Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԵՍ ՎՌՆԴԵԼՈՒ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք այսօր պատռել ենք Նիկոլ Փաշինյանի և իր այսպես կոչված էլիտայի դիմակները: Այս մասին իր հերթական տեսաուղերձում նշել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Ես չեմ խոսում այն դիմակների մասին, որոնք ինքնամոռաց փիառում է վարչապետը և որոնք ըստ օդում կախված լուրերի, արտադրվում է մի գործարանում, որը պատկանում է հայտնի անձնավորության: Ոչ, ես խոսում եմ այն քաղաքական դիմակների մասին, որով վարչապետն ու իր շրջապատը խաբելով և խաղալով հայ ժողովրդի հույսերի և հույզերի վրա, կրում են մինչև հիմա, բայց այդ դիմակի տակից արդեն մենք տեսնում ենք, թե ովքեր են նրանք և կոնկրետ` ով է Նիկոլ Փաշինյանը: Անկեղծ ես չեմ ուզում վիրավորել, բայց Նիկոլ Փաշինյանը վերածվել է փոքր, թույլ, կատաղած, հաչող և լաչառ շան, որն անընդմեջ հաչում է և կծում է: Հաչում է և կծում բոլորին, ումրց նա վախենում է, իսկ նա վախենում է բոլորից, այդ մարդկանց քանակը օրեցօր շատանում է և իր կատաղի հաչոցի քանակը օրեցօր շատանում է: Ամենամեծ բանը, որից վախենում է Նիկոլ Փաշինյանը, դա պատասխանատվությունն է և ապագան:
Ապագայից նա վախենում է, որովհետև հասկացել է, որ հայ ժողովուրդն իրեն չի ներելու , չի ներելու այս վիճակը, անընդմեջ սուտն ու անթաքույց թալանը, և մահերը, որոնք Նիկոլի Փաշինյանի պատճառով կան: Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը վերածել է Ադրբեջանի, ես չեմ վախենում այս բառերի պատասխանատվության համար, մեր ամեն ինչով մենք եղել ենք եվրոպական ցիվիլիզացիայի կոդ կրող ժողովուրդ և երկիր, Փաշինյանը շատ արագ վերցրեց ֆորմուլան Իլհամ Ալիևի և Մեհրիբան Ալիևայի, որով նրանք կառավարում են Ադրբեջանը»,-ասաց նա:
Մինասյանի խոսքով` երբեք Հայաստանում ղեկավարի կենդանության օրոք նրա արձանը չի կանգնեցվել, մի բան որը լինում է Ադրբեջանում, կամ նրա կենդանության օրոք նրա գրած գրքի բեմադրությունը, որը նույնպես տեղի է ունեցել Ադրբեջանում. «Երբեք Հայաստանում պետական միջոցներով ղերկավարի մասին չի հրատարակվել գիրք, որի անունն է «Փրկիչն Իջևանից»: այն տեղի է ունեցել Իջևանում, Իջևանի քաղաքապետարանի փողերով և բան, որը տեղի է ունեցել Ադրբեջանում: Երբևէ Հայաստանում որևէ ղեկաարի կին չի ունեցել այդքան ազդեցություն, որքան Աննա Հակոբյանը, իսկ Աննա Հակոբյանինը ազդեցություն չի: Աննա Հակոբյանը և Նիկոլ փաշինյանը բաժանել և Հայաստանի իշխանությունը և ֆինանասատնտեսական ռեսուրսները և երկուսով տիրում են, մի բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում: Մենք չենք կարող հանդուրժել, երբ Հայաստանը վերածվում է փաշաստանի»:
Մինասյանի խոսքով` Փաշինյանը չի թաքցնում, որ Հայաստանը վաղուց իր համար ժողովրդավարական երկիր չէ:
«և դա նա անում է բոլորի նկատմամբ, երբ Նիկոլ Փաշինյանի ժամանակին շատ մոտիկ ընկեր Սարհատ Պետրոսյանը դուրս է գալիս աշխատանքից և իրեն իրավունք է վերապահում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին երկու խոսք ասի, հաջորդ օրը 6-րդ վարչությունը նրա տուն խուզարկության է գնում, դա անթաքույց սուլթանի գործելաոճ է: Երբ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը իրեն իրավունք է վերապահում, ասելու, որ ՀՀ-ի քաղավիացիան խայտառակ վիճակում է, նրան կանչում են ԱԱԾ: Նա իրականության մեջ է, իսկ իրականության մեջ չէ քաղաքական ուժերը և հայ ժողովրդի փոքրամասնությունը: հայաստանը քաղաքական հետապնդումներով դարձել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի երազած երկիրը, մենք բոլորս, հայ ժողովուրդը դարձել է այդ ընտանիքի հպատակը:ՀՀ-ն չպետք է լինի մի ընտանիքի սեփականությունը, իսկ դրա համար պետք է պայքարել հանուն ՀՀ-ի»,-ասաց նա:
Միքայել Մինասյանը նշեց, որ «մաքսանենգ ծխախոտի» գործով Ռուսաստանում հունիս 17-ին հարուցվել են քրեական գործեր` Կրանսոդարի և Վորոնեժի դեպքերով: Մինասյնաը իր ասածը հաստտաող փաստաթուղթ ներկայացրեց տեսանյութում:
Անդրադառնալկով ադամանդների արտահանմանը, նա ասաց, որ օրեր առաջ ոստիկանությունը «անհասկանալի» ֆգիլմով հերքում է իր պատմությունը:
«Ժողովուրդ ջան, դուք ինչն եք հերքում, դուք հերքում եք մի բան, որը ես չեմ ասել, ես չեմ ասել, որ անօրինական է արտահանվել: ՀՀ-ում չկան 1400 ադամանդ տաշող, որոնք կարող էին 3 ամսում տաշել 20 միլիարդի ադամանդ և դուք դա չեք հերքում»,-ասաց նա:
Միքայել Մինասյանն անդրադարձավ նաև Գյումրիում ավտոմաքսատան շինարարությանը՝ նշելով. «Ես երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե որտեղ է այստեղ քաղաքական շահը: Ես անկեղծ չէի հասկանում, և քանի որ չէի հասկանում, սկսեցի փնտրել դրա փողը: Պարզվեց, որ Գյումրիի մաքսատան վրա ծախսվել է ընդամենը 2 մլրդ դրամ: Յուրաքանչյուր շինարարություն սկսվում է հաշվարկից և ճարտարապետական աշխատանքից: Ես նայեցի, թե ով է արել ճարտարապետական հաշվարկային աշխատանքները՝ «Ատրիում ԹԻՄ» ՍՊԸ-ն: Այս ՍՊԸ-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշումով առանց մրցույթի, ուղիղ գնման իրավունքով տալիս է իրավունք անելու այդ բոլոր աշխատանքները: Դա արվում է, եթե չեմ սխալվում, օգոստոսի 8-ին: Այս ընկերությունը երբեք չի մասնակցել որևէ տենդերի, երբեք չի արել խոշոր պետական աշխատանք: Իսկ այս ընկերությունը լիցենզիա է ստանում պետական մարմիններից օգոստոսի 26-ին: Այսինքն Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է մի ընկերության, որը նույնիսկ լիցենզիա չունի: Այդ ՍՊԸ-ն, ըստ օդում կախված լուրերի բարեկամական կապերով ուղիղ կապված է ՊԵԿ փոխնախագահ, Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի և դրածո Շուշաննա Ներսիսյանի հետ, նույն ինքը՝ Նակոլկա Շուշո:
Այս մարդիկ նույնիսկ մասշտաբի պրոբլեմ չունեն, գողանում է 4 մլրդ երկաթը և 30 մլն նախագծային աշխատանքները: Ես թողնում եմ մեդիայի վրա մնացած աշխատանքը, ուսումնասիրեք, թե ինչպես է ծախսվել մնացած 2 մլրդը: Եկեք պայմանավորվենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան ղժղժում է, մենք արդեն գիտենք, որպես փաստ, որ տակը կամ կա քաղաքական շահ, կամ ֆինանսական շահ»:
Այնուհետև Միքայել Մինասյանը շարունակեց. «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել դասական և շարքային շանտաժիստ: Նա ամեն ինչի հասել է միայն շանտաժի միջոցով:
Նա նույնիսկ վարչապետ ընտրվեց շանտաժով, նա հրապարակում հայտարարեց՝ եթե ես չընտրվեմ վարչապետ, Հայաստանը չի ունենալու վարչապետ: Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շանտաժի միջոցով շարունակում են փող աշխատել, ուղղակի «Հայկական ժամանակի» հետ մեկտեղ օգտագործում են ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը և ՊԵԿ-ը, որովհետև բոլոր խոշոր բիզնեսմենները մուծվում են այդ զույգին: Դրանք բոլոր այն մարդիկ են, որոնց մասին դեռ լռում են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը:
Նրանք ժամանակին «Հայկական ժամանակն» էին օգտագործում՝ մարդկանց մասին հերյուրանքներ չտպելու դիմաց փող էին վերցնում բոլորից:
Երբ Նիկոլ Փաշինյանը Հռոմում ինձ արեց առաջարկ, դա իհարկե, շանտաժ էր: Երբ մենք սկսեցինք մեր զրույցները, երրորդ կամ չորրորդ զրույցի ժամանակ իմ կյանքում հայտնվեց մի շատ հարազատ մարդ, մեր ընտանիքի վաղեմի բարեկամ, ում անունը չեմ կարող տալ, քանի որ կվնասեմ իրեն, նա ասաց՝ ինձ կանչեց Նիկոլ Փաշինյանը և ասաց՝ զանգի Միքայելին, և եթե ինքը դադարեցնի այս զրույցները, ես չեմ հրապարակի այն, ինչ ունեմ և կդադարեցնեմ բոլոր դատական գործերը: Ես մերժեցի մեր բարեկամին: Երբ ինքն ինձ հարցրեց, թե ինչ ես ուզում, ինչու ես մերժում, ես իրեն պատմեցի մի պատմություն: Բայց մինչ այդ ես ասացի, որ ես չեմ կարող ինձ ներել, որովհետև ես չեմ կարող թողնել Հայաստանը Նիկոլ Փաշինյանի հույսին:
Իսկ պատմությունը հետևյալն է. երբ իմ աղջիկը՝ Մարիամը փոքր էր՝ 2-3 տարեկան, մենք սրճարանում ծնունդ էինք անում: Եվ ՀԺ-ում լույս տեսավ մի հոդված, որ իբր իմ աղջիկը ձեռքին կրում էր ադամանդե շղթա, և ամենակարևորը՝ սոսկան ոսկուց էր և ադամանդակուռ: Հղումը՝ ինչ–որ մեկը տեսել է։ Հաջորդ օրն իմ կյանքում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի մտերիմ գործընկեր ՀԺ-ի անդամ, այսօր ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը: Նա դաստիարակված ժպիտով ասաց, որ եթե չես ուզում, որ երեխայի մասին այդպիսի բաներ գրվի, անձնականի մեջ մտնենք, դե գիտես՝ Նիկոլը մի քիչ տարօրինակ ա, մի քիչ որ բան անենք... Ես ուզում եմ ամոթով խոստովանել;, որ ես որպեսզի ընտանիքս թողնեն այդ սրբապիղծները հանգիստ, գնացի գործարքի և պայմանավորվեցինք, որ իրենց ամսական չվաճառված թերթերը սխեմայի միջոցով կֆինանսավորենք, որ իրենք չունենան թերթի վերադարձ: Որովհետև ՀԺ-ն չէր վաճառվում:
Ես իմ կյանքում մեկ անգամ եմ ենթարկվել շանտաժի, ինչը մեծ սխալ եմ համարում, որովհետև իմ ընտանիքի երջանկության համար ֆինանսավորել եմ իմ ընտանիքի հոգեբանական տեռորիստին: Բայց դրանից հետո ես չեմ գնացել և չեմ գնալու շանտաժի: Ես տարիներով այդ սխեմայով ֆինանսավորել եմ ՀԺ օրաթերթը։
Գիտեք, Հայաստանը հիմա բառիս փոխաբերական իմաստով թուրքի ձեռքում է, որի համար չկա ոչ մի սրբություն: Ես օրեր առաջ տեսա, որ Նիկոլ Փաշինյանի կիսամարդիկ տարածում էին Ռուբեն Մելիքյանի ընտանեկան նկարներ, մտնում են ընտանիքներ: Ես այդ պատմությունը պատմեցի մեր ընտանեկան վաղեմի բարեկամին և ասացի՝ ես մի անգամ այդ մեղքն արել եմ, էլ չեմ անելու:
Անցավ մի քանի օր, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իմ փաստաբաններին տրվել է մի փաթեթ, որը տեսնելուն պես ես կլռեմ: Իմ փաստաբաններին ոչինչ չէր տրվել: Այդ օրը երեկոյան ՊԵԿ-ը ստանում է փաթեթ, որը հանձնում է իմ փաստաբաններին: Փաստաբանները ստուգում են, ասում են, որ կոմպյուտերի ֆայլեր են: Իրականությունը հետևյալն է. 2019-ի մայիսի 27-ին գալիս են խուզարկությամբ և իմ գրասենյակի ընդունարանից վերցնում են իմ հին համակարգիչը: Դուք հասկանում եք, որ այդ ժամանակ, երբ վրա կային քրեական գործեր, չէի թողնի ընդունարանում մի համակարգիչ, որտեղ կան պրոբլեմատիկ բաներ:
Մեկ տարի այդ համակարգիչը եղել է չգիտենք ուր: Քանիր որ գիտեինք, որ այդ համակարգչում որևէ խնդրահարույց բան չկա, մենք նույնիսկ չենք բողոքարկել դա: Իմ այս զրույցների պիկին պարզվում է, այդ համակարգիչը բացվել է, և այնտղ կան ինչ-որ նյութեր: Դուք հասկանում եք, չէ՞, որ եթե մեկ տարի Նիկոլ Փաշինյանն իմ դեմ ունենար ինչ-որ բան, երբ արդեն երկու տարուց ավելի խոսում է, որ ես թալանել եմ, մասնավորեցրել եմ, գողացել եմ, խլել եմ, ինքը գոնե մի փաստ պետք է տար: Հիմա նոր ասում են՝ այտեղ 9 հազար ֆայլ կա, եսիմ ինչեր կան:
Ես հիմա դիմում եմ ձեր ընտանիքի անդամներին, ձեր կանանց, ձեր երեխաներին, ձեր մայրերրին, հանեք նրանց քաղաքականությունից: Կամ եթե նրանք շարունակելու են հայ ժողովրդի վրա մատ թափ տալ, ինչ անեք, երկու անգամ ավել ստանալու եք, չկասկածեք:
Ինչ վերաբերում է համակարգչին, ՀԺ-ում գրված ֆայլերը, որոնք դուք լցրել եք համակարգչի մեջ, որ ասում եք՝ 9 հազար հատ են, 9 հազար ֆայլը կարող եք տպել, ոլորել և... ձեր հմապատասխան տեղը: Դա է իմ պատասխանը ձեզ:
Բոլոր քննչական մարմինների և ԱԱԾ աշխատակիցներին, որոնք լավ չեն հասկանում, բոլոր նրանք, որոնք խախտելով օրենքները, լսելով խենթին, գործեր են կարում, գնում են մարդկանց ընտանիքներ, խուզարկում են, ես անձամբ այդ բոլոր մարդկանց ականջներից բռնած իջացնելու եմ և դուք կնկաչոք ներողություն եք խնդրելու երեխաներից ու կանանցից:
Ես չունեմ երկիր, որը պետք է թողնեմ անտեր խենթ շանտաժիստի ձեռքում: Ես չունեմ ժողովուրդ, որը պետք է թողնել խենթ շանտաժիստի ձեռքում: Ես իմ կյանքը կդնեմ, բայց Հայաստանը կազատեմ խենթ շանտաժիստից: Ես վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի հասարակական քաղաքական կյանքից:
Պատժվելու են բոլորը, որոնք սատարում են այդ հոգեկան հիվանդին: Ես կյանքում ջրբաժան չեմ դներլ, բայց հիմա դնում եմ ջրբաժան: Ես կոչ եմ անում բոլորին մոռանալ անցյալը և ապրենք հանուն ապագայի: Մենք պետք է բաժանվենք երկու մասի, նրանք, որոնք Նիկոլի հետ են, և այսուհետ կրելու են Նիկոլ Փաշինյանի քայլերի քաղաքական, բարոյական, քրեական պատասխանատվությունը, և բոլոր նրանք, որոնք Նիկոլի հետ չեն՝ անկախ նրանից, թե անցյալում եղել են Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն տեր-Պետրոսյանի, դաշնակցական եք եղել, թե ոստիկան, կարևոր չի դա արդեն: Եկեք ընտրենք՝ մենք ուզում ենք գնալ նիկոլ Փաշինյանի ճանապարհո՞վ, որը տանում է անդունդ, թե՞ ուզում ենք գնալ ապագա: Չկա հին ու նոր, կա հոգեկան հիվանդ, որի պատճառով մարդիկ են մահանում, որի պատճառով պատերազմ է սկսել,մ և կանմնացածը: Ես ընտրում եմ ոչ Նիկոլին»:
Նա իր տեսանյութի վերջում առաջարկեց լսել Աստոր Պիացոլայի «Օբլիվիոն» ստեղծագործությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 22:22
"Слишком много внимания заставляет осла думать, что он лев", поделился сентенцией на своей странице в соцсети Facebook политолог Ален Гевондян и призвал политизировать изречение.
-
2024-12-25 22:20
Все структуры Минской конференции: Минская группа, группа планирования высокого уровня, пост личного представителя действующего председателя ОБСЕ по карабахскому урегулированию подлежат роспуску. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-12-25 22:18
Президент России Владимир Путин лично пригласил лидеров СНГ на торжества по случаю 80-летия Победы в Москве в 2025 году.
-
2024-12-25 22:16
25 декабря католики всего мира отмечают Рождество. Папа Франциск в своем рождественском послании призвал к всеобщему примирению и миру, пишет Аль-Арабия.