Последние новости

ՍՐԱՆՑ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ

Իշխանությունների նոր գյուտը։ Սկզբում նրանք ասում էին, թե ստեղծված իրավիճակի համար մեղավոր է ժողովուրդը, որը չի պահպանում պատշաճ միջոցները։ Այդ առումով առանձնակի հոխորտում էր վարչապետը։ Հետո հասկացան, որ դա չի անցնում, հիմա ասում են, թե՝ այո, մենք քաղաքական պատասխանատվություն ենք կրում, բայց քաղաքական պատասխանատվությունը չի նշանակում մեղավորություն։ Եվ ընդհանրապես, հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ։ Հետո հանձնաժողովներ կստեղծենք, կքննենք, իսկ հիմա պետք է կարգավորել ստեղծված իրավիճակը։ Բոլորով միասին լուծել անգիտակից ժողովրդին լուսավորելու, դիմակներ կրելու, տեստավորելու, հիվանդատեղերի, ԹԱՕ սարքերի խնդիրը…

Դա էլ չի անցնի: Այո, բոլոր այդ խնդիրները պետք է լուծի ժողովուրդը, քանի որ իշխանությունները չեն կարողանում նորմալ լուծել դրանք... Սակայն բոլորին արդեն պարզ է, որ այդ խնդիրների լուծման ամենակարճ ճանապարհը այս իշխանություններին հեռացնելն է: Դրանով իսկ վերացնելով գլխավոր խնդիրը, որից ծնունդ են առնում մնացած բոլորը, քանզի ամենքին էլ արդեն պարզ է, որ այս անկարող, և ինչքան ավելի անկարող, այնքան ավելի ինքնասիրահարված ու ընչաքաղց իշխանությունները եթե անգամ ընդունակ են ինչ-որ բան ստեղծելու, ապա դա խնդիրներ ստեղծելն է։ Հարազատ երկրի, համաքաղաքացիների, ասենք՝ նաև սեփական անձի համար։ Հենց որ լկտի թերուսների այս թիմը դուրս գա քաղաքական ասպարեզից, մնացած բոլոր խնդիրներն արագ կգտնեն իրենց լուծումները. և՛ դիմակների խնդիրը, և՛ ԹԱՕ սարքերի, և՛ հիվանդատեղերի, և՛ տեստերի։

Այս իշխանություններն այն աստիճան ինքնագոհ են, որ իսկապես ոչ միայն մեղքի զգացում, այլև խղճի խայթ անգամ չունեն ստեղծված իրավիճակի, իրենց ինչպես սովորական, այնպես էլ քաղաքական դիլետանտիզմի և ագահության զոհը դարձած արդեն հարյուրավոր մարդկանց մահվան համար։ Այլապես գոնե կլռեին։

Եվ թող չհուսան, թե պատասխան է տալու միայն վարչապետը։ Պատասխան են տալու բոլորը, իսկ մեղադրյալի աթոռին նստողներ հաստատ կլինեն։ Ապագա դատավարության պատկերն արդեն բավական հստակ է ուրվագծվում հենց ներկայումս ընթացողների շնորհիվ, որոնք ակներևաբար ցույց են տալիս, թե ինչ սցենարով է տեղի ունենալու այսօրվա իշխանական ընկերախմբի դատը։

Մեղադրյալի աթոռին նստելու է չորս հոգուց բաղկացած խումբը. Փաշինյան, Ավինյան, Թորոսյան, Միրզոյան։ Մեղադրվելու են սահմանադրական կարգը տապալելու մեջ, քանի որ իրենց կառավարման օրոք, իրենց գործողությունների արդյունքում խախտվել են քաղաքացիների հիմնական իրավունքները, առաջին հերթին՝ կյանքի և առողջության իրավունքը։ Իսկ գլխավոր տուժողներ կճանաչվեն այդ քառյակի և իրենց ընկերակիցների կառավարման շրջանում կորոնավիրուսից մահացածների իրավահաջորդները։ Եվ, այո, չմոռանանք, որ իրավահաջորդներին փոխհատուցում կվճարվի (գուցե 30 միլիոն դրամի չափո՞վ) այդ քառյակի և ներկայիս իշխող վերնախավի մյուս անդամների ապօրինի ձեռք բերած միջոցների և գույքի բռնագանձման հաշվին:

...Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, դաժան դաս է մեզ բոլորիս։ Դաս, որի դիմաց արդեն հարյուրավոր մարդիկ վճարել են սեփական կյանքով։ Ներկայիս իշխանությունների ցինիզմն անցել է ամեն չափ ու սահման։ Վարչապետն ասում է, թե կարանտինն անիմաստ բան է, թե իբր՝ քանի որ դեռևս պատվաստանյութ չկա, բոլորը, կամ էլ շատերը այսպես թե այնպես հիվանդանալու են։ Իսկ կարանտինը հարված է տնտեսությանը։ Այնպես որ, իբր, խնդիրն այն չէ, որ վարակվածները քիչ լինեն, այլ այն, որ ծանր հիվանդների թիվը չգերազանցի հիվանդատեղերի քանակը։

Ընդ որում հենց ինքն է խոսում այն մասին, որ ինչքան շատ են վարակվածները, այնքան շատ են հիվանդները, ինչքան շատ են հիվանդները, այնքան շատ՝ ծանր հիվանդները և նրանք, ում կյանքը փրկել չի հաջողվել... Այսինքն հասկանում է դա, բայց հրապարակավ ասում է, թե խնդիրն այն չէ, որ քիչ լինեն վարակվածները և, հետևաբար՝ ծանր հիվանդներն ու մահացածները, այլ այն, որ ծանր հիվանդների թիվը համապատասխանի հիվանդատեղերի քանակին, և քանի դեռ այդ խնդիրը լավ թե վատ լուծվում է, կարանտին մտցնելն անիմաստ է

Իսկ այն մարդիկ, որոնց Փաշինյանն արդեն դասել է վիճակագրական կորուստների թվին, համաձա՞յն են նման տրամաբանությանը։ Ի դեպ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից անչափ սիրված կազմակերպության՝ ԱՀԿ-ի կանոնադրությամբ, «առողջության առավելագույնս հասանելի մակարդակ ունենալը յուրաքանչյուր մարդու հիմնական իրավունքներից մեկն է»։

Իսկ գուցե, նույնիսկ եթե Փաշինյանն իրավացի է, ինչն ապրիորի անհնար է, գուցե այդ մարդիկ, որոնք արդեն գրանցված են վիճակագրական կորուստների ցանկում, քանի որ կարանտինը հարված կլիներ տնտեսությանը, կցանկանայի՞ն ապրել ևս մի կես տարի, թեկուզ կարանտինի ու աղքատացման գնով։ Այդ մասին մեր վարչապետը չի՞ մտորել։ Ո՞վ ես դու, ինքնագոհ դուրսպրծուկ, որ վճռես, թե ով ինչքան պիտի ապրի։ Քո խնդիրը ոչ թե վարակվածների թվի նպատակահարմարությունը հաշվարկելն է, այլ ամեն ինչ անելը, որպեսզի նրանք հնարավորինս սակավաթիվ լինեն։ Ինչպես դա անում են Վրաստանում։ Բայց նա թքած ունի դրա վրա. վարչապետի համար գերակայություններն այլ են։

...Եվ դեռ ասում են, թե ձիերին, իբր, գետն անցնելիս չեն փոխում: Ձիերին՝ գուցեև ոչ, իսկ այ էշերին փոխել պետք է անպայման: Ե՛վ գետն անցնելիս, և՛ առհասարակ կյանքում:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕГУЩИЕ
      2024-12-03 09:20

      Некоторые удивляются, что консул Армении в Алеппо, получив информацию о грядущем наступлении протурецких формирований, бежал из города, не потрудившись даже поставить в известность местную армянскую общину. Ту самую, ради интересов которой он собственно и «консульствовал» в Алеппо, получая немаленькую зарплату.

    • ГОЛОВА ДЕПУТАТА АГАЗАРЯНА
      2024-11-30 16:03

      Хокку Ведь хочется дожить до декабря Мандату депутата: скоро начислят зарплату. Кому как, а мне нравится, как работает голова депутата Агазаряна. Особенно в последнее время. Потому как, вся эта история с оформленным в виде просьбы требованием Никола Пашиняна сдать мандаты депутатам Нареку Зейналяну и Овику Агазаряну выглядит очень позорно.

    • УРОКИ ГРУЗИИ
      2024-11-30 09:37

      Премьер-министр Грузии Ираклий Кобахидзе заявил: «Мы приняли решение до конца 2028 года не ставить в повестку вопрос о начале переговоров с Евросоюзом. Также до конца 2028 года мы отказываемся от любых бюджетных грантов Евросоюза. Конец 2028 года - это время, когда Грузия будет должным образом подготовлена с экономической точки зрения к открытию двери для вступления в ЕС в 2030 году».

    • ИГРЫ БАЙДАНУТЫХ
      2024-11-29 10:05

      После победы Дональда Трампа на президентских выборах в США действующая администрация Белого дома резко активизировала свои шаги по поддержке Киева. Дано добро на применение Киевом американских дальнобойных ракетных систем. Введены санкции против «Газпромбанка», ожидается, что на днях последний будет отключен от международной платежной системы SWIFT, что будет способствовать ослаблению курса рубля. Администрация Байдена готовит для Киева новый пакет вооружений на $725 млн: предполагается, что в новый пакет войдут мины, беспилотные летательные аппараты, ракеты Stinger и снаряды для HIMARS. Кроме всего этого, поговаривают о возможности передачи Киеву ядерного оружия….

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ