Դավիթ Բաբայան. Ասկերովին և Գուլիևին վերադարձնելու փորձը սոցիալ-քաղաքական պայթյունի պատճառ կդառնա
Արցախը երբեք դիերի վերադարձի հարցը չի շահարկել, քանի որ կարծում ենք, որ այդ թեմայով շահարկումները սխալ են ոչ միայն միջազգային իրավունքի, այլ նաև բարոյականության տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի խնդրանքով, մեկնաբանելով դիերի և ձերբակալված անձանց փոխանակման շուրջ բանակցությունների մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը:
«Այդ մարդիկ արդեն զոհվել են: Բարոյական չէ շահարկել նրանց ծնողների, հարազատների զգացմունքները: Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում, հակառակը, ձգտում են շահարկել այդ թեման, սակայն դա նրանց գործն է: Ինչ վերաբերում է գերիների, ձերբակալվածների, հակառակորդի կողմում պատահաբար հայտնված մարդկանց վերադարձին, ապա մենք նման մոտեցումը ճիշտ ենք համարում ինչպես քաղղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից, և դա միջազգային իրավունքի պահանջն է: Այլ բան չի կարող լինել: Սակայն հարցն այն է, թե ինչ ենք վերադարձնում, եթե նույնիսկ օգտագործենք այդ տերմինը՝ փոխանակում, մարդիկ միանման կարգավիճակով: Այսինքն, եթե մարդը պատահաբար հայտնվել է հակառակորդի տարածքում, նույնիսկ եթե նա զինծառայող է, սակայն ոչինչ չի արել, հանցանք չի գործել, բնականաբար, հակառակ կողմը պետք է վերադարձնի այդ մարդուն, նույնիսկ եթե չի կարող որևէ մեկի հետ «փոխանակել» նրան: Իսկ Ադրբեջանի նման շահարկել, հայտարարել, թե կվերադարձնի երկու հայերի՝ փոխանակելով ահաբեկիչների և մարդասպանների հետ, որոնց մեղքն ապացուցվել է բաց, թափանցիկ դատական պրոցեսում, որին ներկա են եղել միջազգային դիտորդներ, իրավապաշտպաններ, ԶԼՄ-ներ, սխալ է»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:
Նա հիշեցրեց, որ այս մարդիկ կատարել են առանձնապես ծանր հանցագործություններ, սպանել են 2 մարդու, այդ թվում՝ անչափահասի, վիրավորել են մի քանի մարդու, այդ թվում՝ երիտասարդ կնոջ, պատճառել են նյութական վնաս: «Մենք չենք կարող այս մարդկանց «փոխանակել»: Եթե որևէ մեկը փորձի գնալ այս ճանապարհով, դա կարող է այստեղ սոցիալ-քաղաքական պայթյուն առաջացնել: Այսինքն՝ չի կարող, բայց 100 տոկոսով կառաջացնի՝ միանգամայն անկանխատեսելի հետևանքներով: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Առավել ևս հիմա»,- նախազգուշացրեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ նման ճանապարհը զրկում է ռամիլ սաֆարովին պարսավելու բարոյական իրավունքից, զրկում է սպանված Գուրգեն Մարգարյանի և Սմբատ Ցականյանի, մյուս սպանվածների ազգականների և նույնիսկ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների աչքերին նայելու իրավունքից: «Սա նույն շղթայի օղակներն են: Եթե մենք բաց ենք թողնում,- իսկ չէ՞ որ վերադարձնելը կնշանակի, որ մենք փաստացի բաց ենք թողնում ահաբեկիչներին,- դա նշանակում է, որ մենք ընդունում ենք և մոռանում այն, ինչ տեղի է ունեցել Գուրգեն Մարգարյանի հետ: Սպանվածների շիրիմներին քաղաքական գործիչների այցելությունները բացարձակ կեղծիք կլինեն: Այն, ինչ արել են Ասկերովն ու Գուլիևը, հավասար է ռամիլ սաֆարովի արածին: Նրանց ազատելով՝ մենք հաշտվում ենք նրա արածի փաստին: Մենք ընդունում և մոռանում ենք մարդկության դեմ հանցագործությունների մասին, որոնք վաղեմության ժամկետ չունեն»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։