Խոշոր առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։
Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։
Միաժամանակ ԶԼՄ-ները հայտնում են մեկ այլ խոշոր առևտրի կենտրոնից՝ «Դալմա մոլ»-ից մարդկանց տարհանման մասին:
Նովոստի-Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 15:51
Генеральный прокурор Армении Анна Вардапетян заявила в парламенте, что суть обвинения против Арцвика Минасяна заключается в том, что он, по сути, легализовал незаконное имущество.
-
2025-07-07 15:50
Изоляция архиепископов Баграта Галстаняна и Микаэла Аджапахяна, а также российского бизнесмена Самвела Карапетяна не наносит им вреда, а, напротив, служит на пользу, поскольку демонстрирует широкой общественности несостоятельность и страхи действующей власти.
-
2025-07-07 15:47
Генеральный прокурор Анна Вардапетян 7 июля представила ходатайство о даче согласия на возбуждение уголовного преследования в отношении депутата Национального Собрания Республики Армения восьмого созыва Артура Лаврентия Саркисяна в порядке, предусмотренном Конституционным законом «Регламент Национального Собрания». Генеральный прокурор, в частности, отметила:
-
2025-07-07 15:45
Лидеры главной прокурдской партии Турции DEM Party провели в воскресенье «продуктивную встречу» с Абдуллой Оджаланом — заключённым лидером Курдской рабочей партии (КРП). В заявлении партии говорится, что Оджалан находится «в хорошем здравии и настроении» и считает, что мирный процесс «входит в новую фазу», сообщает Rudaw.