Հայկ ԱԼՈՒՄՅԱՆ. ՔԿԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԻՄՆ Է ԵՎ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ՄԵՐ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանն անհիմն է որակում Վարչական դատարան ԱՆ Քրեակատարողական ծառայության կողմից ներիկայացված միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ՔԿԾ-ն դատարան է դիմել՝ խնդրելով վերացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու որոշումը։ Հիշեցնենք, որ դռնփակ նիստում Վարչական դատարանը բավարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի արտակարգ դրության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Արտակարգ դրությունն ավարտվում է հունիսի 13-ին ժամը 17:00-ին՝ այսինքն հինգ օրից։
«Եթե մինչև այս գործի քննության ավարտը պարոն Քոչարյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ, ապա հայցի առարկան վերանում է»,- մանրամասնեց փաստաբանը։
Ալումյանն այս հայցի հետ կապված ուշադրություն է հրավիրում մի հետաքրքրիր նրբության վրա՝ հիշեցնելով, բոլոր կողմերը՝ թե դատախազությունը, թե դատարանները, որոնք Քոչարյանի կալանավորումը հիմնավորելիս նշել են, որ խափանման այդ միջոցն անհրաժեշտ է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չկարողանա ազդեցություն ունենալ գործի ընթացքի վրա, կարող է թաքնվել, խոչընդոտել և այլն։
«Եթե այս պահին պարոն Քոչարյանը գտնվում է հիվանդանոցում ու մեկուսացման պայմաններում, այսինքն, այդ հայտարարված նպատակներն ամբողջությամբ իրականացվում են այս պահին ԲԿ-ում։
Բայց, այնուամենայնիվ, տեսնում եք, որ գլխավոր դատախազն էլ է ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա ՔԿՀ, քրեակատարողական ծառայությունն էլ է նման միջնորդություն ներկայացնում։
Ստացվում է՝ իրականում նրանց նպատակն է, որ պարոն Քոչարյանը հնարավորին չափ գտնվի վատ վիճակում։ Պարզապես նրանց առաջ խնդիր է դրված, որ նրա դեպքում վարույթն իրականացվի ամենավատ տարբերակով, պետք է անպայման կալանավայրում գտնի, ոչ թե հիվանդանոցում։
Մենք շատ լավ հասկանում ենք, որ հրահանգը գալիս է անմիջապես վարչապետից, այն պայմանավորված է վարչապետի վրեժխնդրության նկատառումներով։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացույցում է այն, ինչ մենք ասել ենք։ Սա ուղղակի ցուցում է վարչապետի կողմից՝ պարոն Քոչարյանի նկատմամբ անել այնքան վատություն, ինչքան հնարավոր է»,- ասաց Ալումյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 05:58
Аргентинский футболист Лионель Месси выложил в своем Instagram публикацию об армянском Центре креативных технологий Tumo. В разделе stories легендарный форвард выложил стартовую страничку аккаунта Tumo.
-
2025-04-12 05:56
МВД Армении сообщает о широком распространении в последнее время в соцсетях фейковых заявлений от имени банков якобы для оформления кредитов.
-
2025-04-12 05:53
Арестованный бывший мэр Стамбула и турецкий оппозиционер Экрем Имамоглу 11 апреля впервые предстал перед судом. Ему вменяют в вину оскорбления и угрозы в адрес главного прокурора города. По этому делу, отмечает агентство Reuters, экс-градоначальнику может грозить до семи лет и четырех месяцев лишения свободы.
-
2025-04-12 05:41
Иран показывает, что готов сохранить свои красные линии, для нас не составит большого труда помочь Армении защитить свои границы. Об этом заявил в интервью программе «Фактор силы» Новости Армении – NEWS.am иранский международник Эхсан Мохаведиан, отвечая на вопрос, сможет ли Тегеран защитить свою границу с Арменией в случае военных действий со стороны Азербайджана, если переговоры вокруг ядерного соглашения сорвутся и Иран подвергнется нападению.