ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ. ԴԱՏ, ԹԵ՞ ԴԱՏԱՍՏԱՆ
Հունիսի 18-ին, ժամը 14։00-ին, Բարձրագույն դատական խորհուրդը սկսելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությունը:
«ԳԱ»-ն տեղեկացրել է ընթերցողներին, որ Ա.Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ապրիլ ամսին՝ արդարադատության նախարար Ռ.Բադասյանի կողմից: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Միքայելյանի դիմումի հիման վրա վարույթի հարուցման պատճառ է դարձել հնչեցված գնահատականը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր, գործարար, Ռոբերտ Քոչարյանի կողմնակից Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ փակ դատական նիստի ժամանակ:
Ա.Ազարյանը մարտի 11-ին որոշում կայացրեց ազատել Ա.Թավադյանին կալանքից, ընդ որում՝ առանց գրավի և չհեռանալու մասին ստորագրության, նկատի առնելով նրան կալանքի տակ պահելու հիմքերի իսպառ բացակայությունը: Թեպետ, Ա.Թավադյանի փաստաբանների կարծիքով, ցանկացած նորմալ իրավաբան կկայացներ հենց այդպիսի որոշում, սակայն հաշվի առնելով այդ գործի «յուրահատկությունը» և Ռ.Քոչարյանի կողմնակցին ճաղերի հետևում պահելու իշխանությունների ակնհայտ ցանկությունը, բնավ ոչ ամեն դատավոր կհամարձակվեր դիմել նման քայլի։ Ալեքսանդր Ազարյանը հերթական անգամ հաստատեց անկախ դատավորի իր բարձր կարգավիճակը, որին անհնար է պարտադրել սեփական կամքը: Դրա համար դատավորին որոշեցին պատժել՝ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթի հարուցմամբ։
Ա.Ազարյանը 50 տարեկան է, նա մեծ ստաժով դատավոր է, արդեն դատավոր էր աշխատում, երբ երիտասարդ Ռ.Բադասյանը դեռ դպրոց էր հաճախում, ընդ որում Ազարյանի պրոֆեսիոնալիզմը՝ բարոյական բարձր չափորոշիչների հետ մեկտեղ, միշտ բարձր է գնահատվել իրավաբանական շրջանակներում:
Ա.Ազարյանը լայն հասարակայնությանը հայտնի դարձավ Ռոբերտ Քոչարյանի կալանքի առնչությամբ իր օրինական որոշումից հետո: Նա առաջին դատավորն էր, որ համարձակվեց կալանքից ազատել երկրորդ նախագահին 2018 թվականի օգոստոսին։ Նրա կայացրած դատական ակտը փաստեց Ռոբերտ Քոչարյանի գործառութային անձեռնմխելիությունը, որը չի հաղթահարվել։ Օրենքին իր հավատարմության համար նա ստիպված եղավ վերապրել վիրավորանքների և կողմնակալության ու «նախկին հանցավոր ռեժիմի» նկատմամբ համակրանքի մեջ մեղադրանքների տարափ: Այդ դատավորի նկատմամբ կիրառվել են ճնշման ամենաանվայել մեթոդները։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդ ամենը ոչ մի կերպ չանդրադարձավ նրա հետագա գործունեության վրա։
Ի դեպ, բացի վերջին տարիների աղմկահարույց գործերից, նրան նախկինում էլ վիճակվել է դատավճիռներ կայացնել աղմկալի գործերով, օրինակ՝ մարտի 1-ի գործով։ Զուր չէ, որ այս դատավորը փաստաբանների գնահատմամբ ամենաբարձր վարկանիշն ունի, նրան անվանում են հերոս դատավոր. չէ՞ որ նա ապացուցեց, որ չնայած աննախադեպ ճնշմանը, շարունակում է որոշումներ կայացնել՝ հիմնվելով օրենքի տառի և ներքին համոզմունքի վրա։ Ալեքսանդր Ազարյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավոր։ Այսպես, 2020 թվականի հունիսի 17-ի առավոտվա դրությամբ նրա վարկանիշը կազմել է 86 միավոր (1-ին տեղ)։ Իր ողջ վարքագծով ու կայացրած վճիռներով Ազարյանը հաստատում է դատական իշխանության անկախությունը, օրինակ ցույց տալով իր գործընկերներին։
Եվ այդ դատավորին իշխանությունները փորձում են ցուցադրաբար պատժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցով։ Ինչ վերաբերում է բուն վարույթին, ապա, Ալեքսանդր Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ, կարելի է համարձակորեն արձանագրել դատավորի արարքում որևէ կարգապահական խախտումների բացակայությունը: Ըստ նրա, խոսքը դատավորի մի արտահայտության մասին է, որը մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք մասնակից կողմի նկատմամբ, ինչը, փաստաբանի պնդմամբ, ոչ մի աղերս չունի իրականության հետ։
«Դա իրականության յուրովի և իրենց համար ցանկալի մեկնաբանություն է և ըստ էության վնաս է պատճառվում դատական իշխանության անկախությանը։ Ոչ թե Ալեքսանդր Ազարյանն է վնաս տվել դատարանների անկախությանը կամ հեղինակությանը, այլ հակառակը՝ թե՛ հաղորդում ներկայացնող ՀՔԾ պետ պարոն Խաչատրյանը, թե՛ ՀՀ արդարադատության նախարար Բադասյանը միասին՝ իրենց այս գործողությամբ, լրջորեն վնասում են Հայաստանի դատական իշխանության անկախությանը»,- համարում է Տ.Աթանեսյանը։
Անդրադառնալով ԱԱԾ վաղվա նիստին՝ փաստաբանն ընդգծեց, որ լավատեսորեն է տրամադրված։ Վարույթի քննությունը, ամենայն հավանականությամբ, չի ավարտվի մեկ օրում, փաստաբանը մեծ ծրագրեր ունի:
Հաշվի կառնվե՞ն արդյոք Բարձրագույն դատական խորհրդի կազմի կողմից դատավոր Ազարյանի անվերապահ պրոֆեսիոնալիզմը, սկզբունքայնությունը, գրագիտությունն ու անկախությունը: Կցանկանայինք հուսալ։ Հաջողություն մաղթենք Ա.Ազարյանին և Տ.Աթանեսյանին և հետևենք իրավիճակի զարգացմանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 10:20
Рассмотрение Высшим судебным советом дела в отношении судьи ереванского суда общей юрисдикции Вардана Григоряна растянулось на все лето. Во всяком случае слушание по его делу, назначенное на конец июня, не состоялось, и процесс плавно перенесся на август.
-
2025-07-12 15:58
Как стало известно, жалобу на решение о заключении под стражу архиепископа Микаэла Аджапахяна рассмотрит судья Апелляционного уголовного суда Ваче Маргарян. Как известно, судья-исполнитель пожеланий властей Масис Мелконян 28 июня удовлетворил ходатайство следственного органа и отправил Микаэла Аджапахяна на 2 месяца за решетку. Тот же судья принял аналогичное решение в отношении другого архиепископа, лидера "Священной борьбы" Баграта Галстаняна. Оба архиепископа обвиняются в подготовке теракта и подстрекательствам к массовым беспорядкам. Однако, вернемся к судье Маргаряну. Следует отметить, что имя этого судьи стало известно широкой общественности с 2018 года, после первого суда по делу Роберта Кочаряна, состоявшемуся 28 июля. Тогда суд впервые принял решение об его аресте.
-
2025-07-12 10:54
Член фракции "Мать Армения" в Совете старейшин Еревана, адвокат Заруи Постанджян бьет тревогу: судья ереванского суда общей юрисдикции (резиденция Шенгавит) Аршак Матевосян арестовал мать троих детей, младшему из которых всего 8 месяцев, на 3 месяца. В беседе с "ГА" Заруи Постанджян выразила твердую уверенность, что для столь сурового решения по делу, по которому молодая женщина изначально проходила свидетелем, у судьи не было никаких мало-мальски весомых оснований.
-
2025-07-10 18:27
10 июля началось с сообщений об обысках в домах членов АРФ "Дашнакцутюн". С утра пораньше силовики в масках ворвались в дом к депутату от фракции "Айастан" Гегаму Манукяну. Как сообщил Манукян, целью маски-шоу стал его сын Тарон, которого СНБ-шники задержали, изъяв при этом телефон его отца, несмотря на то, что последний пытался объяснить им, что он - депутат НС РА, и их действия незаконны.