ԽԱՇԹԱՌԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԽԱՐԽՈՒԼ ՏԱՆԻՔԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում բնակվող Գուլակյաններն ազատվել են փլուզման եզրին գտնվող տանիքից: Ընտանիքում հասցրել են զգալ հնարավոր վտանգի հետևանքները: Ավելի քան կես դար առաջ կառուցված տան առաստաղը մի օր «իջել է»՝ գարնանային անձրևներից խոնավացած հողի ծանրության տակ: Երջանիկ պատահականությամբ, խոհանոցում այդ ժամին ոչ ոք չի եղել: Նախկին պատկերն այլևս չկա:
Երեք դուստրերի եվ կնոջ հետ, արդեն 17 տարի հորաքրոջ տանն ապրող զինվորական Հարությունը, աշխատանքի բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում մենակ թողնել ընտանիքն և լուրջ տագնապ է ապրում մինչև վերադարձը: Սկսված աշխատանքների արդյունքում, այդ տագնապը շուտով անցյալում կմնա: Հարությունն ամբողջությամբ քանդել է փլուզվող տանիքը: Սկսվել են նորի կառուցման աշխատանքները՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակներում:
«Հին տանիքն այլևս չկա: Այն շատ խարխուլ վիճակում էր: Դրանցի ազատվել ենք: Հիմա կարևոր աշխատանքներ ենք իրականացնում: Հնից միայն հիշողություններն են մնացել: Իսկ նորը պետք է ամուր լինի», -ասել է ընտանիքի հայրը՝ Հարություն Գուլակյանը:
Իրավիճակով պայմանավորված, գործընկեր կազմակերպությունները չեն մասնակցում կամավորական աշխատանքներին, սակայն գործընթացը մնում է նրանց ուշադրության կենտրոնում: Նոր տեխնոլոգիաները դարձել են տանտերերի հետ կապող հիմնական օղակը:
«Հարութ, ձեր ընտանիքում չեմ եղել, բայց մեր թիմերի հետ աշխատանքային հեռավար շփումների արդյունքում, բավականաչափ տեղեկացված եմ։ Թեև սահմանապահ գյուղում չեք ապրում, բայց հայրենի երկրի սահմաններն եք պահպանում՝ որպես զինվորական։ Մենք էլ փորձում ենք Ձեր թիկունքն ամուր պահել՝ նման ծրագրերով: Ամուր մնացեք և զգույշ եղեք, որովհետև կա նաև երրորդ անհրաժեշտ գործը. առողջ մնալը։ Այսօր Ձեզ հետ խոսում եմ տեսազանգով, բայց հուսով եմ, որ երբ վիրուսի վտանգը չեզոքանա և այս ամենն ավարտվի՝ կհանդիպենք»,-տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, հեռավոր մարզում ապրող ևս մեկ ընտանիք շուտով կազատվի տարիների խնդրից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.
-
2025-06-04 10:38
«Архиепископ Вазген Мирзаханян 27 апреля в Эстонии помолился с премьером Армении у алтаря, благословил его программы и похвалил за устремления в ЕС и мирную повестку, – пишет на своей странице в Фейсбук иподиакон Армянской Апостольской Церкви Вартан Погосян.
-
2025-06-03 11:16
В селе Фиолетово Республики Армения прошла торжественная церемония закладки фундамента детского сада для общины молокан. Строительство детского сада проходит в рамках проекта "Россия с вами", который рассказывает иностранным гражданам о деятельности РФ в сфере содействия международному развитию.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: