Последние новости

ԴԵՄ ԱՌԱՔ ՁԵՐ ԻՍԿ ՇԱՐԱԾ ՊԱՏԻՆ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատությունն արգելելու մասին կառավարության որոշման իրավաչափության առնչությամբ: Այն, որ կհաջողվի հավաքել ՍԴ դիմելու համար անհրաժեշտ քանակի ստորագրություններ, կասկածից վեր է։ Հարցն այլ է. ինչո՞ւ բարգավաճները մինչ օրս չեն օգտագործել իրենց ունեցած տվյալ գործիքը՝ հաշվի առնելով, որ դրա առիթները վերջին մեկուկես տարում առավել քան շատ էին...

Հունիսի 12-ին խորհրդարանական խմբակցությունները, չառաջադրելով այլընտրանքային նախագիծ, փաստացի համաձայնեցին արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու կառավարության որոշմանը՝ հավաքների ազատության արգելանքի հետ մեկտեղ: Այդ ընթացքում իրավապահները բերման էին ենթարկում իրավապաշտպաններին, որոնք խորհրդարանի պատերի մոտ բողոքի միանձնյա ակցիաներ էին անցկացնում հավաքների ազատության արգելքի դեմ։ ԼՀև ԲՀԿ-ի առանձին ընդդիմադիր պատգամավորներ այցելեցին ձերբակալվածներին, վրդովմունք արտահայտեցին տեսախցիկների առջև և նույնիսկ բարձրացրեցին այդ հարցն ԱԺ-ում, թե՝ ի՞նչ կա որ, թող մարդիկ բողոքի ակցիաներ անցկացնեն, եթե դիմակներ են կրում ու սոցիալական հեռավորություն պահպանում, ինչո՞ւ ձեռքերը ոլորել ու ասֆալտին փռել։ Ու ցրվեցին։ Ախ, հա՜, բացի այդ ԼՀ խմբակցությունն առաջարկեց կառավարությանը մտածել (!), թե ինչպես կարող են քաղաքացիները համատեղել արտակարգ դրությունն ու իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները իրականացնելու հնարավորությունը: Պատկերացնո՞ւմ եք, այն կառավարությանը, որի ղեկավարը նույն դահլիճում քիչ առաջ ասում էր, թե «ոստիկանությունն էսօր չպետք է վախենա գործել, պետք է իր իրավասությունների սահմանում գործի, գործի դուխով, վստահ, բայց նաև օրինական», և թե «վերջին երկու տարիներին ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ, պետք է ոմանց նկատմամբ էնքան ուժ կիրառեին, որ ծպտունները դուրս չգար ընդհանրապես»։

Ասենք, ԲՀԿ խմբակցության առաջարկներում դա էլ տեղ չգտավ։ Կրկնում եմ, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից ոչ մեկը այլընտրանքային նախագիծ չներկայացրեց կառավարության որոշման փոխարեն։ Եվ ավելի ուշ էլ՝ արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի 13-ը երկարաձգելու հարցով ԱԺ հատուկ նիստի ավարտից հետո, Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին ոչ ոք չէր խոսում։ Այդ մտադրությունն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ բարգավաճների անձեռնմխելի պատգամավորական մարմինները, ինչպես ասում են, սեփական մաշկի վրա զգացին խաղաղ հավաքների ազատության արգելքի և ոստիկանների կողմից ուժի անհամաչափ կիրառման ողջ հմայքը։

Իսկ այսօր նույն ԼՀ խմբակցության ղեկավարը հանկարծ հայտարարում է, որ կարելի է, պարզվում է, ԱԺ-ում հանդես գալ արտակարգ դրության իրավական ռեժիմի որևէ միջոցառումն անվավեր ճանաչելու նախաձեռնությամբ։ Ասել է թե՝ մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն, ուզում են փողոցում ակցիա անել, թող անեն։ Իբր՝ ընդդիմությունը կարող է ստորագրություններ հավաքել, նիստ հրավիրել ու դնել տվյալ հարցը, և եթե ԲՀԿ-ն ցանկանա, մենք դա կարող ենք անել։ Ինչ է, խորհրդարանական ընդդիմությունը միայն այսօ՞ր հայտնագործեց իր համար այն գործիքակազմը, որով օժտված է։ Օժտված է, որպեսզի թեթևացնի իր ընտրողների կյանքը, այլ ոչ թե ԱԺ կանոնակարգով իրեն տրամադրված մեխանիզմների մասին հիշի միայն քաղաքական նպատակահարմարությունից դրդված։

Թեպետ, սրանք լոկ վերջին զարգացումներն են։ Ընդամենը վերջին երկու տարիների քաղաքական իրադարձություններին նետած հպանցիկ հայացքն առհասարակ ակնբախ է դարձնում դաժան ճշմարտությունը բարգավաճների համար. դեմ առան իրենց իսկ շարած պատին։ Վերջին պահին ցատկելով «հեղափոխական» գնացքի վագոն, բարգավաճներն ու իրենց առաջնորդը, թերևս, չէին կարող պատկերացնել, որ զարգացումներն այնպիսի շրջադարձ կստանան, ինչպիսին տեսնում են այսօր։ Չէ՞ որ հենց նախկին խորհրդարանի թվաքանակով երկրորդ խմբակցության ղեկավարը իր գործողություններով նպաստեց խորհրդարանի լուծարմանը՝ 2018-ի հոկտեմբերին հուշագիր ստորագրելով այն մասին, որ չի առաջադրի իր թեկնածուին վարչապետի պաշտոնում և չի սատարի որևէ այլ թեկնածուի, երբ Փաշինյանը հրաժարական տա։ Դրանով իսկ Ծառուկյանը նպաստեց ոչ միայն խորհրդարանի լուծարմանը, այլև ներկայիս ԱԺ-ի ձևավորմանը՝ բացարձակ մեծամասնությամբ, որը միայն իշխանության խմբակցության ձայներով արդեն իսկ կարող է ընդունել ցանկացած որոշում։ ԲՀԿ առաջնորդը չէր կարող չպատկերացնել, թե ինչի կարող էր հանգեցնել այն ժամանակվա հեղափոխական էյֆորիան արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այսօր նա քաղում է պտուղները…

Ասենք, այսօր բարգավաճներն ու նրանց առաջնորդը քաղում են ոչ միայն իրենց գործողությունների, այլև անգործության, դիրքորոշման բացակայության պտուղները։ Այս ողջ ընթացքում լեգիտիմության տեսանկյունից բավական վիճելի օրենսդրական բոլոր նախաձեռնություններին, որոնք վերաբերել են այսպես կոչված ՍԴ ճգնաժամի լուծմանը, ԲՀԿ խմբակցությունը կա՛մ դեմ է քվեարկել, կա՛մ չի քվարկել։ Բայց ընդ որում այդպես էլ չի համարձակվել նախաձեռնել ՍԴ-ին ուղղված դիմում՝ իմքայլականների կողմից նշանակված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարեցման հարցով։ Թեև հենց ԲՀԿ-ականներն էին Գրիգորյանին անվանում և շարունակում են անվանել ՍԴ-ի միակ ճգնաժամ, նշելով, որ վերջինս չի կատարում իր աշխատանքային պարտականությունները, բայց միաժամանակ կանոնավորապես ստանում է աշխատավարձ, օգտվում ծառայողական մեքենայից և դատավորին հասանելիք բոլոր բարիքներից ու նույնիսկ արձակուրդ գնում։ Բարգավաճները ողջ այս ընթացքում հայտարարում էին, թե ԲՀԿ խմբակցությունը ոչնչով սահմանափակված չէ, և եթե ինչ-որ մի պահ հարկ համարի ներկայացնել սեփական նախաձեռնությունը ՍԴ որևէ դատավորի վերաբերյալ, եթե արձանագրի կարգապահական խախտում, ապա կանի դա։ Բայց... հարկ չհամարեցին, չարձանագրեցին, չարեցի՛ն։

Փետրվարին, երբ խորհրդարանը որոշում էր կայացնում ՍԴ յոթ դատավորների լիազորությունների դադարեցմանը վերաբերող սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու առնչությամբ, ԲՀԿ խմբակցությունը կրկին նախընտրեց թաքնվել թփերում: Բարգավաճները չմասնակցեցին քվեարկությանը, հայտարարելով, թե իբր՝ չեն կարող քաղաքական պատասխանատվություն վերցնել իրենց վրա։ Ընդ որում, Հիմնական օրենքին հանրաքվեի անցկացման մասին ԱԺ որոշման համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելը համարեցին աննպատակահարմար ՝ չաջակցելով ԼՀ խմբակցության նախաձեռնությանը։

Իշխանության խմբակցությունը, ավելորդ համարելով ընդդիմության ներկայությունը, յուրաժամանակ չտեղեկացրեց նրանց արտահերթ նիստի հրավիրման մասին և առանց ընդդիմության ընդունեց օրենքը քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման մասին, որոնք վերաբերում են հաղորդակցության գաղտնիությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, մասնավոր ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը: Բարգավաճներն ու «լուսավորները» սահմանափակվեցին միայն ֆեյսբուքյան էջերում բարձրացրած աղմուկ-աղաղակով. մանդատներից հրաժարվելու կամ կրկին իսկ ՍԴ դիմելու տեսքով գործողություններ չհաջորդեցին։

Վերջին երկու տարիներին բարգավաճներն այդպես էլ հստակ դիրքորոշում չեն արտահայտել գեներալ Մանվել Գրիգորյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունների վերաբերյալ։ Ավելի ճիշտ՝ արտահայտել են, նշելով, թե հարցը դիտարկում են բացառապես իրավական տեսանկյունից և դրանում որևէ քաղաքական ենթատեքստ չեն տեսնում։ Այս ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի այս կամ այն որոշման վերաբերյալ գնահատական տալու խնդրանքից բարգավաճցիները խույս էին տալիս, ինչպես ձուկն ուռկանից, արտաբերելով բազում անկապ ու իմաստազուրկ նախադասություններ օրենքի գերակայության և Սահմանադրության մասին։ Մեկ տարի առաջ, երբ Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը կալանքը որպես խափանման միջոց չեղարկելու մասին, նույն Տոնոյանն ու Էնֆիաջյանը նշում էին, թե ԲՀԿ-ն բազմիցս ասել է, որ հարցն իրենք դիտարկում են բացառապես իրավական հարթությունում, և քաղաքական որևէ տարր այստեղ չեն տեսնում։ «Դրանք իրավական հարցեր են, երբ կայացվի իրավական որոշում, ԲՀԿ-ն անհապաղ կտա իր գնահատականը, - հայտարարեց Տոնոյանը մեկ տարի առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով,- Մենք պետք է կարողանանք կամք գտնել, որպեսզի իշխանության բոլոր ճյուղերն իրականացնեն իրենց գործառույթները»: Իսկ այն հարցը, թե արդյոք բարգավաճները համամի՞տ են ՔԿՀ-ի ճանապարհին Քոչարյանի արած այն հայտարարությանը, որ Հայաստանում չկա ո՛չ օրենք, ո՛չ օրինականություն, այն ժամանակ բացարձակ ընդարմության մեջ գցեց փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանին։ Միակ բանը, որին նա ի վիճակի գտնվեց, արտաբերելն էր, թե՝ «չեմ պատրաստվում մեկնաբանել» ։ Նրան օգնության հասած Իվետա Տոնոյանը հայտարարեց. «Դա երկրորդ նախագահի կարծիքն է, որը գոյություն ունենալու իրավունք ունի։ Իսկ մենք կարծում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Երբ կլինի այս հարցի իրավական հանգուցալուծում, ԲՀԿ-ն իր գնահատականը չի ուշացնի»։

Կարելի է բերել էլի բազմաթիվ օրինակներ, երբ ԲՀԿ-ի գործողությունները եղել են կոնյունկտուրային, ոչինչ չի արվել, երբ պետք էր գործել, բացակայել է դիրքորոշումը, երբ անհրաժեշտ էր հստակ ու ըմբռնելի արտահայտել դա։ Բայց այսքանն էլ լիովին բավական է՝ ասելու համար. ստացեք և ստորագրե՛ք։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ