Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂՂԱԿԻ ԼՎԱՆՈՒՄ Է ՁԵՌՔԵՐԸ
Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունները չստորագրելը, կարծում եմ, պետք է դիտարկել այն տրամաբանության մեջ, որն ի սկզբանե ուրվագծվում էր, որպես հակաիրավական և հակասահմանադրական։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ, ԵՊՀ դոցենտ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած տեղեկությանը, թե նախագահը այսօր ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չի ստորագրվելու:
«Մամուլում նույնիսկ տեղեկություն շրջանառվեց, որ Արմեն Սարգսյանն իշխանություններին ի սկզբանե տեղեկացրել է, որ ինքը չի ստորագրելու սահմանադրական փոփոխությունները, և այդ ֆարսի իրականացման համար նա անգամ զիջեց սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իր իրավունքը, հրաժարվեց դրանից: Բայց պարզվեց, որ իշխանությունները կոպտագույն սխալ են թույլ տվել և չեն արել փոփոխություն «Սահմանադարկան դատարանի մասին օրենքում»: Մինչդեռ «ՍԴ-ի մասին օրենքում» փոփոխությունը Մայր օրենքում կատարված սահմանադրական փոփոխություների տրամաբամանական շարունակությունն է: Կարծում եմ ՝ Արմեն Սարգսյանի արածը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ: Նա պարզապես հրաժարվում է այս ամբողջ հակաիրավական պրոցեսին մասնակից լինելուց և իրավունք ունի չբացատրել, թե ինչու չի ստորագրում: Բայց մենք հասկանում ենք՝ պատճառը ինչն է․ նա չի ցանկանում մասնակից լինել սահմանադրական հեղաշրջմանը և ձեռքերը լվանում է», ասել է Արփինե Հովհաննիսյանը:
ԱԺ նախկին փոխնախագահը նշել է, որ այս պարագայում կա երկու ճանապարհ: Առաջինն իրավական է՝ այն է, որ 21 օր պետք է սպասել, որից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարող է ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունները և հրապարակել, և ուժի մեջ մտնելուց հետո շարունակել ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու հետ կապված պրոցեսը: Երկրորդ ճանապարհն այն է, որ 21-օրյա ժամկետը չի պահվելու և ստորագրելու են այդ փոփոխությունները ավելի շուտ, ինչը, Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ, հակասահմանադրական է և քրեաիրավական արարքների փնջի մեջ կավելացնի ևս մեկը:
Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ՀՀ նախագահի նախորդ ստորագրությունը, որը սահմանափակում էր որոշ առումով իր լիազորությունները, հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել:
«Նա ստորագրել էր այն պատճառով, որպեսզի զերծ մնար սահմանադրական հեղաշրջմանը մասնակից դառնալուց։ Սա դրա շարունակությունն է, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին օրենքը» և այն կետը, որը իրենք ուժը կորցրած են ճանաչում ամբողջությամբ վերարտադրում է Սահմանադրության 213 հոդվածի կարգավորումները և դա ստորագրելով՝ նա մասնակից է դառնում սահմանադրական հեղաշրջմանը»:
Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նախագահի կայքում այդ տեղեկատվության տեղադրումը «կանաչ լույս է վառում» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար՝Սահմանադրությամբ նախատեսված 21-օրյա ժամկետից ավելի շուտ ստորագրելու համար. «Սահմանադրության հերթական ապօրինի և այլասերված մեկնաբանությունը կլինի այս դեպքում, ստորագրումը և հրապարակումը ևս կլինեն հակասահմանադրական»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 09:17
В первой части нашего материала - «Кипрский вопрос и погромы 1955 в Стамбуле» - мы, в частности, писали: «Проблемы Кипра и Нагорного Карабаха во многом схожи. Прежде всего в тех геноцидальных действиях, которыми нацистские режимы Анкары и Баку пытались и пытаются решить эти конфликты. По принципу «нет народа - нет проблемы».
-
2025-06-02 09:03
Беспрецедентное сближение армянского правительства с позицией Турции и Азербайджана может быть частью стратегической игры, разработанной в Анкаре с участием Баку. Такую точку зрения в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Ара Погосян.
-
2025-06-02 07:02
Сейсмологическая сеть территориальной службы сейсмической защиты МВД Армении 2 июня, в 00:12 по местному времени (1 июня, в 20:12 по Гринвичу) зафиксировала землетрясение магнитудой 3,0 в 10 км к юго-востоку от города Спитак Лорийской области Армении.
-
2025-06-02 07:00
Глава МИД России Сергей Лавров провел телефонный разговор с госсекретарем США Марко Рубио, сообщает РИА Новости со ссылкой на МИД РФ.