Ամուլսարում լարված իրավիճակ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամուլսար տանող ճանապարհին կրկին լարված իրավիճակ է: Արդեն երկրորդ օրն է՝ բնակիչները սպասում են պահնորդական խմբի դուրս գալուն։ Դեռ երեկ պահնորդական խմբի պատասխանատուն խոստացել էր, որ խումբն այսօր հեռացվելու է, մնալու են միայն հերթափոխի ծառայողները։ Այսօր էլ ջերմուկցիներն առավոտից հավաքվել են Ամուլսար տանող ճանապարհին՝ իրենց աչքերով տեսնելու և համոզվելու, որ պահնորդները հեռանում են։ Սակայն պահնորդները դեռ տեղում են։
Ջերմուկի բնակիչ, բնապահպան ակտիվիստ, «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ Շիրակ Բունիաթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ լեզվակռիվ է եղել։ Նա նաև Facebook-ի իր էջում տեսագրություն է հրապարակել` նշելով, որ պահնորդների հեռանալու ժամը մոտենում է, բայց նրանք դեռ տեղում են, ավելին` արդեն նաև ոստիկանական ուժեր են կուտակվում։
Մինչ այդ տարածքը հսկում էին «Պանտերա սեքյուրիթի» ընկերության աշխատակիցները, որի հետ պայմանագիր ուներ Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիան»: Պայմանագրի ժամկետն ավարտվեց, և «Լիդիան Արմենիան» նոր համաձայնագիր կնքեց մեկ այլ ընկերության հետ, որի ներկայացուցիչները մոտ 60 հոգանոց խմբով այսօր առավոտյան ժամը 05։00 -ին ժամանել էին հանքի տարածք։ Տեղում են նաև մեծ թվով ջերմուկցիներ, ինչն էլ երկու կողմերի միջև լարում է ստեղծել։
Պահնորդական ծառայության պատասխանատուն ուղիղ միացման ժամանակ նշեց, որ ոչ մի պայմանավորվածություն իրենք չենք խախտում։ Ռեզերվային ուժերը հենց այս պահին հեռացնել չեն կարող այն պատճառով, որ տեղում մեծ թվով բնակիչներ են կուտակվել։
Բնակիչները ոչ միայն պահանջում են, որ պահնորդական մեծաթիվ ուժերը հեռանան, այլև պահնորդներն իրենց մեքենաները տարածք չմտցնեն, այլ կայանեն ճանապարհի եզրին, և հերթափոխի ծառայողները ներս մտնեն։ Նրանք նաև պահանջում են, որ պահնորդական ծառայության մեքենաները համապատասխան տարբերանշաններ ունենան։
«Այս պահին իրավիճակը վերահսկողության տակ է։ Օրվա ընթացքում նրանք կհեռանան տարածքից»,- նշեց Բունիաթյանը։
Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:
Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:
Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տեսանյութի հղում՝ https://www.facebook.com/100010197097701/videos/1200737433609482/
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-11 05:51
По итогам предварительных выборов исполняющим обязанности мэра Гюмри будет назначен Сарик Минасян.
-
2024-12-11 05:47
США выделили Украине заем на $20 млрд в рамках программы G7 по предоставлению чрезвычайных кредитов на общую сумму $50 млрд. Средства будут погашаться за счет доходов от замороженных российских активов. Об этом сообщает РИА Новости со ссылкой на заявление американского Минфина.
-
2024-12-11 05:44
Как свидетельствуют спутниковые снимки, после падения режима Башара Асада в Сирии российские военные корабли покинули базу в Тартусе, расположенную на сирийском побережье; некоторые из них бросили якорь в море, пишет «Голос Америки».
-
2024-12-11 05:39
10 декабря состоялись консультации по стратегической обороне Армения-Франция под руководством начальника управления оборонной политики и международного сотрудничества Минобороны Армении Левона Айвазяна и представителя Министерства вооруженных сил Франции Александра Эскорсия.