Թորոսյան. Պայթունավտանգ իրավիճակ չունենք
Առնվազն պայթունավտանգ իրավիճակ չկա, հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ձեռնարկած քայլերին և արձանագրված արդյունքներին։
Նոր դեպքերի թիվը շարունակում է օրական մի քանի հարյուրի սահմաններում մնալ։ 662 վարակակիր, 10-ը` մահացած, վերջին մեկ օրվա վիճակագրությունն է։
«Առնվազն Հայաստանի Հանրապետությունում բոլոր` կորոնավիրուսային հիվանդությունն ունեցող քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը մեզնից շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել, և այդ առումով կառավարության ջանքերն ավելի քան ողջամիտ և տեղին են և շարունակվում են լինել: Ինչ վերաբերում է թվերին, որոնք որ ցավոք սրտի չեն իջնում, բայց արձանագրվում են մեր նման հավաքների ժամանակ և ոչ թե բժշկական հաստատություններում, կախված է ոչ միայն կառավարության քայլերից, այլև մեր բոլորի վարքագծից, որ մենք գիտակցված գնանք դրան: Բայց նաև հավելելով կարող եմ ասել, որ մենք առնվազն պայթունավտանգ իրավիճակակ չունենք, բոլոր կանխատեսումներով` հիմա, օրինակ, մենք պետք է ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար, այսինքն` մենք ինչ-որ չափով միևնույնն է` կարողանում ենք զսպել տարածումը և կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած», - ասաց առողջապահության նախարարը:
Թորոսյանն արձագանքեց նաև խորհրդարանի ընդդիմադիրների՝ «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավորի» նախաձեռնած` կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան ձեռնարկած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Ասաց՝ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին։
Քննիչ հանձնաժողովն արդեն իսկ ստեղծված է, բայց կգործի, թե` ոչ, սեպտեմբերին պարզ կդառնա, եթե իշխանությունը որոշի չտապալել հանձնաժողովականների թիվը սահմանող քվեարկությունը։
«Անձամբ պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, բացթողումների, սխալների, ինֆորմացիոն անհամաչափության: Ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեռ չեն որոշել` դիմակներ կրեն, թե չկրեն այն դեպքում, երբ դա ապացուցված է, որ ազդում է», - նշեց նախարարը:
«Ազատության» հարցին` կարծո՞ւմ է, որ պետք է ստեղծվի այդ հանձնաժողովը, պատասխանեց. - «Դա քաղաքական ուժերի ցանկությունն է, ես անկեղծ ասած այդտեղ... Իմ քաղաքական գնահատականն է, որ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով և իրավիճակով բավական լավ պայքարել է այս համաշխարհային մարտրահրավերի դեմ», տեղեկացնում է Azatutyun.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-06-07 06:37101
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян провел во вторник телефонный разговор с исполняющим обязанности заместителя госсекретаря США по делам Европы и Евразии Дереком Хоганом, сообщает пресс-служба армянского внешнеполитического ведомства.
-
2023-06-07 06:34117
Мы знаем, что есть жертвы, вероятно, много смертей, заявил координатор стратегических коммуникаций в Совете нацбезопасности Джон Кирби, комментируя прорыв плотины Каховской ГЭС.
-
2023-06-07 06:30104
Азербайджанские ВС 6 июня около 20:00-20:30 в очередной раз нарушили режим прекращения огня в центральном и западном направлениях, применив огнестрельное оружие различного калибра, сообщает арцахское оборонное ведомство.
-
2023-06-07 06:26106
Посол Бельгии в России Марк Михельсон был вызван в МИД РФ во вторник, ему заявлен решительный протест в связи с "фактами применения оружия бельгийского производства диверсионными группировками в Белгородской области".