ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԿԵ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստան է մատակարարվել ընկերության կողմից 2019 թվականին գնված նոր կիսավագոնների հերթական խմբաքանակը: Ներկայումս 40 միավորից բաղկացած շարժակազմը անցել է գրանցման և մաքսազերծման անհրաժեշտ ընթացակարգերը: Հունվարի 30-ին տեղի ունեցավ առաջին բեռնումը:
Վագոնները կծառայեն բեռների արտահանումն իրականացնելու նպատակով, ինչը կբարձրացնի փոխադրման հուսալիությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կապահովի բեռի պահպանման բարձր մակարդակ: Կիսավագոնները՝ շարժակազմի հիմնական տեսակն են, որոնք շահագործվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից: 2015-2019 թվականների ընթացքում ընկերությունը գնել է 112 միավոր կիսավագոններ:
«ՀԿԵ կողմից կիսավագոնների շարժակազմի արդիականացումը միայն ողջունելի է: Այդ գործընթացը անհրաժեշտ է դիտարկել Հայաստանի տնտեսության զարգացման լայն համատեքստում, ինչն իր հերթին նպաստում է տրանսպորտային ծառայությունների բարելավմանը: Ի վերջո, տրանսպորտային ընկերություններն ինքնուրույն չեն զարգանում, այլ սպասարկում են բիզնեսին, արտադրությանը, առևտրին: Կարծում եմ, բեռնափոխադրումներ իրականացնելու համար շարժակազմի արդիականացման գործընթացը «ՀԿԵ» պատասխանն է տնտեսության և բիզնեսի փոխադրումներ իրականացնելու պահանջարկին» - նշում է «Ապավեն» խոշորագույն բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
- Բեռնափոխադրումների առումով՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը ավանդաբար հանդիսանում է «ՀԿԵ» ընկերության ծառայությունների խոշորագույն սպառողը: Ավելի քան 10 տարվա մեր համատեղ համագործակցությունը հավաստում է, որ երկաթուղին կարողանում է ապահովել տարեցտարի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության անխափան բեռնափոխադրումներ իրականացնելու աճող պահանջարկը: Կարծում եմ, շարժակազմի արդիականացումը հետագայում երաշխավորում է երկաթուղային փոխադրումների կայունությունը և որակը, - նշում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:
«ՀԿԵ» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կիսավագոններ ձեռք բերել նաև 2020 թվականին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 18:52
«Сегодня Пашинян, конечно, наговорил. Пойдем по пунктам», - пишет политолог-кавказовед Карен Игитян на своей странице в Фейсбук.
-
2025-07-16 17:52
Подводя итоги первого полугодия 2025 года, Ардшинбанк вновь демонстрирует устойчивые и сильные финансовые показатели, подтверждая свою позицию одного из ведущих финансовых институтов страны.
-
2025-07-16 10:45
Самый опасный тезис в заявлении посла США в Турции – это то, что территорию, входящую в 29743 квадратных километра суверенной, международно признанной Республики Армения, посол считает предметом «спора», написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-15 11:16
"Когда контроль над Мегри будет передан частной компании, например, американской, Турция может стать владельцем этой компании, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - Это можно сделать, купив акции компании, передав управление этой компанией турецкой стороне, то есть сделав эту самую компанию частью более крупной турецкой компании, заключив контракт между этой компанией и турецким правительством и многими другими способами. Когда подобное будет сделано, Турция станет владельцем Мегри и турки будут иметь право защищать его военной силой.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-26 17:20
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։
-
2025-06-14 15:58
2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։
-
2025-06-11 10:15
Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
-
2025-05-26 08:49
2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։