ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՄՈՒՐԱԴՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության խնդիր լուծող գործընկերներ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» 2020թ. առաջին շրջայցը կատարել են Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում:
Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը Մուրադյանների ընտանիքում հյուրընկալվել են երկրորդ անգամ: Առաջին հանդիպումը եղել է 2019թ. ամռանը՝ կամավորության սկզբունքով շինարարություն իրականացնելու նպատակով: Հերթական հանդիպման առիթը նոր բնակարանում Նոր տարին առաջին անգամ սեփական հարկի տակ նշած ընտանիքի զգացողությունը գնահատելն է եղել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, 2019թ. լուծվել է Հայաստանի 10 մարզում բնակվող 46 ընտանիքի բնակարանային խնդիր։ Տարիների համագործակցության արդյունքում աջակցություն է ստացել 208 ընտանիք, որից 13-ը՝ Կոտայքի մարզում:
«Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ միշտ չէ, որ հաջողվում է այցելել բոլորին, բայց մենք ձգտում ենք հնարավորին անել դա: Տարիների փորձը ցույց է տվել, որ քայլը շատ կարևոր է՝ երկար ճանապարհ անցնելու համար: Տանտերերի հետ անմիջական շփումն ու արված աշխատանքի նկատմամբ նրանց վերջնական գնահատականն օգնում են ստանալ շատ օբյեկտիվ պատկեր և առավել արդյունավետ դարձնել հետագա քայլերը: Սա նաև հաշվետվություն ներկայացնելու լավ միջոց է, որն արտահայտվում է և՛ թվերի, և՛ կյանքի՝ նոր որակի ձևով: Բոլորս էլ կարող ենք ունենալ տարբեր խնդիրներ և տարիների ընթացքում գուցե նաև լուծել դրանք, բայց երբ զգում ենք, որ մենակ չենք, առավել վստահ ենք հաղթահարում դրանք: Վերականգնված հավատն ամենակարևորն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Արդեն երկար տարիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աջակցում ենք կարիքավոր ընտանիքներին՝ հարմարավետ, արժանապատիվ պայմաններով ապահովված տուն ունենալու հարցում։ Մեր օգնությամբ, ինչպես նաև ընտանիքի ձգտման և աշխատասիրության շնորհիվ, այս երիտասարդ ընտանիքն արդեն ունի սեփական տուն։ Պետրոսի որդին ստիպված չի լինի անցնելու այն դժվարություններով, ինչով անցել է հայրը։ Նա կունենա անհոգ մանկութուն»,- նշել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-25 09:101374
Исполнилось 135 лет со дня рождения выдающегося ученого-востоковеда, в прошлом директора Эрмитажа, первого президента Академии наук Армении, прекрасного человека Иосифа Абгаровича Орбели. Описать его неповторимо яркую личность, понять, в чем секрет его исключительности, личного обаяния и силы притяжения сложно. Он был импозантным, красивым, величественным. Его титанический образ невозможно забыть.
-
2022-06-24 19:092135
Армянская сторона вновь растратила имеющиеся со стратегическим союзником политические договоренности и взаимопонимание, написал на своей странице в ФБ вице-председатель РПА Армен АШОТЯН.
-
2022-06-24 09:581168
Именно сейчас в Армении ломается костяк экономики, а чиновник предлагает экспортерам стать уникальными. Об этом написал на своей странице в Facebook Ваграм Миракян, председатель Союза предпринимателей «Манташянц», который насчитывает уже более 250 предпринимателей армянского происхождения в Лос-Анджелесе, Москве, Краснодаре и Ереване.
-
2022-06-23 09:373020
Опубликованная на днях бывшим председателем ВСС Рубеном Вардазаряном скандальная запись разговора с исполняющим обязанности председателя ВСС Гагиком Джангиряном стала очередным свидетельством царящего в Армении правового беспредела, сказал на пресс-конференции в клубе "Зеркало" военный эксперт Айк Наапетян. "Но здесь важнее другое: то, что Никол Пашинян также является исполнителем чьей-то воли, исполнителем указаний кого-то из-за рубежа, то есть, как и говорили эксперты еще в 2018 году, Никол является чьим-то приспешником", - отметил он.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-06-16 18:23140
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է Արցախում իր ծառայություններից օգտվող բաժանորդներին, որ ս.թ. հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում:
-
2022-06-15 14:26113
Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությունը (NYSE: MBT, MOEX: MTSS) հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ», «Viva-MTS») ՓԲ ընկերության տնօրենների խորհուրդը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին: Մինչև նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ՀԲԸ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը:
-
2022-05-31 13:09202
Ընտանիքի անդամներից երկուսի կյանքը փրկելու համար, տունը վաճառելու՝ պարտադրված քայլ, վագոն-տնակում հայտնվելու տխուր իրականություն… տուն կառուցելու համար ներդրված անօգուտ ջանքեր և 44-օրյա պատերազմից գլխի ու ողնաշարի հատվածներում ստացած վնասվածքներով վերադարձած զավակ: Թեև Ներսիսյանների ընտանիքի ապրած տարիները հեշտ չեն եղել, սակայն դրանք արդեն անցյալում են մնացել: Տարիներ առաջ սկսած շինարարությունն ավարտելու ցանկությունն իրականություն է դարձել Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
-
2022-05-22 09:40339
Երեկ Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կայացել է «Skill» մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված «Yerevan Tech Forum 2022»-ը: