ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ԱՌԱՔՄԱՆ 4 ՇՐՋԻԿ ՄԵՔԵՆԱ ԵՐևԱՆՈՒՄ ԵՎ 10 ՄԵՔԵՆԱ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանով մեկ գործարկել է առաքումների համար նախատեսված 14 մեքենա, որոնցից 4-ը՝ Երևանում և 10-ը՝ մարզերում՝ յուրաքանչյուր մարզում մեկական մեքենա սկզբունքով:
Առաքումն իրականացվում է անվճար: Շրջիկ մեքենաներն իրականացնում են Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների պատվերների առաքում: Առաքվում են կանխավճարային ու հետվճարային քարտեր, ինչպես նաև՝ Wi-Fi երթուղիչներ: Ընդունվում են նաև քարտի փոխարինման պատվերներ:
Պատվերի ձևակերպման համար անհրաժեշտ է զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի զանգերի կենտրոն՝ 111 կամ առցանց խանութի՝ 093 298 700 համարներով: Այնուհետև հաճախորդի հետ կապ է հաստատվում և նրան ուղղորդում դեպի այն վայրը, ուր ժամանելու է առաքման շրջիկ մեքենան՝ քարտը կամ սարքը առաքելու, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, բաժանորդային պայմանագիր կնքելու համար: Ուստի, առաքանին ստանալիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
«Համավարակը ստիպում է արագ լուծումներ փնտրել ու հարմարվել իրավիճակին՝ բաժանորդների համար առավելագույնս հասանելի լինելու համար: Որքանով էլ շատ լինեն բաժանորդների սպասարկման՝ Վիվա-ՄՏՍ-ի թվային հարթակները, այնուամենայնիվ, միշտ էլ առաքման կարիք լինում է: Հատկապես պահանջարկի մեծ աճ կա հեռավար կրթության ու աշխատանքի համար անհրաժեշտ՝ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած սակագնային պլանների հանդեպ», - հարցազրույցում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հաշվի առնելով, որ Zoom և Skype հավելվածների մեծ պահանջարկը հեռավար կրթության և աշխատանքի համար, Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում, իր բջջային ծառայություններից օգտվող աշակերտները, ուսանողները, մանկավարժներն ու բոլոր նրանք, ում անհրաժեշտ է հեռավար շփում, անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի կարողանան օգտվել այս կարևոր բջջային հավելվածներից՝ մինչև 31.05.2020թ., ներառյալ:
Zoom-ն ու Skype-ը ներկայում հասանելի և ավտոմատ ակտիվացված են Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար: Հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայք կամ զանգահարել 111:
Ընկերությունը հորդորում է բաժանորդներին պահպանել սոցիալական հեռավորություն՝ 1.5-2 մետր: Ցանկալի է նաև, որ հնարավորության դեպքում, բաժանորդները լինեն կանխարգելիչ դիմակներով:
Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնի աշխատանքային ժամերն են 11:00-17:00, երկուշաբթիից` շաբաթ):
Վիվա-ՄՏՍ-ն առաքումն իրականացնում է հնարավորս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունը: Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Հասանելի չի լինի միայն բջջային հեռախոսների վաճառքը:
Առաքման շրջիկ մեքենաները հագեցած են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 20:10
Коллектив компании «Южно-Кавказская железная дорога» во главе с ее руководством возложил венки к Мемориалу воинам-железнодорожникам в ереванском округе Эребуни, а также к Вечному огню в парке Победы. На ереванском вокзале состоялся концерт, приуроченный к 80-летию Победы в Великой Отечественной войне.
-
2025-05-09 09:25
Звучащие все активнее очищающие Турцию нарративы являются путем не нормализации армяно-турецких отношений, а перехода к одностороннему очищению образа Азербайджана, убежден политолог Акоп БАДАЛЯН. Результатом всего этого станет не нормализация отношений, а принуждение Армении к режиму отношений и искажение социально-психологической идентичности и образа Армении, армянского общества, написал он в своем ТГ-канале. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-08 15:08
Америабанк запускает проект «Моя Америя, моя семья» как логическое продолжение проекта «Моя Америя, моя Армения», реализованного в конце прошлого года.
-
2025-05-08 10:25
21 мая 1945 г. г. Тбилиси
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: