Բագրատյան. Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից
Հայաստանը բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է մնացել ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռ նախորդ տարեվերջին արած հայտարարությունը։
«Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի` բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադրբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարել էր, թե` վույ մե քոռանամ, այս ի՞նչ օրի է Վրաստանը»,–գրել է նա։
Բագրատյանը հիշեցնում է, որ ինքն էլ այդ ժամանակ հայտարարել է, թե ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Նա նշել է, որ Համաշխարհային բանկն պաշտոնապես հրապարակել է վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ` ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։ Ցուցանիշներն այսպիսին են` Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8։
Բագրատյանը գրել է նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է. 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից։
Հիշեցնենք, որ 2019-ի տարեվերջին Փաշինյանն ԱԺ–ից հայտարարել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին։
Ավելի ուշ` այս տարվա հունվարին Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է իր «սպասումը»` 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-11-30 14:13100
Согласно официальным данным, в Азербайджане 55 армян. Однако неофициально известно о гораздо большем числе пленных. Об этом на пресс-конференции заявила эксперт по международному праву Сирануш Саакян.
-
2023-11-30 12:59142
На участке Иджевана и Казаха армяно-азербайджанской границы 30 ноября началась встреча вице-премьеров Армении и Азербайджана Мгера Григоряна и Шахина Мустафаева в рамках работы госкомиссий по вопросам делимитации и пограничной безопасности.
-
2023-11-30 12:49139
Согласно официальным данным, в Азербайджане 55 армян. Однако неофициально известно о гораздо большем числе пленных. Об этом на пресс-конференции заявила эксперт по международному праву Сирануш Саакян.
-
2023-11-30 12:48137
Право народа Палестины на жизнь и создание собственного независимого государства должно быть реализовано как можно скорее. С таким заявлением выступил председатель КНР Си Цзиньпин.