Ա․Ղազինյան. Մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը
Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է հունվարի վերջին և փետրվարի սկզբին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Առաջին հիմնական փաստը, որ խոստացել էինք ներկայացնել որպես սենսացիոն բացահայտում, ՀՔԾ-ի պատասխանի մեջ հետևյալ հատվածն է. «Հարկ է նշել, որ Արթուր Ղազինյանի կողմից կորոնավիրուսի մասին դատողություններ են արվել՝ ելնելով ներկայիս իրավիճակից, երբ ՀՀ-ում արձանագրված առաջին հաստատված դեպքից անցել է ավելի քան հինգ ամիս»։ Խոսքը գնում է հունիսի վերջ, հուլիսի սկզբի մասին և երբ հինգ ամիս հետ ենք գնում, ստացվում է՝ ՀՔԾ-ն հաստատված է համարել, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է հունվարի վերջ և փետրվարի սկզբին»,-ասաց Արթուր Ղազինյանը։
Վերջինս մտաբերեց՝ հունիսի 6-ին՝ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, Նորքի ինֆեկցիոն կլինիկայի տնօրենը 4 անգամ ասաց՝ փետրվար ամսից. «Ե՛վ Մհեր Դավիդյանցը, և՛ ՀՔԾ-ն եղել են բացառապես ազնիվ մեր քաղաքացիների հետ՝ ի տարբերություն ՀՀ վարչապետի և Առողջապահության նախարարի։ Նրանք արդեն հաստատված տրամադրել են, որ փետրվարին Հայաստանում եղել է հաստատված վարակակիր, ինչը Փաշինյանը փորձեց ապարդյուն հերքել»,-նշեց Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն ամենայն հավանականությամբ կհայտարարի, որ իր այդ 5 ամիս պնդումը եղել է վրիպակ։ Արթուր Ղազինյանն ընդգծեց՝ ՀՔԾ-ն և Մհեր Դավիդյանցը հաստատել են, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը. «Դա արվել է մեկ նպատակով, ինչը համապարփակ ներառված է Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարության մեջ՝ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը դա խուճապն է։ Այսինքն խուճապ չտարածելու, մարդկանց մոտ զգոնությունը թուլացնելու, դրա վտանգավորության աստիճանըս նվազեցնելու և իրենց համար ցանկալի քանակով ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի մասնակցությունն ապահովելու նպատակով»,-ասաց Արթուր Ղազինյանը, տեղեկացնում է PastInfo.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 10:01
В аэропорту «Звартноц» пограничники СНБ не позволили главе медцентра «Измирлян», профессору Армену Чарчяну пересечь границу, мотивируя это тем, что его выезд якобы ограничен, хотя решение суда об отмене ограничения на свободное передвижение давно было направлено в отдел уголовно-исполнительной службы полиции МВД Армении. Об этом на своей странице в Facebook написал адвокат Эрик Алексанян.
-
2025-07-01 09:51
Существует распространенное заблуждение о том, что жить и работать рядом с атомной электростанцией опасно для здоровья. Настороженность в обществе по этому поводу сохраняется из-за недостатка знаний о безопасности атомной энергетики.
-
2025-07-01 07:37
Глава ЛНР Леонид Пасечник сообщил, что вся территория Луганской Народной Республики полностью освобождена.
-
2025-07-01 07:35
По факту демонтажа плакатов с изображением Самвела Карапетяна представлено сообщение о преступлении.