձր կոչում։ Չէ՞ որ պետք է ենթադրել, որ այդ կոչումը շնորհվում է բնավ ոչ հենց այնպես, այլ որպես մեծ ծառայությունների վկայություն, մասնավորապես՝ մասնագիտական։ Լավ է, որ Աղաջանյանին նման հարց չտրվեց. այստեղ նա հաստատ ընդհանրապես ոչինչ չէր կարողանա հորինել։ Ո՛չ լավ բան, ո՛չ վատ, ո՛չ ծիծաղելի…
Մինչդեռ ամենազարմանալին վերաբերում է ԱԱԾ կայքից Արթուր Վանեցյանի բարձրահունչ, բոլոր ԶԼՄ-ներով տիրաժավորված և բազմիցս մեկնաբանված հայտարարության անհետացմանը։ Մեկնաբանելով այս արտառոց փաստը, Աղաջանյանը հայտարարեց. «Հավանաբար ԱԱԾ աշխատակիցները գտել են, որ այդպես ավելի ճիշտ է»։
Հետաքրքիր է, իրե՞նք են այդպես գտել, թե… Աչքից հեռու, կայքից դո՛ւրս։ Չկա հայտարարությունը, չկա խնդիրը։ Իսկ ինքը՝ Վանեցյանը հո չի՞ անհետացել։ Իսկ եղե՞լ է արդյոք Վանեցյանն ընդհանրապես։ Եղե՞լ է արդյոք տղան…
Հետաքրքիր է, որ ԱԱԾ նախկին ղեկավարը ոչ մի կերպ չմեկնաբանեց իր հայտարարության տեքստի անհետանցումը, ինչը նույնպես հատկանշական է։ Ինչպես ասում էր անմոռաց Օստապ Իբրահիմովիչը, «համաձայնությունը կողմերի դիմադրության իսպառ բացակայության արդյունքն է…»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 09:15
Окончание. Начало здесь. "Во власть избрали оппозиционеров, не умеющих управлять страной, а в оппозицию избрали бывших представителей власти, не умеющих сопротивляться", - отмечает в интервью "ГА" социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.
-
2025-06-09 09:36
"Авторитет Церкви и сейчас на самом высоком уровне, гораздо выше, чем того правительства, которое пытается Армянскую Апостольскую Церковь дискредитировать", - говорит в интервью "ГА" социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.
-
2025-06-03 09:13
«Ни одно из обвинений против Рубена Варданяна в азербайджанском суде не имеет оснований – ни одно!», - говорит в интервью «ГА» известный публицист, писатель Ваан ЗАНОЯН. «Судьба наша предначертана Богом, а дороги выбираем всегда мы…» - пожалуй, именно эту фразу из голосового послания Рубена Варданяна из бакинской тюрьмы можно было бы поставить в качестве эпиграфа к встрече-обсуждению «Диалог с Рубеном», прошедшей 31 мая во дворе дома на Баграмяна, 6, в Ереване – встрече, инициированной друзьями Рубена Варданяна и приуроченной ко дню его рождения. Мы поговорили с одним из друзей Рубена Варданяна – известным армянским публицистом, писателем из Спюрка Вааном Занояном.
-
2025-05-31 11:27
«Турецкие кураторы поставили перед Пашиняном задачу минимизировать роль Армянской Апостольской Церкви в обществе и сменить нынешних иерархов», - говорит в интервью «ГА» иподиакон Армянской Апостольской Церкви Вартан ПОГОСЯН.