Գևորգ Կոստանյանի հայտարարությունը
Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Հայտարարության մեջ ասվում է.
«Մամուլում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ ես և Գևորգ Մհերյանը մեղադրվում ենք ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչն, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների և հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իմ և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք:
Ակնհայտ է դառնում, որ Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Համոզված եմ, որ եթե նույնիսկ ՀՀ «նոր» իրավապահ համակարգը մեղադրանք առաջադրի և կալանավորի 2008-2018 թվականներին որևէ պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց, միևնույնն է դրանով չի մոռացվելու այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են Մարտի 1-ի տաս զոհերի և հարյուրավոր վիրավորների համար իրական պատասխանատուները:
Այդ կապակցությամբ կարծում եմ, որ քրեական իրավունքի դասագրքերը մեր երկում այլևս արժեք չունեն և ենթակա են փոփոխման, քանի որ մերօրյա «իրավաբանների» իրականացված քրեական արդարադատությունն ուղղակի հակասության մեջ է անգամ դասագրքային ճշմարտությունների հետ: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար:
Մյուս կողմից ցանկանում եմ հիշեցնել մեր ողջ իրավապահ համակարգին, որ նրանք, ովքեր իրենց գործունեության ընթացքում թույլ կտան կամ արդեն թույլ են տվել ապօրինություններ, անպայման կրելու են անձնական քրեական և բարոյական պատասխանատվություն իրենց գործողությունների համար` օրենքի տառին համապատասխան:
Մամուլում առկա տեղեկատվության հիման վրա այս պահին այսքանը: Մեղսագրվող արարքների մասին ընդհանրապես և հանցակազմի հատկանիշների մասին` մասնավորապես, հանգամանորեն կխոսեմ ավելի ուշ», տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2021-01-25 20:1987
Российская делегация во главе с заместителем начальника Генерального штаба ВС РФ генерал-полковником Сергеем Истраковым прибыла в понедельник в Ереван.
-
2021-01-25 20:1782
Армения ожидает активного участия ЮНЕСКО в вопросе охраны армянского исторического и религиозного наследия в зоне нагорно-карабахского конфликта. Об этом глава армянского МИД Ара Айвазян заявил в понедельник в ходе телефонной беседы с генеральным директором ЮНЕСКО Одри Азуле.
-
2021-01-25 20:1575
Спецрейсом Минобороны Германии в Армению было доставлено 30 тонн гуманитарного груза. Об этом сообщает пресс-служба министерства иностранных дел Армении.
-
2021-01-25 20:1592
Люди жалуются на то, что они до сих пор не могут получить средства по программам поддержки, инициированных правительством Армении. Об этом на встрече с журналистами заявил 25 января экс-мэр оккупированного азербайджанцами Шуши Арцвик Саркисян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-04 14:30256
Վազգեն Մանուկյանը հիմնում է «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը, որն էլ հայտարարություն է տարածել երկրում տիրող վիճակի, ատելության մթնոլորտի, ընտրովի արդարադատության առաջացրած խնդիրների մասին։
-
2019-09-27 19:39686
Վերսկսվա՞ծ է հանցախմբերի ստեղծումը «Սա առաջին զոհն է, այն վարչապետի, գլխավոր դատախազի և Հատուկ քննչական ծառայության պետի խղճին է»,- հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, մեկնաբանելով 64-ամյա գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը։
-
2019-09-12 14:04274
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.
-
2019-08-17 15:04379
Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած անձը, հայոց բանակի գեներալը, հայի վրա կրակելու հրաման կտար: Այսօր լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով BBC-ի կողմից գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) վերագրվող մեղադրանքին: