Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Արման Բաբաջանյանի կայքի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նրա ծնողների հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ «1in.am» լրատվականի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Նշված լրատվականում տեղեկատվություն էր հրապարակվել առ այն, թե «ԶՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել և տարիներ առաջ Վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնես, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումք համապատասխան նշանակման վայրեր»:
Արթուր Վանեցյանը և նրա ծնողները հայտարարել են, որ տվյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում եւ դատական հայցով պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։
ՓԱՍՏԻՆՖՈ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-29 09:2399
Россия помогла Армении и Азербайджану договориться по поводу автомобильной трассы в Зангезурском коридоре, согласовать остается лишь небольшой участок в 6 км. Об этом «Известиям» заявил высокопоставленный осведомленный источник.
-
2022-06-29 09:1996
После вчерашнего заявления Никола Пашиняна число желающих поселиться в арцахском селе Ахавно семей выросло. «Со вчерашнего дня люди звонят и спрашивают, как можно поселиться в Ахавно», сказал в беседе с Lragir.am руководитель общины Андраник Чавушян.
-
2022-06-29 09:1576
Фактически Генштаб ВС утверждает, что Армения не может себе позволить сокращения срока обязательной воинской службы, но это мало интересует политические власти, которые готова пойти на любой шаг лишь бы не потерять эту самую власть.
-
2022-06-29 09:1186
Так называемое заявление от 9 ноября не имеет юридической силы. Об этом на своей странице в Фейсбук написал доктор юридических наук, бывший министр юстиции Армении Геворк ДАНИЕЛЯН.