«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, ոչրում ասվում է.
««Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը արձանագրում է, որ վերջին շրջանում, սրվող համավարակային, սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի ֆոնին, գործող իշխանություններն իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ սկսել են պարբերաբար բռնաճնշումներ կիրառել՝ քաղաքական խնդիրները փորձելով լուծել քրեական հետապնդումներ իրականացնելու միջոցով։
«Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը դատապարտում է ՀՀ Ազգային Ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև մի շարք այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իշխանութունների սանձազերծած ուժային ճնշումները։ Ակնհայտ է, որ դրանց իրական պատճառն այն քաղաքական հայտարարություններն են, որոնցով դրվել էր գործող կառավարության հրաժարականի և Ազգային համաձայնության անցումային կառավարություն ձևավորելու պահանջը, ինչին գործող իշխանությունը հակազդում է շանտաժի և ուժային ճնշումների միջոցով։
«Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը իշխող վարչախմբից պահանջում է անհապաղ դադարեցնել իրավապահ մարմիններին որպես իրենց քաղաքական խնդրների լուծման գործիք օգտագործելը, և վերադարձնել գործընթացները քաղաքական դաշտ։ Միաժամանակ, ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպութուններին ու գործիչներին կոչ ենք անում համարժեք արձագանքել և թույլ չտալ, որպեսզի Հայաստանում քաղաքական գործընթացները ճնշվեն ուժային մեթոդներով, քանի որ այդ ռեպրեսիվ մեքենան, թափ հավաքելով՝ այլևս չի շրջանցելու իշխանություններին հակադրվող որևէ ուժի կամ անհատի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:13
Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.
-
2025-06-07 08:44
«Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.