Արման ԱԲՈՎՅԱՆ. ԱԿՆՀԱՅՏ ԵՐԵՎՈՒՄ Է ՄԻ ՊԱՐԶ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԱԽՃԱՆ
Խոսենք մի քիչ թվերից։ Ժողովո՛ւրդ ջան, հիշում եք չէ՞ հունիսի հինգին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, երբ պարզ և բաց ֆորմատով հայտարարվեց, որ Հայաստանի տնտեսությունը փաստացի պայթել է, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Հիշեցնեմ նաև, որ հենց այդ ելույթը պատճառ դարձավ, որ իշխանությունը գազազի և իսկույն հրահանգի լայնածավալ քաղաքական հետապնդումներ սկսել իր դեմ, զուգահեռ իրենց վարձկան խառա-խուռա սպիկեռները սկսեցին բոլորով հերքել տնտեսական ծանր իրավիճակի իրողությունը։
Իշխանությանը «վիձիտելի» դուր չեկավ Ծառուկյանի կոշտ գնահատականները ...և ահա արդեն այս օրերին պետակսն մարմինները (ընդգծում եմ` ՊԵՏԱԿԱՆ մարմինները) հրապարակեցին տնտեսական անկման թվային տվյալները։
Եվ այսպես․
1․ Շինարարության ոլորտում կանխատեսվում է -11,2% անկում ,
2. ծառայությունների ոլորտում` -4,3% անկում,
3. արդյունաբերության անկումը կկազմի -2,2%,
4. մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի չափով,
5. դրսից դրամական տրանսֆերները կկրճատվեն 22-25%,
6. տնտեսական աճը, որը կանխատեսվում էր մոտ 5,3% աճ, իրականում ունենալու է 4% անկում։
Հիմա ավելի պարզ. այս տոկոսների ետևում ակնհայտ երևում է մի պարզ իրողություն։ Զանգվածային գործազրկություն, տնտեսական ոլորտների վախճան, հարյուր հազարավոր մարդկանց գոյատևելու խնդիր։ Իսկ եթե այս ամենին գումարենք, որ այս անկման թվերը, ցավոք, վերջնական չեն,ապա իրավիճակի գնահատականը գնալով էլ ավելի վատանալու է։
Հիմա հարց՝ ի՞նչ էր Ծառուկյանը սխալ ասել, որ հարձակվեցիք։
Թե՞ ճշմարտությունը լսելն այնքան ձեզ համար անընդունելի է, որ իրական տնտեսական պատկերից վրդովված, միայն վրեժխնդրությունով եք ունակ զբաղվել», - գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.
-
2024-04-26 06:34
Средства массовой информации в Армении в 2023 году были политически поляризованы, и финансовая жизнеспособность средств массовой информации оставалась препятствием для свободы прессы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».
-
2024-04-26 06:32
В графике президента США Джо Байдена пока не фигурируют контакты с его турецким коллегой Реджепом Тайипом Эрдоганом. Об этом представитель Белого дома Джон Кирби заявил на брифинге.
-
2024-04-26 06:28
Французский военный журналист армянского происхождения Лео Николян все еще остается в международном аэропорту "Звартноц" в Ереване и не прекращает голодовку пятый день.