Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ. ՍԱ ՈՂԲԱԼԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է. ՀԵՏՈ ԲՈՒՄԵՐԱՆԳ Է ԼԻՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դատավոր Արսեն Նիկողոսյանն այնպիսի մարդ չէ, ում վրա կարելի է ազդեցություն գործել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Պարոն Նիկողոսյանն ինձ դասավանդել է, մենք համատեղ աշխատում ենք ԵՊՀ-ում, սովորել ենք Բոստոնում, պարոն Նիկողոսյանն իմ ընկերն է», - ասաց պատգամավորն՝ անդրադառնալով իր ու Արսեն Նիկողոսյանի համատեղ լուսանկարներին, որը տարածվում է համացանցում։
Տարոն Սիմոնյանն ընդգծեց՝ Արսեն Նիկողոյանը որևէ մեկի ազդեցությանը ենթարկվող մարդ չէ՝ բացառությամբ օրենքների ու Սահմանադրության։
Պատգամավորը հույս ունի, որ Արսեն Նիկողոսյանն էլ չի արժանանա այն ճակատագրին, որին արժանացան ի օգուտ Քոչարյանի որոշումներ կայացրած մյուս երկու դատավորները՝ Դավիթ Գրիգորյանն ու Ալեքսանդր Ազարյանը։
«Ես հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա, որովհետև բոլորն էլ պարոն Նիկողոսյանին ճանաչում են որպես շատ խելացի, պարկեշտ ու անկախ դատավոր, նրա կողմից այս գործընթացում որևէ խախտում ես բացառում եմ, իսկ այն, ինչ տեղի է ունենում հասարակության որոշ հատվածի մոտ, կարելի է ասել, որոշ առումով բարոյական արժեքները մոռացած անձանց մոտ, ովքեր վիրավորում են նրա երեխաներին, սպառնում, անիծում, սա նշանակում է, որ մեր հասարակությունը խորը բարոյական անկման մեջ է ու մենք պետք է օր առաջ սա կանխենք», - ասաց ԱԺ պատգամավորը։
Կա՞ այս ամենում իշխանության մեղավորությունը՝ հաշվի առնելով, որ երբ դատավոր Դավիթ Գրիգորյանն ազատ արձակեց Քոչարյանին, կոչ եղավ շրջափակել դատարանները, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքեց.
«Սա դրա արդյունքն է, եթե անգամ իշխանությունը հիմա ոչ մի բան չանի, այն, ինչ այն ժամանակ արել է, արդեն բավարար է, իսկ այս լռությունն ավելի է մեծացնում մարդկանց մոտ անբարոյական վարքագիծ դրսևորելը։ Սա ողբալի իրականություն է, իշխանությունն այդ պարտականությունն ունի, որ օր առաջ կանխի այս ամենը՝ կոչ անելով իշխանությանը ջատագով անձանց, ովքեր Հռոմի պապից ավելի կաթոլիկ են ուզում թվալ ու հաճոյանալ իշխանություններին, թույլ չտան, որ նման գործընթացները շարունակվեն։ Հետո բումերանգ է լինելու իշխանությունների համար, եթե, իհարկե, մի քիչ հեռուն կարող են մտածել»։
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երեկ մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։
Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 միլիարդ գրավի դիմաց։ Որոշումից հետո համացանցում արշավ է սկսվել դատավոր Նիկողոսյանի դեմ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 17:48
Армения фактически вошла в достаточно активный предвыборный этап, и политические жертвы в этом контексте неизбежны. Такое мнение выразил в беседе с Aysor.am политический обозреватель Акоп Бадалян, комментируя заявление мэра Эчмиадзина Дианы Гаспарян о своей отставке.
-
2025-05-16 17:37
Переговоры делегаций России и Украины в Стамбуле продлились меньше двух часов, сейчас "взята пауза", сообщают украинские СМИ.
-
2025-05-16 17:36
Во всех регионах Армении 17 мая, в Международный день музеев, пройдет акция «Ночь музеев». Об этом сообщает пресс-служба министерства культуры.
-
2025-05-16 16:45
Папа Римский Лев XIV готов предоставить площадку для переговоров между Россией и Украиной. Как сообщает итальянское издание La Stampa, об этом заявил статс-секретарь Ватикана, кардинал Пьетро Паролин.