ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱ՞Ն Է ԿԱՌՈՒՑՈՒՄ
Արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր առաջ, դեռևս սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ, իշխանություններն արգելեցին երիտասարդ ակտիվիստների խմբին երթ անցկացնել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ «Հայաստանը՝ իրավական պետություն» կարգախոսով։ Ընդհանրապես (օրենքով) հրապարակային որևէ ակցիաներ չեն կարող արգելվել, եթե միայն դրանց կարգախոսները չեն հակասում գործող Սահմանադրությանը։ Բայց ինչ-որ բան, ըստ երևույթին, մտահոգել է Փաշինյանին «Հայաստանը՝ իրավական պետություն» բառակապակցության մեջ։ Գուցե պարզապես անսովոր արտահայտություն է, իսկ գուցեև՝ գող, սիրտը դող:
Փաշինյանի գանգի տրեպանացիան իմ հնարավորություններից վեր է, ուստիև չեմ կարող ասել, թե հատկապես ինչ պատճառով արգելեցին երթը, բայց, կարծում եմ, ճիշտ վարվեցին։ Քանզի իրավական պետությունում չի կարող վարչապետը, ի պատասխան զենքի առևտրի մեջ հրապարակային մեղադրանքների, հայտարարել, թե ներկայումս քննարկվում է դիմակներ կրելու կանոնների խստացման հարցը։ Սա ի՞նչ է, համաքաղաքացիներ։ Հանցանքի անուղղակի խոստովանությո՞ւն։
Զենքի վաճառքի հետ կապված բուն պատմությունը, որը հասարակայնությանը հայտնի դարձավ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շնորհիվ, չեմ վերապատմի, քանզի այդ մասին արդեն մանրամասն գրել են գործընկերներս: Սակայն որոշ նկատառումներով, ձեր թույլտվությամբ, կկիսվեմ։
Սկսեմ թեթև հոգեբանական էտյուդից։ Ահա ուրեմն, մի կին ձախ էր գնացել ու բռնվեց. ի՞նչ անի խեղճը։ Դե, մնում է միայն մեկ բան. շրջել երեսն ու ասել՝ չե՛մ ուզում հետդ խոսել, հիմար: Եվ անմիջապես անցնել գրոհի. սրիկա՛, ես հավատում էի քեզ, իսկ դու ծածուկ հետևել ես ինձ։ Ինչի՞ համար եմ սա ասում։ Միքայել Մինասյանի բացահայտումներից հետո հենց այդպես պահեցին իրենց «Իմ քայլի» պատգամավորները խորհրդարանում, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջելով հետևյալ հարցերի պատասխանները. ինչո՞ւ նախկին դեսպանին ժամանակին թույլ տվեցին հեռանալ երկրից, ինչո՞ւ նա առ այսօր ձերբակալված չէ և ինչո՞ւ նրան նոր մեղադրանքներ չեն ներկայացնում։
Իսկ դուք ասում եք՝ դանդաղ են լուծվում մեզանում հարցերը։ Նայած թե ի՛նչ հարցեր։ Դուք ինչ է, վերջնականապես խելքներդ թռցրե՞լ եք, թանկագին պատգամավորներ։ Մինասյանին ներկայացվելիք այդ ի՞նչ նոր մեղադրանքների և ձերբակալության մասին է խոսքը։ Չէ՞ որ ձեր իսկ շեֆին են մեղադրում զենքի առևտրի մեջ։ Ամենածանր վիրավորանքը շատ ավելի հեշտ է տանել, եթե դա կուլ տաս նեղացնողի հետ մեկտե՞ղ: Ասում են՝ դա բուժելի է։ Բայց ոչ բոլորի մոտ և ոչ մինչև վերջ։
Անցնենք, սակայն, զենքի վաճառքի մեղադրանքների առնչությամբ Փաշինյանի արձագանքին։ Առհասարակ խորշելի արարքի մեջ մեղադրանքներին բարձրաստիճան պաշտոնյայի ցուցաբերած արձագանքը կարող է շատ տարբեր լինել։ Կոշտ պաշտպանությունից (երբեմն նույնիսկ հակահարձակման փորձերով) մինչև ռազմաճակատի գծի առաձգական շտկում, այսինքն՝ հրաժարական, այն պատճառաբանությամբ, թե «Կեսարի կինը պետք է կասկածից դուրս լինի»։ Մեթոդի ընտրությունը, իհարկե, կախված է գործի կոնկրետ հանգամանքներից։ Մարդը, որը բացարձակապես ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, ավելի շուտ նախընտրում է կոշտ պաշտպանությունը: Բայց նույնն է նախընտրում նաև այն անձնավորությունը, որն ամենայն հավանականությամբ այնքան էլ մեղսազուրկ չէ, բայց հասկանում է, որ թուլություն դրսևորելու դեպքում իրենից պոկ չեն գա և կփորփրեն՝ մինչև որ հասնեն վատթարագույն հոդվածին։
Զենքի վաճառքի մեղադրանքների առնչությամբ Փաշինյանի արձագանքը, ավելի ճիշտ՝ որևէ արձագանքի իսպառ բացակայությունը վկայում է այն մասին, որ նրան բնորոշ է տեֆլոնայնությունը, այսինքն՝ թեկուզ գլխին գերան կոտրիր, հետն էլ թքիր աչքերի մեջ, կասի՝ «Աստծո ցողն ու շաղն է»։ Ոչինչ, առաջին անգամը չէ։ Շատ ավելի բարդ տրամաբանական խցանումներ են բացել վարչապետի վանտուզով: Բայց զենքի առևտուրն այնուամենայնիվ ծխախոտի ու ադամանդների մաքսանենգություն չէ: Լռելու մարտավարությունն այստեղ ոչ մի կերպ արդարացված չէ։ Չէ՞ որ այդ պատմությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար, ընդհուպ մինչև երկրի գրանցում սև ցուցակում և նրա լիակատար մեկուսացում։
Եվ սա, ի դեպ, բնավ վատ առիթ չէ Փաշինյանին ԱԱԾ կամ դատախազություն հրավիրելու համար, այնպես չէ՞։ Ամենևին ոչ հարցաքննելու նպատակով, Աստված մի՛ արասցե, այլ հենց այնպես, որպես կորպորատիվ տոնի հյուր: Ուտել-խմելու, զրուցելու այն մասին, թե ինչու է կառավարությունը զենքի մատակարարման և վաճառքի արտոնագիր տվել ոչ թե ՀՀ տարածքում, այլ օֆշորային գոտում գտնվող ընկերությանը։ Որովհետև այդպես ավելի հե՞շտ է «կոմերցիոն գաղտնիքի» պատրվակով թաքցնել Ռուսաստանում ձեռք բերված զենքի արժեքը։ Ի դեպ, օֆշորային ընկերությունը հանգիստ կարող է բազմապատիկ ավելի թանկ գնով զենք մատակարարել ոչ միայն երրորդ երկրներին, այլև հենց Հայաստանին։ Եվ ո՞ւմ գրպանն է մտնելու տարբերությունը։
Մենք գործ ունենք փողերի դասական լվացման հե՞տ։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է այդքան բարդ ճանապարհ ընտրվել։ Եվրամիությունը, ինչպես հայտնի է, փողերի լվացման դեմ պայքարի ծրագրի շրջանակներում ահռելի միջոցներ է հատկացնում։ Իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ այս հարցում պետք է սերտորեն համագործակցել Եվրամիության հետ՝ նկատի առնելով մեր երկրի առանձնահատկությունները... Էհ, ա՛յ թե որտեղ է դա՝ երջանկությունը, ա՛յ թե որտեղ է իսկական ոսկեբեր երակ հայտնաբերվում Փաշինյանի համար, ինչ-որ ջանջուղազյանների կամ անանյանների կարիքն այլևս չկա։ Լսեք, եթե մի լավ յուղեք սերտ համագործակցության մեխանիզմը, ապա կարող եք ընդհանրապես պառկած մնալ բազմոցին։ Բրյուսելից միլիոնավոր եվրոներ վերցնել փողերի լվացման դեմ պայքարի համար և, դե գիտեք՝ ինչ անել դրանք... տեղի առանձնահատկություններին համապատասխան…
Կարող եմ Փաշինյանին հուշել փող վաստակելու նաև միանգամայն օրինական միջոցներ։ Մի քանի տարի առաջ ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնապես հայտարարեց, որ այն երկիրը, որը կհամաձայնի իր տարածքում թաղել հազար տոննա միջուկային թափոններ, կստանա 1,5 մլրդ դոլար։ Այստեղ, եղբայրներ, այնպիսի՜ սքանչելի թվաբանություն է ուրվագծվում, որ կյանքն առհասարակ մղվում է երկրորդ պլան։ Թաղեցիր
հայրենի հողում հազար տոննա այդպիսի թափոններ՝ ստացիր օրինական 1,5 մլրդ դոլարդ։ Իսկ անթաղ մնացած այդ տոննաներն աշխարհում, եթե չենք սխալվում, մոտ 250 հազար են։ Բազմապատկիր սյունակով և ուշագնաց եղիր։
«Իմ քայլը», բնականաբար, համերաշխորեն կաջակցի մայր հայրենիքում մի քիչ ցեզիում թաղելու որոշմանը, կառավարությունը կիրականացնի գործողությունը և լիովին ի վիճակի կլինի իր սերունդներով հանդերձ ապրել այն ափերում, որտեղ ցեզիում չեն թաղում: Իսկ մնացած քաղաքացիները կսկսեն կամաց-կամաց լուսարձակել, Սևանում կլողան թեփուկներից զուրկ ձկնիկներ և կծնվեն ավելորդ տոտիկներով խոզուկներ։ Այդ տեսքով էլ կփառաբանենք հայրենի կառավարությանն ու խորհրդարանին և, իհարկե, անձամբ Փաշինյանին՝ մինչև մեր կյանքի վերջը, ինչն, ի դեպ, արդեն բնավ այնքան հեռու չէ, որքան թվում է։
Լավ, ի՞նչ են հուշում մաքսանենգ ծխախոտի, ադամանդների, զենքի առևտրի հետ կապված և, ամենայն հավանականությամբ, տասնյակ այլ պատմությունները, որոնց մասին մենք դեռ տեղյակ չենք։ Կարծում ենք, որ նման արարքներ գործած մարդը մտադիր չէ երկար ապրել Հայաստանում։ Ներքին ձայնս հուշում է, որ Փաշինյանն այստեղ երկար չի մնա, և կուտակած փողերը նրան հարկավոր են որևէ հրապուրիչ երկրում «պահեստային օդանավակայան» կառուցելու համար։
Մի առիթով ինձ ցույց տվեցին Լոս Անջելեսի հարուստ թաղամասում գտնվող ընդարձակ կալվածքի լուսանկար (արմավենիներով, լողավազաններով ու ճիշտ կյանքի այլ պարագաներով), որը պատկանում է 90-ականների սկզբի նախարարներից մեկին: Վերջինս չափազանց կարճ ժամանակ կարողացավ պաշտոնավարել իր հայրենիքում, բայց, դատելով արմավենիների չափերից, այդքանն էլ լիովին բավականացրեց նրան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:48
Ну что ж, сограждане, чиновничий падеж продолжает шагать по стране. Чиновничий падеж - это прекрасно, это воодушевляет. Это вам не падеж крупного рогатого скота, это праздник. Возникает вопрос, как сделать так, чтобы этот праздник был всегда с нами? На этот раз жертвой чиновничьего падежа стал Акоп Симидян, которого вождь уволил с поста министра окружающей среды. Каким именно способом он сообщил министру о своем решении, к сожалению, не сообщается. В средневековом Китае, например, император посылал подданному, от которого хотел избавиться, шелковый шнур. Он таким образом как бы намекал проштрафившемуся: возьми веревку и удавись. И ведь давились. Такие были жуткие нравы там у них.
-
2025-07-16 10:12
Главная задача правительства Пашиняна - не давать гражданам расслабиться. Расслабленный гражданин не нужен "реальной Армении". Страшно подумать, сколько бед он может принести стране. Почему сегодня мы добились невероятных успехов и беспрецедентных исторических достижений? Потому что граждане всегда начеку. А начеку они именно благодаря власти Пашиняна, поскольку не могут себе вообразить, что там правительство завтра удумает. Никакой уверенности в завтрашнем дне, и это правильно, потому что уверенность в завтрашнем дне ведет к потере бдительности.
-
2025-07-15 10:07
Летняя жара - серьезное испытание для людей. Когда столбик термометра достигает тридцати пяти, все ищут, куда бы спрятаться от невыносимого зноя. Наиболее искусную защиту от липкого пота и дискомфорта открыли изобретательные японцы. Жаркими летними вечерами они собираются и рассказывают друг другу леденящие кровь ужастики, так что мороз идет по коже. В июле все токийские кинотеатры отдают предпочтение фильмам ужасов, после которых японцы смело встречают удушающую жару. Проявляя заботу о населении Армении, японский опыт переняла и власть Пашиняна, развлекая граждан сказками о появившихся вдруг на всей территории страны целой армии "заговорщиков" и "террористов". За сказками последовала и демонстрация фильмов ужасов с беспределом правоохранителей, незаконными обысками, задержаниями и арестами.
-
2025-07-12 10:32
В основе политики власти Пашиняна - ненависть. Легитимированная, получившая высочайшее одобрение, направляемая с разной степенью агрессивности, ненависть к собственной стране и народу, ко всему национальному. Объектами ненависти являются Армянская Апостольская Церковь, наши национальные ценности и традиции, история, язык и культура, Арцах и арцахцы, армия, истинные патриоты своей Родины, имеющие честь и достоинство граждане, политические оппоненты режима... Именно ненависть и жажда власти привели к тому, что репрессии, уголовные преследования, физические расправы стали составными частями государственной политики. Это очень тяжелый вывод, но не осталось больше разумных объяснений тому беспределу, в который погрузил страну Пашинян.