Последние новости

ԲՅՈՒՋԵԻ ՃԵՂՔԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Այն, որ Հայաստանում ներկայիս տնտեսական ճգնաժամի հարվածներն առաջիններից մեկն իր վրա կզգա երկրի բյուջեն, կասկածից վեր էր։ Բայց այդուհանդերձ, դատելով որոշ թվերից, այդ հարվածը ծայրահեղ ու անսպասելի ցավոտ եղավ

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում վճարվել են 80 մլրդ դրամից քիչ ավելի գումարի հարկեր ու պետական տուրքեր: Այդ թիվն ինքնին առանձնապես ոչինչ չի ասում։ Այլ բան է՝ համեմատության մեջ։ Ահա ուրեմն, ընթացիկ տարվա ապրիլին այդ ցուցանիշն արձանագրվել է 150 միլիարդի, իսկ անցած տարվա մայիսին՝ 104 միլիարդի մակարդակում։ Այլ կերպ ասած, 2020 թվականի մայիսին հարկերի և պետական տուրքերի գծով հայոց գանձարան մտած գումարը գրեթե երկու անգամ ավելի քիչ է նախորդ ամսվա համեմատ և 20%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ամսին։ Ասել, թե անկումը պատկառելի է, կնշանակի՝ ոչինչ չասել։ Հարկերի ներհոսքի այսչափ կտրուկ նվազումը, մանավանդ եթե միտման բնույթ կրի, ուղղակի աղետալի է։

Խնդրի մասշտաբները ցույց տալու համար անդրադառնանք թվերին։ Վերջերս ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ ԱՄՀ-ն Հայաստանին 315 միլիոն դոլարի չափով բյուջետային վարկ կտրամադրի: Նախարարն ասաց, որ այդ գումարները կուղղվեն բյուջետային ծրագրերի ֆինանսավորմանը, և բացատրեց դա նրանով, որ համավարակի պատճառով սպասվում է տնտեսական անկում և, համապատասխանաբար, բյուջեի հարկային մուտքերի կրճատում: Ամեն ինչ կարծես թե տրամաբանական է։ Բայց այստեղ հետաքրքիր է մեկ այլ բան. ըստ էության, մայիսին հարկային մուտքերի անկումը (ապրիլի համեմատ) կազմել է շուրջ 70 միլիարդ։ Այսինքն՝ 145 միլիոն դոլար, իսկ դա 2020 թվականի Հայաստանի բյուջեի ֆինանսավորմանը ԱՄՀ-ի կողմից հատկացվող վարկի ամբողջ գումարի գրեթե կեսն է։ Եթե հարկային մուտքերի այսչափ էական անկման բացասական միտումը պահպանվի, ինչն առավել քան հավանական է, ապա 300- միլիոնանոց վարկը ստիպված կլինեն ծախսել երկու-երեք ամսվա ընթացքում, ընդ որում չկարկատելով բյուջեի անցքերը:

Ասենք, հարկահավաքման մայիսյան զեկույցը բովանդակում է նաև այլ, ոչ պակաս հետաքրքիր և միևնույն ժամանակ մտահոգիչ նրբություններ: Ինչպես պարզվում է, մայիսին միջոցների ներհոսքը գանձարան կրճատվել է հիմնականում ուղղակի հարկերի գծով։ Մասնավորապես, վճարվել է 6 միլիարդ դրամով ավելի քիչ եկամտահարկ, քան ապրիլին։ Դա, ըստ էության, վկայում է աշխատատեղերի կամ աշխատավարձերի կրճատման մասին։ Թեև, ամենայն հավանականությամբ, այդ գործոնները համակցված են։ Ուղղակի հարկերի մեկ այլ տեսակի՝ շահութահարկի պարագայում պատկերը պարզապես վհատեցնող է։ Եթե ապրիլին շահութահարկի գծով բյուջե է մուտքագրվել 52 մլրդ դրամ, ապա մայիսին՝ ընդամենը 4 միլիարդ։ Նկատեք, սա բնավ անկում չէ, ցուցանիշի կրճատում չէ։ Սա դրա (ցուցանիշի) փլուզում է։

Այստեղ ձեռնպահ մնանք սեփական գնահատականներից ու մեկնաբանություններից և հղում կատարենք Նիկոլ Փաշինյանի հունվարյան (ընթացիկ տարվա) ֆեյսբուքյան գրառումներից մեկին։ Վարչապետը հանրությանը հաղորդեց, թե 2017 թվականի համեմատ՝ 2019-ի արդյունքներով ուղղակի հարկերի ծավալն աճել է 4,4 տոկոսով։ Նա ներկայացրեց նաև մի շարք այլ թվեր, բայց նախ որոշեց «տառաճանաչության» մի փոքրիկ դաս անցկացնել. «Մինչ հաջորդ փաստի ձևակերպումը՝ ասեմ, որ ուղղակի հարկատեսակները ավելի հակված են ստվերայնության, քան անուղղակի հարկերը։ Սա հատկապես խոշորների պարագայում, որոնք ակցիզային հարկը, ԱԱՀ-ն ավելի մեծ պատրաստակամությամբ են վճարում, քանի որ այդ հարկերը ետ են ստանալու սպառողներից, որովհետև այդ հարկերը ներառվում են վաճառքի գնի մեջ։ Համապատասխանաբար՝ հարկային վարչարարության տեսանկյունից էլ ուղղակի հարկերի արձանագրումը ավելի մեծ ջանք է պահանջում, քան անուղղակի հարկերը։ Սա հաշվի առնենք և տեսնենք, թե 1000 խոշորների կողմից վճարված հարկերի մեջ ուղղակի հարկերի մասնաբաժինը ի՞նչ փոփոխություններ է կրել վերջին տարիներին»։

Իսկ մենք հաշվի առնենք տարեսկզբին վարչապետի ասածը և այդ տեսանկյունից դիտարկենք մայիսյան հարկային մուտքերը։ Եվ այսպես, փաստ առաջին. կտրուկ նվազել են ուղղակի հարկերը։ Ինչպես ասում էր վարչապետը, «դրանք ավելի հակված են ստվերայնության»։ Այստեղ հանգում ենք այն եզրակացության, որ մայիսին հայրենի բիզնեսն անցել է ստվեր։ Փաստ երկրորդ. մայիսին հարկերը 3 միլիարդով ավելացել են միայն ԱԱՀ-ի գծով, իսկ ինչպես կես տարի առաջ ասում էր Նիկոլ Փաշինյանը, խոշոր ընկերությունները ավելի մեծ պատրաստակամությամբ են վճարում ԱԱՀ-ն, քանի որ այդ հարկի ծախսերը «ետ են ստանալու սպառողից»։ Այսինքն այդ աճն ապահովվել է սպառողների հաշվին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЭТО НЕ "КАДАСТРОВОЕ СВИДЕТЕЛЬСТВО"
      2023-09-21 12:51
      1582

      За этот период - вчера, сегодня, могу сказать, - Армения неожиданно проявила политическую компетентность, и мы это ценим. Мы рассматриваем это как важный фактор, и я думаю, что события, произошедшие вчера и сегодня, также окажут положительное влияние на мирный процесс между Азербайджаном и Арменией. Об этом заявил президент Азербайджана Ильхам Алиев, обращаясь к народу, передает News.am. «Хочу надеяться, что предпринятые нами шаги и результаты антитеррористических мер позволят, наконец, устранить препятствие для мирных переговоров, навязанное, данное, предложенное Арменией, как бы вы это ни называли. Это создаст новую реальность и долгосрочный мир на Южном Кавказе. Мы должны сделать так, чтобы другая сторона не жила реваншистскими идеями, и они должны сделать так, чтобы мы не смотрели на их землю. Мы признаем их территориальную целостность и заявили об этом, мы признаем территориальную целостность всех стран. Мы предлагаем, чтобы будущее стран Южного Кавказа было основано на мире, спокойствии и развитии. Этот регион на протяжении веков был местом ссор, войн и кровавых столкновений.

    • ДЕВАЛЬВАЦИЯ ПОДПИСИ
      2023-09-18 11:26
      1969

      Армения и Азербайджан не планируют подписывать мирный договор на третьем саммите Европейского политического сообщества в октябре в испанской Гранаде. Об этом заявил журналистам премьер-министр Армении Никол Пашинян после голосования на выборах в Совет старейшин Еревана, передает Sputnik Армения.

    • ДОГОВОР С НЕДОГОВОРОСПОСОБНЫМ БАКУ
      2023-09-15 10:23
      2548

      Армения получила от Азербайджана новые предложения по мирному договору, заявил министр иностранных дел Армении Арарат Мирзоян, отвечая на вопросы депутатов в парламенте, передает АРКА.

    • ЕРЕВАН РВЕТ СВЯЗЬ
      2023-09-11 15:01
      1739

      Официальный Ереван до сих пор не поздравил Самвела Шахраманяна с избранием на пост президента Нагорно-Карабахской Республики. Об этом на заседании Национального Собрания заявил 11 сентября депутат от оппозиционного блока «Армения» Гегам Манукян, передает News.am. По его словам, парламент НКР проявил волю и единство, избрав президентом Самвела Шахраманяна. «Это очень важный и ответственный этап для Нагорного Карабаха, который оказался перед серьезными военно-политическими и гуманитарными вызовами. Тем не менее, Нагорный Карабах избрал президента, от которого армянский народ ожидает решительности, умения принимать решения, а также воли к преодолению всех сложностей и обеспечению единства», - сказал Манукян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ